Մարիաննա Ղահրամանյան (լրագրող, հաղորդավար)


Гео и язык канала: не указан, не указан
Категория: не указана


Այստեղ իմ հաղորդումներից ու տպագիր հոդվածներից բացի, կգտնեք օրվա կարևոր լուրերի վերաբերյալ կարճ վերլուծություն։

Связанные каналы

Гео и язык канала
не указан, не указан
Категория
не указана
Статистика
Фильтр публикаций


🔴Ոստիկանությունը ավելի «փափուկ» հատուկ միջոցներ ունի, օրինակ, փշալարերը, ջրցան մեքենան, բայց խաղաղ ցուցարարների ուղղությամբ միանգամից 20-ից ավելի «Զարյա» լուսաձայնային նռնակ ու ձեռքի ծխանռնակ արձակեց, հետևաբար, նպատակը լարվածությունը թուլացնելը չէր

🔴 2018 թ․ ապրիլի 16-ին, երբ նույն վայրում Նիկոլ Փաշինյանն էր հավաք անցկացնում ու հայտարարեց, որ պետք է ճեղքեն ոստիկանության շարքերը, երբ ցուցարարներն ընդհարման մեջ մտան ոստիկանության հետ, առարկաներ նետեցին, ցանկապատներ կոտրեցին, վահաններ խլեցին, առաջին միջոցը, որ կիրառեց ոստիկանությունը, ոստիկանական շղթան էր, ապա փշալարերը...

🔴Հունիսի 12-ին քաղաքական հրահանգով ժողովրդի դեմ իրականացվեց պատժիչ գործողություն, նռնակները նետվում էին թիրախավորված ուղիղ մարդկանց մեջ։

🔴Լուսաձայնային նռնակները ոստիկանությունը նետեց խախտելով Ոստիկանության մասին օրենքի դրույթների ու Առողջապահության նախարարության հրամանը, որով պարտավոր էր պահպանել 2,5մ հեռավորություն

Ոստիկանության թույլ տված խախտումների մանրամասները այստեղ

Իսկ այստեղ Առողջապահության նախարարի 2012 թ. 90-Ն հրամանի հղումն է, ոստիկանությունը պարտավոր էր գործել սահմանված չափանիշներով։


🔴 Ադրբեջանը շարունակում է իրավիճակի` հնարավոր ապակայունացման համար տեղեկատվական հող ստեղծել։ ՀՀ ՊՆ-ն կրկին հերքել է Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե հունիսի 16-ին՝ ժամը 00:50-ի սահմաններում, ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։

Ադրբեջանի ՊՆ-ն նման հաղորդագրություններ տարածել էր նաև երեկ ու առաջին օրը։ Նույն գործելաոճը հիշում ենք 44-օրյա պատերազմից ու Արցախում էթնիկ զտումից առաջ։


🔴ՀակաՀԱՊԿ-ականության նոր արար Երեւան-Մինսկ դիվանագիտական պատերազմ (իսկ լուսանկարում  ի՜նչ սիրառատ պահ էր...)

🔴 Ուկրաինան Բելառուսի նման եւ գուցե ավելի բարեկամ է Ադրբեջանին, քան Հայաստանին, բայց իշխանությունը ցուցադրական ջերմացնում է նրա հետ կապերը

🔴 Հեռևանքն իր մաշկի ու բիզնեսի վրա կարող է զգալ հայ գործարարը

🔴Ե՞Մ, սառը ցնցուղ առանց հրավերի այնտեղ շտապողների համար, ԵՄ անդամ բազմաթիվ երկրներում Եվրախորհրդարանի ընտրություններում հաղթել են ծայրահեղ աջերը ուժեր, որոնց ծրագրային դրույթներից մեկը հենց ԵՄ-ի ընդլայնումը թույլ չտալն է

Հոդվածն ամբողջությամբ այստեղ

Показано 3 последних публикаций.

16

подписчиков
Статистика канала