Այս հոգեվիճակով «մասնագետը» գործ է քննում, որոշումներ կայացնում․ Ակտիվիստ Արթուր Չախոյանը տեսանյութ է հրապարակել ֆեյսբուքյան իր էջում և կից գրել է.«Չէ, հիմա դուք լուրջ ե՞ք ասում, որ հանրային վստահության աճ կա ներքին գործերի նախարարության նկատմամբ:
Տեսանյութը պռո-թուրքական կուսակցության շինծու քրեական գործի առերեսման տեսաձայնագրությունն է։
Քննիչը օբյեկտիվորեն պետք էր շինծու քրեական գործը կարճեր, քանի որ ոչ մի օրինական հիմքեր չկային շինծու քրեական գործը դատարան ուղարկելու, բայց սույն քննիչը ինձ մեղադրյալի կարգավիճակով քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-մասի 1-ին կետով և 171-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով գործը ուղարկեց դատարան, որ ինձ դատեն:
Եվ հենց նույն քննիչը ինձ անօրինական 3 օր ազատությունից զրկել էր, և դատարանի որոշում կա որ ինձ անօրինական 3 օր ձերբակալել են, մինչդեռ պռո-թուրքական կուսակցության հիմնադիրը հարվածով քցել էր գետնին ոստիկանին, բայց ինձ են դատում։
Նաև հիշեցնում եմ, որ պռո-թուրքական կուսակցության հիմնադիրը հայտնել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանն աջակցում է իրենց կուսակցության «դվիժենիներին»:
Ու արդեն պարզ է դառնում՝ ինչու քննիչը շինծու գործը կարճելու փոխարեն նման վարք է դրսևուրում:
Արդեն պարզ է դառնում, որ վերևներից հրահանգ կա, որ շինծու քրեական գործը ճնշումների ներքո քննվի և ուղարկվի դատարան՝ ինձ դատելու։
Այս հոգեվիճակով «մասնագետը» գործ է քննում ու որոշումներ կայացնում:
Երկու տարվա իմ հանրային գործունեության ընթացքում ինձ վրա ՔՊ-ի պատվերով գիշերը 3 հոգով դանակով մահափորձ են անում...
6 շինծու քրեական գործ են հարուցում,
5 անգամ անօրինական ձերբակալում,
ու հայտարարում են, որ հանրային վստահության աճ կա՞ ներքին գործերի նախարարության նկատմամբ»։
⚜️
https://t.me/luysibanak