Deep Digital


Гео и язык канала: Армения, Армянский



Гео и язык канала
Армения, Армянский
Статистика
Фильтр публикаций


🔎Google-ը միանում է նորարարական տեխնոլոգիաների կիրառման մրցույթին: Նա թարմացնում և ավելացնում է նոր A.I. հնարավորություններ: Magi անվանումով այս պրոյեկտի թեստավորումը կսկսի այս ամիս:


🇬🇧🇪🇸Meta-ն վերջերս գործարկել է գովազդային նոր ֆիլտրներ անգլալեզու և իսպանախոս շուկաներում։ Նպատակը ակտիվ գովազդի կողքին ցուցադրվող այլ բովանակության վերահսկումն է:

📝Այս ֆիլտրները օգտագործում են բազմաստիճան AI համակարգ՝ տեքստի, լուսանկարների և տեսանյութերի բովանդակությունը դասակարգելու համար և գովազդատուներին թույլ են տալիս սահմանել բարձր, միջին և ցածր ռիսկային բովանդակություն:

💻Գովազդատուները կարող են ընտրել երեք կարգավորումներից՝ վերահսկելու բովանդակության տեսակները, որոնք հայտնվում են իրենց գովազդից առաջ կամ հետո:


Видео недоступно для предпросмотра
Смотреть в Telegram
🦸‍♂️Marvel-ը ներկայացրել է Marvel Move ֆիթնես հավելվածը, որը սուպերհերոսներին վերածում է անձնական վազքի մարզիչների:

🏋️‍♀️Տիեզերքի հերոսները կուրախացնեն, խորհուրդ կտան ուսումնական ծրագրեր:


Видео недоступно для предпросмотра
Смотреть в Telegram
📱Սա առաջին iPhone-ն է 43.000 դոլարով. 2007-ին հազվադեպ հանդիպող բան է գնել ամերիկացի բլոգերը «Wright» աճուրդում:

Փաթեթավորումը կարող եք տեսնել այստեղ՝ հղումով:👇
(https://youtu.be/-BwUyTrU9fo)


Видео недоступно для предпросмотра
Смотреть в Telegram
🐶Բրիտանական Vets for Pets ծառայության գովազդը մարդկանց անվերապահ սիրո մասին պոչավոր ընկերների նկատմամբ:

🥹Եթե ​​ունեք գոնե մեկ ընտանի կենդանի, ապա անպայման կճանաչեք ինքներդ ձեզ։


Видео недоступно для предпросмотра
Смотреть в Telegram
✨Huawei կալորիաների հաշվման հավելվածի գովազդ։


Видео недоступно для предпросмотра
Смотреть в Telegram
Ոմն երիտասարդ ChatGPT-ի միջոցով նոր շունչ է տվել տետրիս խաղին։ Բոտով նա կարողացավ գտնել խաղի ստեղծման ամենահաջող մոտեցումը և խնայեց ժամանակը՝ այն մշակելու համար պահանջվեց ընդամենը մեկ ժամ։🤯


Видео недоступно для предпросмотра
Смотреть в Telegram
🪧Ոչ, սա թրենդային 3D գովազդներից չէ, որ կտեսնեք թվային բիլբորդների վրա։ Չնայած առանց տեխնոլոգիաների ոչինչ չէր ստացվի։

🫨Վերջերս Hennessy հրավիրել էին դիզայներ Կիմ Ջոնսին,ով համագործակցել է Dior-ի, Fendi- ի և Louis Vuitton-ի հետ որպեսզի ստեղծեն նոր շշեր։


Видео недоступно для предпросмотра
Смотреть в Telegram
⌚️Tag Heuer-ի հիմնադիր Ֆրեդերիկ Արնոլտը պլանավորում է իր լյուքս ժամացույցների բրենդը դարձնել 1 միլիարդանոց կազմակերպություն։ Եվ վերջին իր գովազդը, որում նկարահանվել է աշխարհահռչակ Ռայըն Գոսլինգը, արդեն իսկ հուշում է այդ այդ մասին։

🏃‍♀️Դերսանը անվերջանալի փախուստի մեջ հրաժարվում է վերադարձնել իր ժամացույցը, որը տրամադրել են իրեն նկարահանումների համար։

🎉Հոլովակը ստեղծվել է Tag Heuer-ի 60 ամյակի կապակցությամբ։ 5+ րոպեանոց «կարճամետրաժ ֆիլմը» իր մեջ ներառում է բազմաթիվ թաքնված հուշումներ, որոնք վերաբերում են բրենդի ժառանգությանը։

🏬Օրինակ՝ հյուրանոցը, որը սկզբում ներկայացված էր, Carrera-յի ստեղծող և երկարամյա ազդեցիկ գործադիր տնօրեն Ջեկ Հոյերի կնոջ՝ Լեոնարդայի անունով էր:


👩‍🏫Pinterest-ը հանդես է գալիս Pinterest Academy-ով՝ ինտերակտիվ առցաց ուսուցման հարթակ գովազդատուների համար։

😯Նպատակը թիրախային լսարանին ավելի մոտ լինելն ու ճանաչելն է՝ նրանց համար հետաքրքիր ու ինտերակտիվ կոնտենտ ստեղծելով: Աշխարհում ավելի քան 400 միլիոն ամսական օգտատերեր ունենալով՝ Pinterest-ը գովազդ տեղադրողնեին առաջարկում է յուրահատուկ հնարավորություններ՝ կապվելու սպառողների հետ կյանքի հիմնական փուլերում և պահերին, երբ նրանք դիմում են հարթակի օգնությանը:

😍Դասընթացները ներառում են մի շարք թեմաներ, ներառյալ գովազդի ձևաչափերը, չափման գործիքները, միտումները և տվյալների վիճակագրությունը, որոնք արժեքավոր ուղեցույց են արշավի արդյունավետությունը առավելագույնի հասցնելու համար:

🤓Pinterest Academy-ն ամբողջ աշխարհում հասանելի է անգլերենով, իսկ այլ լեզուները հասանելի կլինեն այս տարվա վերջին:


🏬American Eagle-ը և ThredUp-ը համագործակցել են՝ ստեղծելով վիրտուալ իրականության առցանց վերավաճառքի խանութ, որտեղ վաճառվում է հին և օգտագործված հագուստ Gen Z սերնդի մանրածախ վաճառողների կողմից:

🦅Պրոեկտը խթանելու համար American Eagle-ը համագործակցել է նաև Snapchat-ի հետ՝ նրանից գնելով իրենց AR համակարգ, վիրտուալ խանութում կան 200-ից ավելի հավաքածու, որոնք ներառում են ջինսեր, բաճկոններ, մինի կիսաշրջազգեստներ, զգեստներ և աքսեսուարներ:

😮Պարզվում է մանրածախ վաճառողը ցանկանում է հասնել իր թիրախային լսարանին՝ ընդգծելով բնապահպանական մտահոգությունները, որոնք երիտասարդ սերնդի առաջնակնությունն են:


🥤Coca-Cola-ն ներկայացրել է նորարարական արհեստական ինտելեկտի (AI) հարթակ, որը կոչվում է «Create Real Magic»։ Այն իր տեսակի մեջ առաջինն է, որը համատեղում է OpenAI-ի GPT-4 և DALL-E տեխնոլոգիաները: OpenAI-ի և Bain & Company-ի միջև համագործակցության միջոցով մշակված այս առաջադեմ պլատֆորմը թույլ է տալիս սահմանափակ թվով երկրների սպառողներին մինչև մարտի 31-ը ներբեռնել Coke-ի ապրանքանիշով տարրեր՝ Crerealmagic.com-ում։

🖼️Նկարիչները նույիսկ կարող են ներկայացնել իրենց աշխատանքները Նյու Յորքի և Լոնդոնի թվային վահանակների վրա հանրայնորեն ցուցադրվելու համար:


😬Twitter-ի նոր ղեկավարը կարծես վերջնականապես վերացրեց կայքի հին իմաստը՝ հեռացնելով խորհրդանշական դարձած կապույտ նշանը, որը վերջին բանն էր, որ մնացել էր նախա-Իլոն-Մասքյան շրջանից։

