Radio Sputnik Armenia


Гео и язык канала: Армения, Армянский
Категория: Новости и СМИ


Radio Sputnik Armenia

Связанные каналы  |  Похожие каналы

Гео и язык канала
Армения, Армянский
Категория
Новости и СМИ
Статистика
Фильтр публикаций


Видео недоступно для предпросмотра
Смотреть в Telegram
«Ռազմարդյունաբերության զարգացման համար նախատեսված բյուջեն անշեղորեն թերակատարվել է, և դա հրապարակային է։ Չի կարելի այդ պայմաններում ասել, թե Զինված ուժեր ենք զարգացնում։ Կառավարությունը նույնիսկ իր սեփական պարտավորությունը՝ ռազմարդյունաբերության զարգացման իր ծրագիրը չի կատարում»։


«Աբովյան Time» պոդկաստի հեղինակ, քաղաքական վերլուծաբան Արման Աբովյանի զրուցակիցը Ռազմարդյունաբերության կոմիտեի նախկին նախագահ Ավետիք Քերոբյանն է։

🎦զրույցն ամբողջությամբ

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM | vk | dzen


Репост из: Sputnik Արմենիա
Видео недоступно для предпросмотра
Смотреть в Telegram
Ոնց է լինում, որ ձեր և Էրդողանի ու Ալիևի թիրախները միշտ նույնն են լինում. Քրիստինե Վարդանյանը` ՔՊ–ին

Ընդդիմադիր պատգամավորն ԱԺ–ում ներկայացրեց իշխանության 3 թիրախները։

@ArmeniaSputnik


Видео недоступно для предпросмотра
Смотреть в Telegram
«Փաշինյանը եղել է թերթի խմբագիր․ իր համար ամենակարևոր «հացը» եղել է վերնագիրը, որը անգամ ոչ միշտ էր համապատասխանում հոդվածի հետ․ վերնագրով ինքը փորձում էր վաճառել հոդվածը, ինֆորմացիան։ Հիմա իր քաղաքական օրակարգը լցնում է նոր վերնագրով․ այն որևէ աղերս չունի որևէ իրողության հետ։ Այդ պատճառով ես չեմ զարմանում, որ Ադրբեջանը Փաշինյանի՝ «ռազմավարական գործարք կնքելու» առաջարկի մասին չի խոսում, չի արձագանքում»։


ՀՀ վարչապետի նոր՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմավարական գործարք կնքելու առաջարկն է վերլուծում Վիգեն Հակոբյանը։ Ըստ քաղտեխնոլոգի՝ այս առաջարկը քաղաքական դատարկ օրակարգը լցնելու ձգտում է և իր անլրջությամբ անգամ գերազանցում է նախորդ հայտնի առաջարկին՝ ստորագրել խաղաղության համաձայնագրի արդեն համաձայնեցված կետերը՝ 16 հոդվածներից 13-ը, և հետագայում աշխատել մնացածի վրա:

Երբ Փաշինյանի հիմնական օրակարգը չի ստացվում, տվյալ պարագայում արդեն 4 տարի է՝ այսպես կոչված խաղաղության պայմանագիր կնքելը չի ստացվում, նա միշտ դիմում է նման քայլերի։


♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM | vk | dzen


Видео недоступно для предпросмотра
Смотреть в Telegram
«Հարկային օրենսդրությունը չէ, որ լուծում է բիզնեսի զարգացման բոլոր խնդիրները»։


Շրջանառության հակի վերացման և փոքր ու միջին բիզնեսի վրա դրա հնարավոր ազդեցության մասին Sputnik Արմենիան զրուցել է Փոքր և միջին ձեռնարկատիրության համագործակցության ասոցիացիայի ղեկավար Հակոբ Ավագյանի հետ։

📌Հուլիսի 1-ից մի շարք մասնագիտական աշխատանքների կատարումն ու ծառայությունների մատուցումը հատուկ` միկրոձեռնարկատիրության համակարգից և շրջանառության հարկման համակարգից կտեղափոխվի հարկման ընդհանուր՝ ավելացված արժեքի համակարգ (մանրամասներ)։ Երեկ էլ ԱԺ–ում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ՀՀ–ում գործող Հարկային օրենսգիրքը ապապետական է, չի խրախուսում զարգացումը, չի խրախուսում ավելի շատ փող աշխատելը։ Նրա համոզմամբ` անհրաժեշտ է Հարկային նոր օրենսգիրք, որը կհամապատասխանի ՀՀ պետական շահերին:

