Պիտի ընտրես նրան, ով քեզ հետ միասին կպայքարի ձեր ստեղծածի համար, ով երբեք չի տրտնջա քո նվնվան բնավորությունից, թեկուզ անցնեն տարիներ։ Պիտի նվիրվես մեկին, ով կյանքն էլ չի խնայի դեմքիդ մի քիչ ժպիտ նկարելու համար։ Կողքդ պիտի լինի էն մեկը, ով կհիվանդանա քո փոխարեն, երբ որ կջերմես։ Պիտի ընտրես մեկին, ում համար դու ու աշխարհն առանձին կլինեք, ում համար դու ուրիշ կլինես, բոլորից տարբեր։