Արցախի Տեղեկատվական շտաբ / НКР ИнфоШтаб / NKR InfoCenter


Гео и язык канала: Армения, Армянский
Категория: Новости и СМИ


ԱՀ պետական մարմինների միասնական տեղեկատվական հարթակ, որը վարում է ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը
Единая информплатформа госорганов Республики Арцах (НКР), координируемая Главным информуправлением Аппарата Президента НКР

Связанные каналы  |  Похожие каналы

Гео и язык канала
Армения, Армянский
Категория
Новости и СМИ
Статистика
Фильтр публикаций


Հարգելի՛ հայրենակիցներ,

Որոշ լրատվամիջոցներ կրկին թիրախավորում են Արցախի Հանրապետության իշխանություններին, առանձին դեպքերում փորձում արատավորել նախագահ Սամվել Շահրամանյանի բարի համբավը և բռնի տեղահանված արցախահայության կենսական խնդիրների լուսաբանման փոխարեն զբաղվում բանսարկությամբ:

Այդ լրատվամիջոցներին կոչ ենք անում զերծ մնալ չստուգված տեղեկությունների հրապարակումից, կեղծ ինտրիգներով չփորձել խեղաթյուրել իրականությունը և մոլորության մեջ գցել հանրությանը:

Հարկ ենք համարում հիշեցնել, որ նախագահ Շահրամանյանը դեռ 2023 թվականի նոյեմբերին է դիմել ՀՀ իրավասու իրավապահ մարմիններին՝ խնդրանքով, որ սոցիալական ցանցերում առանձին օգտատերերի կողմից տարածում ստացած պաշտոնատար անձանց առերևույթ հանցագործությունների և հնարավոր չարաշահումների մասին հրապարակումներն ընդունել որպես հանցագործության մասին հաղորդում ու քննության առնել օրենքով սահմանված կարգով:

Կրկին կոչ ենք անում Արցախի Հանրապետության պաշտոնատար անձանց կողմից հնարավոր չարաշահումների վերաբերյալ տեղեկությունների առկայության դեպքում դիմել ՀՀ իրավապահ մարմիններին:

[Արցախի տեղեկատվական շտաբ]


Փոփոխություններ և լրացումներ՝ Արցախից բռնի տեղահանված անձանց սոցիալական աջակցության 3 ծրագրերում։

📌 100 հազար դրամ միանվագ սոցիալական աջակցության ծրագրում կիրականացվեն հետևյալ փոփոխությունները՝

✅ Շահառուների շրջանակն ընդլայնելու նպատակով՝ ծրագրից կկարողանան օգտվել նաև Լաչինի միջանցքի արգելափակելուց հետո Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով ՀՀ տեղափոխված բուժառու անձանց ուղեկցողները, եթե անձը ներկայացրել է դիմում մինչև 2024թ․ հունվարի 31–ը, և նրա տվյալներն առկա են ՀՀ առողջապահության նախարարության տրամադրած ցուցակում։
✅ Ծրագրի վճարման ցուցակի ձևավորման ժամկետը կերկարաձգվի մինչև մարտի 20–ը։

📌  Կոմունալ ծախսերի և ժամանակավոր կացարանների վարձավճարների համար՝ վեցամսյա 40+10 հազար դրամ աջակցության ծրագրում կիրականացվեն հետևյալ փոփոխությունները՝
✅ Ժամանակավոր կացարանում բնակվելու համար նախատեսված 40 հազար դրամը կստանան նաև այն անձինք, ովքեր ունեն բաժնային կամ ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով իրենց պատկանող բնակվելու համար նախատեսված միայն մեկ անշարժ գույք, որի բաժնեմասին համապատասխան մակերեսը փոքր է 20 քառակուսի մետրից։
✅ Որոշ հանգամանքների պատճառով ուշ դիմած շահառուներին կվճարվի նաև նախորդ ամիսների համար, եթե այդ ամիսներին ՀՀ-ից 10 օրից պակաս են բացակայել։
✅ Դիմում ներկայացնելու ժամկետը մարտի 15-ի փոխարեն կսահմանվի մարտի 31-ը։
✅ Ծրագրի շահառու կդառնան նաև այն անձինք, որոնց դիմումները մերժվել են բնակչության պետական ռեգիստրում մինչև 2023 թվականի սեպտեմբերի 19-ը ՀՀ-ում հաշվառված լինելու պատճառով։
✅ Նշված փոփոխությունները կդիտարկվեն սկսած հոկտեմբեր ամսից։

