Ողբերգությունն այն չէ, որ պատերազմի ու պարտության թիվ մեկ մեղավորը, պատասխանատուն և, եթե կուզեք, դավաճանը բոլորին մեղադրում է ամեն ինչի մեջ, բացօ իրենից: Ողբերգությունն ու զավեշտը այն կլինի, երբ վերջում ինքը ճիշտ դուրս գա: Իսկ քանի դեռ նրա դեմն առնող չկա, շուտով կպարզվի, որ ինքը ճիշտ էր, մյուս բոլորը` սխալ ու մեղավոր: Դրանից հետո լրիվ իրական կդառնա նաև Հանրապետության Հրապարակում նրա հերոսական կերպարով արձանի տեղադրման հանդիսավոր արարողությանը հայ հանրության մասնակցությունը:
Չի բացառվում, որ այդ արարողությանը քաղաքավարական այցով մասնակցեն նաև այն գեներալների կանայք, որոնց ամուսինների գրպաններն այսօր ուղիղ եթերում լցվում են մի շարք հանցավոր մեղադրանքներով:
Չի բացառվում, որ այդ արարողությանը քաղաքավարական այցով մասնակցեն նաև այն գեներալների կանայք, որոնց ամուսինների գրպաններն այսօր ուղիղ եթերում լցվում են մի շարք հանցավոր մեղադրանքներով: