Քաղաքական դիսկուրս


Гео и язык канала: не указан, не указан
Категория: не указана


Քաղաքական դիսկուրսը տպագիր և առցանց հանդես է,
որի գործունեության շրջանակը տարածվում է քաղաքատնտեսությունից և քաղաքագիտությունից մինչև փիլիսոփայություն։
Կայքէջը՝ www.diskurs.am

Связанные каналы

Гео и язык канала
не указан, не указан
Категория
не указана
Статистика
Фильтр публикаций


Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ մանրամասն քննարկվեցին Մակեդոնիայի, Սլովակիայի և Գերմանիայի հարկային համակարգի առանձնահատկությունները։ Իրական պրոգրեսիվ համակարգի համար անհրաժեշտ է ստեղծել հարկային վարչարարության գործիքակազմ։ Կարևոր է, որպեսզի Հայաստանը չկրկնի այլ երկրների բացասական փորձը։


«Հարկային համակարգ, արդարություն ու տնտեսական զարգացում»
Միջազգային գիտաժողովի օրակարգը

Վայր` Երևան, «Մարիոթ» հյուրանոց, «Տիգրան Մեծ» սրահ, փետրվարի 12, 2019թ.

Աշխատանքային լեզուներ`անգլերեն/հայերեն (կապահովվի համընթաց թարգմանություն)

10:00 – 10:30

Մասնակիցների գրանցում

10:30 – 10:40

Գիտաժողովի բացում

Ֆելիքս Հեթ, ՖԷՀ Հարավային Կովկասի տարածաշրջանային ղեկավար
դր. Վահրամ Սողոմոնյան, Քաղաքական դիսկուրս հանդեսի (Diskurs.Am) համախմբագիր

10:40 – 12:40

ՀԱՄԱՀԱՐԹԵՑՈՒ՞Մ, ԹԵ՞ ՊՐՈԳՐԵՍԻՎ ՀԱՐԿՈՒՄ: ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈՐՁԸ ԵԿԱՄՏԱՀԱՐԿԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Արման Պողոսյան, ՀՀ Ֆինանսների նախարարի տեղակալ
Դրագան Թևդովսկի, Մակեդոնայի Հանրապետության Ֆինանսների նախարար

Հարց ու պատասխան

Անտոն Մարսինչին, Սլովակիայի Հանրապետության ֆինանսների նախարարություն, նախարարի առաջին խորհրդական
Բեկա Նացվլիշվիլի, Վրաստանի կառավարող դաշինքի պատգամավոր, Եվրոպական ինտեգրման հարցերով հանձնաժողովի փոխնախագահ, «Սոցիալ-դեմոկրատները` հանուն Վրաստանի զարգացման» կուսակցություն

Հարց ու պատասխան

12:40 – 13:00

Սուրճի ընդմիջում

13:00 – 13:30

«Սոցիալական արդարություն, հարկում և պայքար հարկերից խուսափելու դեմ. գերմանական փորձը»

Նորբերտ Վալտեր-Բորյանս, Հյուսիսային-Հռենոսյան Վեստֆալիայի (Գերմանիա) նախկին ֆինանսների նախարար

13:30 – 14:00

Հարց ու պատասխան

14:00 – 15:00 ընդմիջում

15:00 – 16:00

Կլոր սեղան. Հայաստանում արդար հարկային մոդելի սցենարների մշակում


«Հարկային համակարգ, արդարություն ու տնտեսական զարգացում» միջազգային համաժողովի մասնակիցները ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի հետ քննարկեցին եվրոպական երկրներում հարկային ռեֆորմների դրական և բացասական հետևանքները։


Զեկույցով հանդես կգա Մակեդոնիայի ֆինանսների նախարար Դրագան Թևդովսկին։ 2017թ.-ից հետո նրա կառավարությունը բարձրացրել է հանրային ծախսերի թափանցիկությունն ու արդյունավետությունը: 2019թ. հունվարի 1-ից Մակեդոնիան կրկին անցել է պրոգրեսիվ եկամտահարկի։




2019 թվականի փետրվարի 12-ին տեղի կունենա «Հարկային համակարգ, արդարություն ու տնտեսական զարգացում» միջազգային համաժողովը, որի ընթացքում կքննարկվեն Հայաստանում սպասվող հարկային բարեփոխումները միջազգային փորձի համատեքստում։ Հատկապես ուշադրության կենտրոնում կլինեն եկամտահարկի պրոգրեսիվ և համահարթ համակարգերի համեմատական վերլուծությունը, ինչպես նաև հարկման, անհավասարության և տնտեսական զարգացման միջև եղած փոխադարձ կապը։

Երևանում կհյուրընկալենք Մակեդոնիայի Հանրապետության ֆինանսների նախարար պարոն Դրագան Թևդովսկուն, Գերմանիայի Հյուսիսային Հռենոս-Վեսթֆալիա երկրամասի նախկին ֆինանսների նախարար պարոն Նորբերտ Վալտեր-Բորյանսին, Վրաստանի կառավարող դաշինքի պատգամավոր Բեկա Նացվլիշվիլիին, Սլովակիայի ֆինանսների նախարարի առաջին խորհրդական Անտոն Մարսինչինին և այլ հյուրերի։

Համաժողովի կազմակերպիչներն են Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամը (Գերմանիա) և Քաղաքական դիսկուրս
հանդեսը (Diskurs.am)։

Վայրը Մարիոտ հյուրանոց, «Տիգրան Մեծ» սրահ, Ժամը` 10։00 - 16:00

Показано 6 последних публикаций.

49

подписчиков
Статистика канала