Սրբազան պայքար


Channel's geo and language: Armenia, Armenian


Հետադարձ կապի համար՝ @srbazan_payqar_bot

Related channels  |  Similar channels

Channel's geo and language
Armenia, Armenian
Statistics
Posts filter


Սիրելի հայրենակիցներ,
Սրբազան պայքարի՝ հոկտեմբերի 2-ին մեկնարկող «Հաղթանակի և Հույսի» փուլին ընդառաջ, Շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը մեկնել է Հայաստանի վանքերից մեկը եռօրյա առանձնության, աղոթքի, պահեցողության և ծոմապահության։

Սրբազան հայրը հորդորում է բոլորին հոգով, հավատքով և աղոթքով զինվել, և պատրաստվել Հոգևոր Հայաստանի հաղթանակին։
Եվ թող ամենակարող Տերն ուղղի մեր ընթացքը դեպի արդարություն և դեպի հաղթանակներ։

Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված

Մեր Տիրոջ շնորհը, Հայր Աստծու սերը և Սուրբ Հոգու համբույրը լինեն բոլորիդ հետ։


Video is unavailable for watching
Show in Telegram
2020թ-ին Հայրենական պատերազմում մարտի ելան Հայոց քաջարի գնդերը՝ առանց կասկած ունենալու, որ պատերազմի ելքն արդեն իսկ կանխորոշված է

Բագրատ Սրբազանի ուղերձը սեպտեմբերի 27-ին


Video is unavailable for watching
Show in Telegram
Հոկտեմբերի 2-ին, ժամը 18։30-ին, բոլորին սպասում ենք Հանրապետության Հրապարակում։

Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված


Video is unavailable for watching
Show in Telegram
Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 18․30-ին, հանրահավաք Հանրապետության հրապարակում


Video is unavailable for watching
Show in Telegram
Քննարկումների, գաղափարական վերլուծությունների, տարաբնույթ մեկնաբանությունների ու հավակնությունների ժամանակը վաղուց սպառված է։ Եկել է բռունցքվելու և գործելու ժամանակը։

Մեր ակտիվ պայքարի շրջանը վերսկսում ենք հոկտեմբերի 2-ին, ժամը 18․30-ին՝ հավաքվելով Հանրապետության հրապարակում, մտնելով պայքարի ինտենսիվ ու հետևողական փուլ, համառ, աննահանջ, համբերատար պայքարի փուլ՝ երաշխավորված հաղթանակով։

Բագրատ Սրբազան


Video is unavailable for watching
Show in Telegram
«Սրբազան պայքարի» առանցքն է Հայը, Հայաստանը, Հայրենիքն ու Աստված

Բագրատ Սրբազան


❗️Սրբազան պայքարի` Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցած Մեծ հավաքը մտորելու և որոշումներ ընդունելու ծավալուն նյութ է տվել մեր հանրությանը: Հոկտեմբերի 2-ին Հանրապետության հրապարակում կայանալիք հանրահավաքով տրվելու է Սրբազան պայքարի հաղթանակի և հույսի փուլի մեկնարկը: Այդ առիթով կարևոր գործ ունենք անելու և հորդորում ենք բոլորին իրենց քայլերն ուղղել երկրում սահմանադրական կարգի վերականգնմանն ու նվաստացուցիչ այս շրջափալից դուրս գալուն:

Պետք չէ մութ սենյակում սև կատու որոնել, հատկապես, երբ այդ սենյակում կատու չկա:

Ի պատասխան տարբեր լրատվամիջոցների հարցումներին, թե արդյոք ճի՞շտ են «Հրապարակ» օրաթերթի տեղեկությունները, որ Մայր Տաճարի վերաօծման միջոցառումները խախտել են Բագրատ Սրբազանի ծրագրերը և/կամ որ համալիրի հավաքից հետո նախատեսվում էր շրջապատել ՍԴ շենքը, հայտնում ենք, որ բոլոր այդ լուրերը կեղծ են ու մտացածին: Իրականությանը չեն համապատասխանում նաև թերթի այսօրվա հրապարակման մեջ նշված մի շարք այլ պնդումները: ԶԼՄ հարգելի ներկայացուցիչներին հորդորում ենք զերծ մնալ չճշտված կամ կեղծ լուրեր տարածելուց:


Երբ Արցախի կորստից արդեն մեկ տարի է անցել, ապա քաղաքական վերլուծություններն Արցախի, նրա կարգավիճակի շուրջ, թե ինչպիսին պետք է լիներ ու նույնիսկ ինչպիսին պետք է լինի, դատարկաբանություններ են։

Այսօր մենք ամեն ջանք պետք է գործադրենք Արցախի Հանրապետության ինստիտուտները պահպանելու համար։

Մենք շեշտում ենք և նշում ենք, որ Արցախի հիմնախնդիրը լուծված չէ և այն պետք է վերադառնա իրական և արդար բանակցային գործընթաց, այսպիսով նաև ապահովելով իրական և արդար, երկարաժամկետ և կայուն խաղաղության գաղափարը։

Այո, վերադարձի գաղափարը մեր օրակարգից դուրս չի գալու։

Բագրատ Սրբազան


Հոկտեմբերի 2-ից մուտք ենք գործելու պայքարի նոր փուլ, որը ես կոչել եմ հաղթանակի ու լույսի շրջան։ Հաղթանակով ձեռք բերված լույսի և լույսով ձեռք բերված հաղթանակի շրջան, ինչը լինելու է մեր համառ, աննահանջ ու հետևողական պայքարի առաջին ազդարարը։

Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 18․30-ին, Հանրապետության հրապարակից կսկսվեն մեր հետագա բոլոր գործողությունները։