📌 Երկամսյա 50 հազար դրամ սոցիալական աջակցության ծրագրում կիրականացվեն հետևյալ փոփոխությունները՝
✅ Որոշ հանգամանքների պատճառով ուշ դիմած շահառուներին կվճարվի նաև նոյեմբեր ամսվա համար, եթե այդ ամսին ՀՀ-ից 10 օրից պակաս են բացակայել։
✅ Դիմում ներկայացնելու ժամկետը հունվարի 31-ի փոխարեն սահմանվել է մարտի 31-ը։
✅ Աջակցությունից կօգտվեն նաև այն երեխաները, որոնց ծնողների հաշիվներին եղել է 2 մլն դրամը գերազանցող գումար։
✅ Շահառու կդառնան նաև այն անձինք, որոնց դիմումները մերժվել են բնակչության պետական ռեգիստրում մինչև 2023 թվականի սեպտեմբերի 19-ը ՀՀ-ում հաշվառված լինելու պատճառով։
✅ Նշված փոփոխությունները կդիտարկվեն սկսած նոյեմբեր ամսից։

[ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն]


Հարգելի՛ հայրենակիցներ,

Արցախի Հանրապետության իշխանությունները ցավում են «Եռաբլուր» զինվորական պանթեոնում «24News.am» լրատվամիջոցի ներկայացուցիչների մասնակցությամբ այսօր տեղի ունեցած միջադեպի համար, հայցում նրանց ներողամտությունը:
Անթույլատրելի որակելով տեղի ունեցածը՝ նախագահ Սամվել Շահրամանյանը միջադեպից ժամեր անց ընդունել է լրատվամիջոցի ներկայացուցիչներին, լսել նրանց ու դատապարտել կատարվածը:

[Արցախի տեղեկատվական շտաբ]


Հարգելի՛ հայրենակիցներ,

Հիշեցնում ենք, որ առաջնային սպառողական ծախսերը հոգալու համար նախատեսված երկամսյա 50 հազար դրամ աջակցության ծրագրի դիմումների ընդունման վերջնաժամկետը հունվարի 31-ն է (ներառյալ)։
Այն անձինք, ովքեր արդեն իսկ ստացել են 100,000 դրամ միանվագ աջակցությունը, բայց մինչ այժմ չեն ներկայացրել ծրագրից օգտվելու համար անհրաժեշտ դիմումը, կարող են մուտք գործել համապատասխան հարթակ՝ https://50.socservice.am հղմամբ։
Դիմումի լրացման քայլերի հաջորդականությունը՝ ստորև ⤵️
ՔԱՅԼ 1․ Անհրաժեշտ է մուտք գործել նշված հղումով՝ https://50.socservice.am
ՔԱՅԼ 2․ «Անձնական տվյալներ» բաժնում նախ անհրաժեշտ է լրացնել հանրային ծառայությունների համարանիշը (սոցքարտի համարը), դրա բացակայութան դեպքում՝ անձնագրի, նույնականացման քարտի տվյալները։ Ապա պետք է նշել շահառուի անունը, ազգանունը և սեղմել կանաչով նշված կոճակը՝ անձնական տվյալների նույնականացման համար։ Եթե տվյալ անձը բավարարում է ծրագրի պարտադիր պայմաններին, ապա համակարգն ինքնաշխատ եղանակով կնույնականացնի դիմումատուի տվյալները։
ՔԱՅԼ 3․ Այնուհետև անհրաժեշտ է մուտքագրել հեռախոսի համարը, և էլեկտրոնային փոստի հասցեն․ «Անձը հաստատող փաստաթղթի տվյալներ» դաշտում փաստաթղթի տեսակը ու համարը կարտացոլվի ինքնաշխատ եղանակով։
ՔԱՅԼ 4․ «Փաստացի բնակության հասցե» հատվածում անհրաժեշտ է նշել մարզը, համայնքը, բնակավայրը, փողոցը, կառույցի տեսակը (առանձնատուն, բնակարան, այլ) կառույցի համարը․ ըստ անհրաժեշտության՝ բնակարանի համարը և փոստային դասիչը։
ՔԱՅԼ 5․ «Բանկի ընտրություն» հատվածում անհրաժեշտ է նշել՝ ունեք արդյոք քարտային հաշիվ, թե ոչ։ «Այո» արժեքի դեպքում անհրաժեշտ է ընտրել Ձեզ սպասարկող բանկը և լրացնել քարտի վրա գրված 16 նիշը։ 75 տարին լրացած, ինչպես նաև առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք, ովքեր առայժմ չունեն քարտային հաշիվ, կարող են լրացնել դիմումը՝ նշելով նախընտրելի բանկը, որտեղ կցանկանան ունենալ հաշիվ։
ՔԱՅԼ 6․ Անհրաժեշտ է նշել՝ ունեք արդյոք անչափահաս երեխաներ, թե ոչ։
ՔԱՅԼ 7։ Հաջորդ էջում անհրաժեշտ է լրացնել անչափահասի տվյալները։ Այնուհետև անհրաժեշտ է նշել ազգակցական կապը Ձեր նկատմամբ։ Ըստ անհրաժեշտության՝ համակարգը կառաջարկի «կցել փաստաթուղթ» կոճակը, որտեղ պետք է կցել երեխայի ծննդյան վկայականը, խնամակալության կամ հոգաբարձության դեպքում՝ այդ մասին հավաստող փաստաթուղթը։ Եթե դիմումատուն չի հանդիսանում երեխայի ծնողը, խնամակալը կամ հոգաբարձուն, ապա դիմումը չի հաստատվի։
ՔԱՅԼ 8։ Անհրաժեշտ է սեղմել «Համաձայն եմ» կոճակը, եթե ցանկանում եք տալ համաձայնություն Ձեր բանկային հաշիվներում առկա դրամական միջոցների չափը 2023 թ․ հոկտեմբերի 2-ի դրությամբ՝ 2 մլն դրամը չգերազանցելու վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար։
ՔԱՅԼ 9։ Դիմումին ընթացք տալու համար պարտադիր է ընտրել «Համաձայն եմ» կամ «Համաձայն չեմ» տարբերակներից որևէ մեկը հետևյալ հարցի համար՝ «Համաձայն եմ ներկայացված տվյալները տրամադրել ԱՍՀՆ հետ համագործակցող երրորդ կողմին՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց սոցիալական աջակցություն ստանալու նպատակով»։
ՔԱՅԼ 10․ «ՀԱՍՏԱՏՈՒՄ» կոճակ
Դիմումը հաջողությամբ մուտքագրելուց հետո կնշվի, որ դիմումը հաջողությամբ ընդունվել է և էկրանին կերևա դիմումի համարը։
ԿԱՐԵՎՈՐ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐ
📌 *-ով նշված դաշտերում տվյալների մուտքագրումը պարտադիր է,
📌 նույնականացման տվյալներն անհրաժեշտ է լրացնել անձը հաստատող փաստաթղթի տվյալներին համապատասխան,
📌 աջակցությանը դիմելու համար պարտադիր է ունենալ քարտային հաշիվ (հակառակ դեպքում ՝ Ձեր դիմումը կմերժվի),
📌 75 տարին լրացած, ինչպես նաև առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք, ովքեր չունեն քարտային հաշիվ, կարող են լրացնել դիմումը՝ ցանկից ընտրելով նախընտրելի բանկը, որտեղ կցանկանան ունենան հաշիվ,
📌 յուրաքանչյուր չափահաս անձ պետք է լրացնի առանձին դիմում, իսկ անչափահասի դեպքում դիմումը պետք է լրացվի ծնողներից մեկի (կամ խնամակալի կամ հոգաբարձուի) կողմից։

[ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն]


Հարգելի՛ հայրենակիցեր,

Համաձայն ՀՀ կառավարության 2023թ․ դեկտեմբերի 21-ի N 2291-Լ որոշման 4-րդ կետի՝ հրապարակվել է այն ուսումնական հաստատությունների ցանկը (հղումը՝ ստորև), որոնց վճարովի համակարգում մինչև 2023թ․ սեպտեմբերի 19-ն ընդգրկված Արցախում սովորողներին տրվելու է ուսման վարձի փոխհատուցում։

Ուսման վարձի փոխհատուցում տրամադրվելու է 2023-24 ուսումնական տարվա համար․

1) 1-ին կիսամյակի համար տվյալ կիսամյակի ուսման վարձի 100 տոկոսի չափով, անկախ նախորդ ուսումնական տարվա արդյունքում ձևավորված միջին որակական գնահատականից,

2) 2-րդ կիսամյակի համար տվյալ կիսամյակի ուսման վարձի 100 տոկոսի չափով՝ 2023-2024 ուսումնական տարվա 1-ին կիսամյակի արդյունքում ՄՈԳ-ի 65.00 տոկոսը հաղթահարելու դեպքում, իսկ նախնական (արհեստագործական), միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում սովորողի պարագայում՝ 2023-2024 ուսումնական տարվա 1-ին կիսամյակի արդյունքում 50%-ից ոչ պակասը «գերազանց» և (կամ) «լավ» գնահատականներ ունենալու դեպքում:

[ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն]

https://escs.am/am/news/19899


Հարգելի՛ հայրենակիցներ,

Նրանք, ովքեր Արցախում ստանում էին երեխայի ծննդով պայմանավորված նպաստներ, կարող են դիմել ՀՀ-ում նպաստների նշանակման համար։   

Դիմումներն ընդունվում են առցանց եղանակով՝ https://online.ssa.am/ հարթակում։

Նպաստի (այդ թվում՝ երեխայի ծննդյան միանվագ նպաստ, մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստ) նշանակման դիմում ներկայացնելու համար հետևեք ստորև ներկայացվող քայլերի հաջորդականությանը՝