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM | vk | dzen


Репост из: Sputnik Արմենիա
Անասունները սահմանն անցել են մինչև փշալարեր տեղադրելու պահը. ԱԱԾ տնօրենը` Կիրանցի մասին

Նույնն է պնդում նաև Տավուշի մարզպետը` հավելելով, որ նախկինում երբ էլ անցել են, վերադարձվել են։

📎ԱԱԾ սահմանապահ զորքերը հայ–ադրբեջանական սահմանի այդ հատվածում ծառայություն են իրականացնում մայիսի 24 – ից։

@ArmeniaSputnik


Հակակոռուպցիոն դատարանը որոշեց ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ՀՀ նախկին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին և ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին բերման ենթարկել հաջորդ նիստում նրանց մասնակցությունն ապահովելու նպատակով:

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM | vk | dzen


Видео недоступно для предпросмотра
Смотреть в Telegram
«Ощущение солнца, радостного тепла. Радостное такое ощущение. Больше 300 дней в году здесь солнце. Это фрукты, это цукаты роскошные, это добрые доброжелательные люди. И, конечно, красивая природа, красивая архитектура. Вот с чем у меня всегда ассоциируется Армения», - говорит заслуженная артистка РФ Марина Яковлева, приехавшая сюда на "Дни российского кино".


Актриса, известная по таким картинам, как «Однажды двадцать лет спустя», «После дождичка в четверг», «Снайперы», «Тайны дворцовых переворотов», «Московская сага», «Ирония судьбы. Продолжение», рассказала Sputnik Армения, как ее узнали в Ереване.

Марина Александровна рассказала о любимых жанрах и о предложениях, которые отклоняет, не задумываясь, о кризисе героев, на которых хочется походить. Главным в своей профессии она считает доброжелательность, умение не быть злобным и завистливым, а еще - уметь красиво стариться.

«Каждый должен любить свою землю. Желать ей добра, процветания, стараться делать как можно лучше то, что ты можешь сделать для своей родины».


♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM | vk | dzen


Видео недоступно для предпросмотра
Смотреть в Telegram
«Փաշինյանի հայտարարությունները արտաքին լսարանի համար ազդանշան են, որ մենք թույլ ենք, անպատրաստ ենք։ Ներքին լսարանը ավելի այլանդակ բաներ էլ է լսել»։


Ինչո՞ւ են իշխանության ներկայացուցիչները պարբերաբար թիրախավորում պատմական հերոսներին և պատմական որոշ իրադարձություններ․ Sputnik Արմենիայի հետ զրույցում մեկնաբանել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը։

«Մինչև մենք բոլորս չհասկանանք, որ մեր պատմության ամենածանր օրը ոչ թե նոյեմբերի 9-ն է, այլ սեպտեմբերի 27-ը, ուրեմն մենք ճիշտ չենք վերլուծում՝ ինչ կատարվեց։ Երբ մենք ֆիկսենք, որ սեպտեմբերի 27-ն է եղել մեր ամենաաղետալի օրը, այդ դեպքում ուղիղ հարցեր կգնան այդ օրվա իշխանությանը՝ ինչպես խափանվեց բանակցային պրոցեսը, ինչպես բերեցիք փակուղի, ինչպես հնարավոր եղավ անտեսել այն, որ մենք 6 ամիս խոսում էինք, որ պատերազմ է սպասվում, ու Հայաստանի պետական համակարգը պատրաստ չէր պատերազմի»։


📌Վարչապետ Փաշինյանը՝ երեկվա ելույթում անդրադառնալով «Գինի լից» երգի «կամավորին», թերևս Սողոմոն Թեհլիրյանին, ասել էր, թե ««Գինի լից» երգի կամավորը պետության չգոյության սիմվոլն է»․ այլ հայտարարություններ՝ «Անկախության հռչակագիրը պետության չգոյության մասին է», «Բանակն առաջին հերթին խոշոր հարկատու է» և այլն։

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM | vk | dzen


Видео недоступно для предпросмотра
Смотреть в Telegram
🔈Լսեք՝ ինչ են գրում թերթերը։

