Հայկոյի հայտնվելով գուցե տուժելու է Ավինյանը, որովհետև իրենք դրան հաստատ չէին սպասում, բայց ոչ ոք հաստատ չի շահելու, որովհետև Հայկոն մյուսների պլաններն էլ է խառնել սրանով: Ընդ որում, ես ոնց հասկանում եմ Հայկոն զուտ վրեժից ու «աբիժնիկությունից» դրդված է մասնակցում էս ընտրություններին:
Փոխարենը իրապես շահելու են կամ արդեն շահել են նրանք,ովքեր ցանկացել, բայց այդպես էլ չեն առաջադրվել: Բոլոր նրանք, որոնք գոնե մեկ անգամ մտքների ծայրով անցկացրել են մասնակցել այս ընտրություններին ինչ-ինչ ակնկալիքներ աչքի տակ ունենալով, ու էսօր տարբեր պատճառներով չեն մասնակցում, իրենք արդեն շահած են: Ընդդիմադիր ուժերից ով էլ մասնակցեր էսօր քաղաքապետի ընտրություններին անունը դնելով թեկուզ հանուն Արցախի, իրենք ակամա մտնելու էին նախկին ու ներկա ՔՊ-ականների բեմադրած պայքարի և ոմանց կողմից համալրվող կլոունադայի մեջ ու վերջում ձեռնունայն էին դուրս գալու: Իրենք շանս կունենային, եթե միավորվեին ու մեկ միասնական և ուժեղ թեկնածուով հանդես գային: Բայց դա մեր ընդդիմության պարագայում բացառվում է: Իսկ էս իրավիճակում մասնակցելու միակ «օգուտը» լինելու էր իրենց ունեցած կամ չունեցած ռեյտինգի հերթական չափաբաժնի կորուստը:
PS.Ի դեպ, մի քիչ որ ուշադիր հետևեք մամուլի հրապարակումներին, կնկատեք, որ մամուլը ընդդիմադիր, չըննդդիմադիր կամ բացահայտ իշխանական, արդեն իսկ լծվել է Հայկոյի դեմ արշավին «միամտաբար» սատարելով Ավինյանին, այդ թվում «պատահական հարցումներ» անցկացնելով կամ դրանց մասին թվեր հրապարակելով: