Ավտոբուսը էսօր հարվածել ԱԱԾ շենքի դիմաց երկրորդ շարքում կայանած Mercedes-ին, որովեհտը, ըստ ավտոբուսի վարորդի, քաշել են դեմը, ինքն էլ խփել ա: Mercedes-ն էլ, պարզվեց, ԱԱԾ աշխատողի տղա է, ու եկան ԱԱԾ-ականներով, սկսեցին ճիշտ ու սխալ որոշել: Ու էդ ընթացքում հասկացան, որ իրենց ընկերոջ ավտոյի վրա օպերատիվ համար ա դրած, պետք է մինչև պարեկների գալը փոխեն, իր իսկական համարները դնեն: Ես էլ ասում եմ` ինչ հույսով են տենց արխային երկրորդ շարքում կայանում, «օպերատիվ անհրաժեշտությունից» ելնելով, ավելի պարզ ասած` որպեսզի չտուգանվեն: :)