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM | vk | dzen


Видео недоступно для предпросмотра
Смотреть в Telegram
▪️Եվրոպայի Հայ դատի գրասենյակը բաց նամակ է ուղարկել Եվրոպական խորհրդի Նախագահ Շառլ Միշելին։

▪️ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտի՝ ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի անվան ընդհանուր ֆիզիկայի և աստղաֆիզիկայի ամբիոնը չի փակվի, վստահեցնում են մայր բուհից։

▪️Սիգի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված՝ Սևանա լճում այսօրվանից վերահսկողության ուժեղացված միջոցառումներ կիրականացվեն։

🔈 Այս և այլ լուրեր

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM | vk | dzen


Видео недоступно для предпросмотра
Смотреть в Telegram
«Ավտոսերվիս»․ Ինչպես ավտոմեքենան պատրաստել ձմեռվան․ խորհուրդ է տալիս ավտոփորձագետ Արման Հակոբյանը։

«Պետք չէ սպասել մինչև օդի ջերմաստիճանը զրոյից իջնի․ 5-7°C-ից արդեն պետք է մտածել մեքենայի՝ ձմեռային սեզոնի անցման մասին։ Մեկ-երկու օրը լրիվ բավական է, բայց դա միայն անվադողերը փոխելով չի»։


♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM | vk | dzen


Видео недоступно для предпросмотра
Смотреть в Telegram
Արձանագրվել են շմոլ գազից թունավորման դեպքեր. անվտանգության կանոնների ու թունավորման առաջին ախտանշանների մասին՝ ՆԳՆ Փրկարար ծառայության տեսանյութում

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM | vk | dzen


Երևանում նոյեմբերի 14-ի ժամը 23:00-ից մինչև նոյեմբերի 15-ի ժամը 06։00-ն ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտայի՝ Ֆրանսիայի հրապարակի հատման մասից մինչև Փ. Բուզանդի փողոցն ընկած հատվածի երթևեկությունը՝ Ամանորի տոնական ձևավորման աշխատանքներով պայմանավորված․ հայտնում են Երևանի քաղաքապետարանից

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM | vk | dzen


Видео недоступно для предпросмотра
Смотреть в Telegram
«Թուրքիայի հռետորաբանությունը Իսրայելի նկատմամբ հիմնականում ձևական բնույթ է կրում»։


Sputnik Արմենիան թուրք-իսրայելական ներկա հարաբերությունների՝ պաղեստինյան խնդրով պայմանավորված լարվածության ու պաշտոնական հայտարարությունների մասին զրուցել է արաբագետ Արմեն Պետրոսյանի հետ։

📌Թուրքիայի նախագահը օրերս հայտարարեց, թե «Թուրքիան խզել է Իսրայելի հետ հարաբերությունները և ոչ մի քայլ չի ձեռնարկի դրանք ապագայում զարգացնելու համար»։ Ըստ Էրդողանի՝ Թուրքիան է գլխավորում Իսրայելի հանցագործությունների դեմ պայքարը։ «Թուրքիան դարձել է այն երկիրը, որն առավել կտրուկ է արձագանքել Գազայի հատվածում Իսրայելի վայրագություններին․ Թուրքիան կոնկրետ քայլեր է ձեռնարկել, որոնց թվում է Իսրայելի հետ առևտրի դադարեցումը»: Թուրքական իշխանությունները նաև ՄԱԿ-ից պահանջում են հրեական պետությանը զենք մատակարարելու էմբարգո սահմանել։ Միևնույն ժամանակ, լրատվամիջոցների տվյալներով, երկու երկրները շարունակում են մի շարք առանցքային ապրանքների առևտուրը:

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM | vk | dzen


ՀԱՊԿ֊ի աշխատանքներին մասնակցությունը սառեցնելու մասով ՀՀ դիրքորոշումը փոփոխության չի ենթարկվել, Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ ԱԳՆ–ից` մեկնաբանելով Գուրգեն Արսենյանի մասնակցությունը Սերգեյ Լավրովի հետ ՀԱՊԿ անդամ պետությունների դեսպանների հետ հանդիպմանը։

