Մի թnւրքի և նրան կերակրող հույնի պատմությունԿիպրոսում, հյուրանոցի կողքը, տաքսի ծառայություն կար, հիմնադիրը հայ էր: Ափսոս չհաջողվեց հանդիպել, տեղում չէր լինում: Վարորդները նրա մասին միշտ դրական էին խոսում, ասում էին արդեն 20 տարի է Կիպրոսում է, իրենց էլ լավ է նայում: Վարորդները հիմնականում հույներ էին՝ 1990-ականներին Հայաստանից և Վրաստանից Հունաստան արտագաղթած: Իսկ հետո, 2010-ականներին Կիպրոս էին տեղափոխվել՝ Հունաստանի տնտեսական ճգնաժամից ժամանակ:
Համարյա ամեն օր օգտվում էինք տաքսի ծառայությունից՝ Լիմասոլում կամ Լարնակա, Այա Նապա գնալու համար: Տուրիստական սեզոն չէր, տաքսիներն էլ շատ զբաղված չէին: Մի վարորդի հետ լավ ընկերացել էի, դե սիրում եմ շփվել, դեսից դենից պատմություններ էր պատմում: Վրաստանի Զուգդիդի քաղաքի մոտակա հունական գյուղերից մեկում է ծնվել, ԽՍՀՄ փլուզումից հետո տեղափոխվել Հունաստան, հետո՝ Կիպրոս: Տարբեր աշխատանքներ է արել: Կիպրոս գալուց հետո մի քանի տարի Նիկոսիայում շինարարությունում է եղել, հետո դարձել է տաքսու վարորդ:
Մի պատմություն պատմեց, մինչև հիմա ու երբեք չեմ մոռանա: Երբ 1974թ-ին թnւրքերը ներխուժել են ու գրավել հյուսիսային Կիպրոսը, մայրաքաղաք Նիկոսիան նույնպես բաժանվել է 2 մասի: Սահմանը միշտ փակ է եղել, բայց վերջին տարիներին արդեն բացվել է, նաև տնտեսական շահերից ելնելով: Արդյունքում, հյուսիսից, որտեղ կյանքի որակը անհամամատ ցածր է, շատ թnւրքեր աշխատանք են փնտրել կղզու հունական մասում: Հույներն էլ, հայերի նման միամիտ, նրանց աշխատանք են տվել:
Մեր տաքսու վարորդը, Նիկոսիայում աշխատելիս է լինում շինարարությունում՝ կիպրոսցի մի հույն բիզնեսմենի մոտ: Պատմում է, որ աշխատողների մի մասը հույներ են եղել, ռուսներ, որոշ այլազգիներ, իսկ մի մասը՝ թnւրքեր: Շինարարության սեփականատերը նրանց ապահովել է աշխատանքով, սնունդով, հանգստի հնարավորություն տվել բոլորին՝ ներառյալ թnւրքերին:
Մի օր, ընդմիջման ժամանակ, իրար հետ նստած, խոսում են պատերազմից, թե ինչու թnւրքերը մտան Կիպրոս, գրավեցին: Թnւրքերը ձայն չեն հանում մինչև որ սեփականատերը նրանց հարցնում է.
- Հիմա որ կրկին պատերազմ սկսվի, դուք ի՞նչ կանեք, զենքով կգա՞ք մեր վրա
Պատասխաները բոլորին ապշեցնում է:
- Այո:
- Ինչպե՞ս թե, ես քեզ աշխատանք եմ տալիս, իրար հետ էսքան տարի հաց ենք կիսում, իմ երեխաներին ես ճանաչում, իսկ դու ասում ես այո,: Լուրջ ես ասու՞մ: Որ գաս, ի՞նչ ես անելու:
- Եթե մեզ հրամայեն զենքով գալ ու սպանել ձեզ, կգանք ու կսպանենք:
- Երեխաների՞ն էլ:
- Երեխաների՛ն էլ:
Դե կարճաժամկետ արդյունքը նա է լինում, որ այս հույնը նույն օրը բոլոր թnւրքերին աշխատանքից ազատում է ու ուղարկում իրենց տներով: Բայց , երկարաժամկետ առումով, դրանից ոչինչ չի փոխվում: թnւրքը կարող է «խաղաղ» ապրել կողքդ, այնքան ժամանակ, երբ առաջին իսկ հրամանի ու հնարավորության դեպքում, միշտ էլ պատրաստ է գալ զենքով ու սպանել:
Սամվել Գևորգյանի Facebook-յան էջից@armgeopolitic