✅Այդ նշանն այլևս չի գործում լրագրողների, աստղերի կամ այլ հանրային դեմքերի էջերում, սակայն կակտիվանա, երբ օգտատերերը, բիզնես հաշիվները վճարեն դրա համար։ Էջում կնշվի, որ տվյալ հաշիվը, հաստատելով հեռախոսահամարը, համարվում է վավերացված։🥲


👻Snapchat-ը բոլորի համար թողարկում է իր անվճար AI չաթբոտը

🦾Snap-ը անվճար թողարկում է իր «My AI» չաթբոտը Snapchat-ի բոլոր ամսական 750 միլիոն օգտատերերի համար, այն տեղի կունենա երկու ամսից ավելի քիչ ժամանակում։ OpenAI-ով աշխատող բոտն առաջին անգամ հասանելի դարձավ հավելվածի ավելի քան 3 միլիոն վճարովի բաժանորդների համար:

🗣️My AI-ն նույնպես դառնում է Snapchat-ի անբաժանելի մաս: Այժմ այն կավելանա խմբային զրույցներում՝ նշելով “@” սիմվոլը։


✨BeReal ծրագրի օգտատերերի համար ունենք հրաշալի նորություն։

⚠️Երբեք չես իմանա թե այդ ծրագիրը երբ է ուղարկում իր ծանուցումը քեզ, բայց երբ տեսնում ես դեղին էմոջին, դու արդեն պատրաստ ես երկկողմանի նկար նկարել այդ օրվա համար։

🎶Այսօրվանից սկսած դուք կարող եք BeReal-ում ներառել, թե ինչ եք լսում այդ պահին։ Ահա՛, թե ինչպես անել դա։

1․ Միացրե՛ք ձեր Spotify և BeReal հաշիվները: Կա երկու եղանակ դա անելու: Հին կամ ապագա Spotify-ի օգտատերերը, կարող են դա անել՝ սեղմելով երաժշտության նշանին, որը ցուցադրվում է նախքան իրենց BeReal-ը հրապարակելը:🎧

2․ Միացնելուց հետո, ծրագիրը նկարներ անելուց անմիջապես կգտնի այն երգը, որը լսում էիք այդ պահին։

3․ Ստուգե՛ք, թե ինչ են լսում մյուս ընկերները BeReal-ի ձեր էջում: Դուք նաև կկարողանաք լսել նրանց տարածածի փոքրիկ հատված:😍


Видео недоступно для предпросмотра
Смотреть в Telegram
Մարքեթոլոգները ներկայացրել են հերթական գլուխգործոցը՝ հեռակառավարման վահանակի հատուկ կցորդներ չափազանց նյարդային դիտողների համար:😬

Նորություններ դիտելու համար անփոխարինելի աքսեսուար😂


Видео недоступно для предпросмотра
Смотреть в Telegram
Գերմանական THOMY բրենդը հեշտացրել է սոուսի սիրահարների կյանքը ❕

Խնդիրը լուծվել է շատ պարզ․ կրեատիվ խումբը պարզապես պատառաքաղ է փակցրել սոուսի տուփին 👀

Տեխնոլոգիան երբեք այսքան մոտ չի եղել կատարելությանը:


Видео недоступно для предпросмотра
Смотреть в Telegram
Բրիտանացիների՝ վերջերս նկարահանած գազավորված ըմպելիքի գովազդը՝ Breaking Bad-ի ոճով 😁


Видео недоступно для предпросмотра
Смотреть в Telegram
Երբևէ կպակերացնեի՞ք օդից կախված սքեյթ-պարկ 🤔
Red Bull-ի մարքեթոլոգները չեն դադարում զարմացնել իրենց կրեատիվ գաղափարներով: Այս անգամ էլ նրանք գետնից 600 մետր բարձրության վրա, օդապարիկից կախված սքեյթ պարկ են պատրաստել 🤯


Видео недоступно для предпросмотра
Смотреть в Telegram
Ահա ինչ է տեղի ունենում երբ Snoop Dogg-ը պետք է նկարվի գովազդում, բայց համերգների գրաֆիկի պատճառով չի հասցնում։

Օրիգինալ մտքերը միշտ փրկում են ֆորս-մաժորային իրավիճակները 🤫

Показано 20 последних публикаций.

309

подписчиков
Статистика канала