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM | vk | dzen


Փաշինյանը ԱԺ-ում է․ 2025թ-ի պետական բյուջեի նախագծի մասին եզրափակիչ 30 րոպեանոց ելույթում հիմնականում անդրադարձել է ընդդիմության ելույթներում հնչած քննադատություններին, խոսել իր բնութագրած «իրական Հայաստանի» համար կարևոր մի շարք իրողությունների մասին․

▪️ «Գինի լից» երգի կամավորը պետության չգոյության սիմվոլն է։ - տեսանյութ

▪️ 2020-ի նոյեմբերի 9-ին ես ասել եմ` այս պահին ինձ ոչ մեկի կարծիքը չի հետաքրքրում, ես ինձ վրա եմ վերցնում էս պատասխանատվությունը։ (իսկ 2018-ի հոկտեմբերին՝ «Արցախի հարցում ես առանց ժողովրդի կարծիքի թաքուն որոշում չեմ կայացնի»։ - տեսանյութ)

▪️ Բանակն առաջին հերթին խոշոր հարկատու է։ - տեսանյութ

▪️ Անկախության հռչակագիրը պետության չգոյության մասին է։ - տեսանյութ

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM | vk | dzen


Видео недоступно для предпросмотра
Смотреть в Telegram
▪️ՌԴ-ում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանը երեկ մասնակցել է ՀԱՊԿ անդամ երկրների դեսպանների և մշտական ներկայացուցիչների հետ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հանդիպմանը։

▪️Երևանում Ամանորի ձևավորման աշխատանքները 2 ամիս շուտ են սկսվել, որպեսզի մայրաքաղաքին ավելի շուտ տոնական մթնոլորտ հաղորդվի. քաղաքապետարանի պարզաբանումը

▪️Արգենտինայի պատվիրակությունը, որն արդեն մի քանի օր մասնակցում էր COP29-ին, հայտարարել է, որ լքում է Բաքուն` ԱԳՆ-ի հրահանգով։

🔈 Այս և այլ լուրեր

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM | vk | dzen


Репост из: Sputnik Արմենիա
Видео недоступно для предпросмотра
Смотреть в Telegram
Խաղաղության պայմանագիրը կարող է հակասել Սահմանադրությանը, ոչ թե հակառակը. Արման Դիլանյանը` Սահմանադրության փոփոխության մասին

ՍԴ նախագահը չբացառեց պայմանագրի կնքման համար կամ դրանից առաջ ու հետո Սահմանադրության փոփոխություն կատարելը. «Տեսականորեն ամեն ինչ հնարավոր է»,–ասաց նա լրագրողներին։

@ArmeniaSputnik


Видео недоступно для предпросмотра
Смотреть в Telegram
«Չնայած Հայաստանի իշխանությունների կողմից Ադրբեջանի այլ կերպար ստեղծելու փորձերին, Փաշինյանը հասկանում է, որ Ալիևը չի գնալու փաստաթղթի ստորագրման»։


Sputnik Արմենիան զրուցել է պատմական գիտությունների թեկնածու, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի հետ։

📌Ադրբեջանում ընթացող COP-29 կլիմայի հարցերով միջազգային գագաթնաժողովի ժամանակ Ալիևը առիթ բաց չի թողել հերթական անգամ թիրախավորելու Հայաստանին՝ մեղադրել է անցած 30 տարիներին Ադրբեջանին հասցված իբր էկլոգիական վնասների համար։ Մինչդեռ Երևանում Բաքվի նկատմամբ ՀՀ իշխանությունների հռետորաբանությունը բոլորովին այլ է։ Խաղաղության հասնելու փորձերին զուգահեռ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանին առաջարկում է ռազմավարական գործարք կնքել․ «Ռազմավարական գործարք այն մասին, թե առաջիկա հարյուրամյակներում ինչ պայմաններում են Հայաստանը և Ադրբեջանը փորձում կողք կողքի ապրել»,- ԱԺ-ի ամբիոնից հայտարարել է Փաշինյանը։

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM | vk | dzen


Видео недоступно для предпросмотра
Смотреть в Telegram
В очередном выпуске авторского подкаста "Абовян TIME" Арман Абовян анализирует причины возвращения неоконсервативной повестки в мировые тренды в свете итогов президентских выборов в США, а также проводит тщательный разбор перспектив развития отношений между глобальным Востоком и Западом.

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM | vk | dzen

Показано 20 последних публикаций.