Բագրատ Սրբազան


Սիրելի՛ ժողովուրդ, այս ընթացքում բոլոր թերությունները, սխալները, անգամ ձախողումներն իմն են, իսկ հաջողությունները, ձեռքբերումներն ու հաղթանակը՝ ձերը։

Բագրատ Սրբազան


❗️Սրբազան պայքարի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն այս պահին ուղիղ եթերում է։

https://www.youtube.com/watch?v=OWmsoNgDamQ


Այսպիսինն էր Կ. Դեմիրճանի անվան մարզահամերգային համալիրում կայացած Սրբազան պայքարի Մեծ հավաքը: Այսպիսինն է ոտքի կանգնած հայ ժողովուրդը: Այսպիսինն ենք մենք:

Եվ ուրեմն՝ ոգին հաղթելու է դուխին, Հոգևոր Հայաստանը՝ «թազա» Հայաստանին:

https://www.youtube.com/watch?v=xtECctso7EM


Ես չգիտեմ՝ երբևէ իմ հայրական տան շեմին կանգնելո՞ւ եմ, թե՞ ոչ։ Ես չգիտեմ՝ աշխարհի ամենապարզ ու մաքուր երինքին նայելո՞ւ եմ, թե՞ ոչ։ Ես չգիտեմ, թե երբևէ գրկելո՞ւ եմ իմ հոր գերեզմանի սառը քարը, թե՞ ոչ, բայց դա գեթ մեկ թիզ ինձ հետ չի պահում, որպեսզի շարունակեմ իմ պայքարը։ Այսօր իմ պայքարը Մայր Հայաստանի անկախության ու պետականության պահպանման համար է։

Ճակատագիրն ապացուցել է, որ չկա Արցախ առանց Հայաստանի, ու արդեն չի լինում Հայաստան առանց Արցախի։

Արեգա Հովսեփյան


«Սրբազան պայքարը» քաղաքական մի կուսակցությունը մյուսով փոխարինելու մասին չէ։ Սա գաղափարների ու տեսակի պայքար է, լույսի պայքարն է խավարի դեմ։

Հայաստանն ուժեղների ու չհանձնվողների հայրենիքն է, այդպես եղել է հազարամյակներով, այդպես է նաև հիմա։

Արեգա Հովսեփյան


Գլխավոր պայքարը սկսվելու է այս չարիքին իշխանազրկելուց հետո։ Այդ ժամանակ է երևալու, թե ինչքան ենք մենք պատրաստ մեր ամեն ինչը զոհաբերելու, որպեսզի ունենանք ազատ, իրապես անկախ, ոչ պատրանքային, անվտանգ ու ինքնիշխան պետություն։

Աբրահամ Գասպարյան


Հունիսի 12-ի՝ ոստիկանապետության բռնարարքների շղթան և կապանքները, ենթադրվում էր, որ մեզ պետք է վհատեցնեին, մենք պետք է լքենք շարքերը, բայց այդ մարդիկ այդպես էլ չհասկացան, որ «Հայ, Հայաստան, Հայրենիք և Աստված»-ը ամեն քայլափոխին հոգում, մտքում ու սրտում ունեցող ժողովրդին հնարավոր չէ ծնկի բերել։

Աբրահամ Գասպարյան


Բագրատ Սրբազանը պայքարի համակիր երիտասարդների հետ, որոնք իրենց ուսերին կրեցին Մարզահամերգային համալիրում կայացած մեծ հանդիպման ողջ աշխատանքները։


Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում Սրբազան պայքարի մեծ հավաքից հետո քաղաքացիները Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ շարժվել են դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։


Հաղթանակ՝ ընդդեմ ստորացման և նվաստացման

Հաղթանակ՝ ընդդեմ չարիքի

Հաղթանակ՝ ընդդեմ հայրենազրկման

Հաղթանակ՝ ընդդեմ անարդարության

Հաղթանակ՝ ընդդեմ ստի

Հաղթանակ՝ հանուն վերածնունդի

Հաղթանակ՝ հանուն ճշմարտության


Հաղթանակ՝ հանուն արդարության

Հաղթանակ՝ հանուն մեր նահատակ հերոսների

Հաղթանակ՝ հանուն մեր իղձերի և երազանքների, որոնք ավելին են, քան մեր սահմանափակ կյանքի ճղճիմ ժամանակները։

Հաղթանակ՝ հանուն հայի և Հայաստանի

Հաղթանա՛կ ամենուր և ամեն տեղ, ամեն ինչում և ամեն ժամ։

Հաղթանա՛կ, հաղթանա՛կ և հաղթանա՛կ․․․

Ո՜վ Տեր, ուղղիր մեր ընթացքը դեպի խաղաղություն, դեպի արդարություն և ՀԱՂԹԱՆԱԿ։


Եվ ամփոփելով՝ ցանկանում եմ հստակ շեշտել․ այս պայքարի՝ Սրբազան պայքարի, ոմանց ուղեղներին անհասանելի «մահ կամ հայրենիք» պայքարի, այո՛, ինձ համար «մահ կամ հայրենիք» պայքարի բոլոր անհաջողությունները, թերացումներն ու սխալները ԻՄՆ են, միայն և բացառապես ԻՄԸ, իսկ ձեռքբերումները, հաղթանակներն ու Հաղթանակը՝ ՁԵՐԸ, միայն և միայն՝ ձերը, և ուրիշ ոչ ոքինը, շատ սիրելի՛ ժողովուրդ։

Բոլոր վայրէջքների տերը ես եմ, բոլոր վերելքների և հաղթանակների տերը՝ դուք։

Բագրատ Սրբազան

20 last posts shown.