ՔԱՅԼ 1 - https://online.ssa.am/ հարթակում ընտրել «Կենսաթոշակի և նպաստի առցանց դիմումներ» պատուհանը՝ համապատասխանաբար սեղմելով «Մուտքագրել երեխայի ծննդյան միանվագ նպաստի դիմում» և «Մուտքագրել մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի դիմում» դաշտերի վրա։

ՔԱՅԼ 2 – եթե հարթակում դեռևս չունեք անձնական հաշիվ, մինչ պահանջվող տվյալները լրացնելը, անհրաժեշտ է նախապես գրանցվել՝ սեղմելով կայքի վերևի աջ կողմում գտնվող «Գրանցում» պատուհանի վրա, ապա համապատասխան դաշտերում մուտքագրել Ձեր էլեկտրոնային հասցեն, անուն, ազգանուն, հայրանունը, ծննդյան օր, ամիս, տարեթիվը, գաղտնաբառը և նշել արդյոք ՀՀ քաղաքացի եք, թե ոչ։ Վերոնշյալ քայլերը կատարելուց հետո անհրաժեշտ է սեղմել «Գրանցվել» կոճակը։   Գրանցվելուց հետո Ձեր էլեկտրոնային հասցեին կստանաք հաղորդագրություն, որը հաստատելուց հետո համակարգը Ձեզ հնարավորություն կտա օգտվել կայքից։

Երեխայի ծննդյան միանվագ նպաստի նշանակման համար անհրաժեշտ է մուտքագրել ծնողի անուն, ազգանունը, ծննդյան օր, ամիս, տարեթիվը, նշել երեխայի հետ կապը, ապա երեխաների թիվը։ Անհրաժեշտ է մուտքագրել նաև էլեկտրոնային հասցե և հեռախոսահամար։

Այնուհետև անհրաժեշտ է նշել նորածին երեխայի տվյալները, այն է՝

☑️ անուն, ազգանուն,
☑️ ծննդյան օր, ամիս, տարեթիվ,
☑️ ծննդյան վկայականի սերիա և համար,
☑️ ծննդյան վկայականի տրման ամսաթիվ
☑️ նշել «հանդիսանում է նոր ծնված երեխա» դաշտը։

Եթե ընտանիքում կան այլ երեխաներ, ապա համապատասխան դաշտերում անհրաժեշտ է նրանցից յուրաքանչյուրի վերաբերյալ լրացնել անձնական տվյալներ, ապա սեղմել «Ստեղծել» կոճակը։

Դիմումի հաստատման կամ մերժման վերաբերյալ համակարգը կտեղեկացնի անմիջապես՝ էկրանին հայտնվող համապատասխան հաղորդագրության միջոցով։

Մայրության նպաստի նշանակման համար կարող եք դիմել Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային կենտրոն։

Դիմումը մուտքագրելիս դժվարություններ ունենալու դեպքում կարող եք զանգահարել 114 կամ դիմել Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային կենտրոն։

[ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն]


Հարգելի՛ հայրենակիցեր,

Արցախի Հանրապետությունում քաղաքաշինության բնագավառի կազմակերպություններն իրենց գործունեությունը Հայաստանի Հանրապետությունում շարունակելու համար կարող են դիմել Քաղաքաշինության կոմիտե՝ լիցենզիայի ճանաչման նպատակով։

Դեկտեմբերի 18-ից ուժի մեջ են մտել 3 օրենքում կատարված փոփոխությունները.

1. ««ՀՀ հարկային օրենսգրքում» լրացումներ կատարելու մասին» (ՀՕ-374-Ն, 2023թ․).
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=186706

2. «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին (ՀՕ-375-Ն, 2023)
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=186702

3. «Լիցենզավորման մասին» օրենքում լրացում կատարելու մասին (ՀՕ-376-Ն, 2023թ․)
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=186707

Համաձայն այդ կարգավորումների՝ ԼՂ կազմակերպությունները կարող են պարզ ընթացակարգով ստանալ պետական գրանցում, ապա դիմել Քաղաքաշինության կոմիտե՝ պատասխանատու մասնագետի ներդիրով նոր լիցենզիա ստանալու համար։ Ստացված լիցենզիան գործելու է մինչև 2024թ․ սեպտեմբերի 17-ը՝ կապված քաղաքաշինության բնագավառում կատարված օրենսդրական փոփոխություններով ոլորտի կազմակերպությունների և մասնագետների համար սահմանված անցումային ժամանակաշրջանի հետ։

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒ՛Ն։
Լիցենզիայի ճանաչման համար դիմելու դեպքում ԼՂ քաղաքաշինության բնագավառի կազմակերպությունների համար պետական տուրքի գծով պարտավորություններ չեն առաջանալու։

ԼՂ կազմակերպությունները կոմիտեի info@minurban.am էլեկտրոնային հասցեին պետք է ուղարկեն դիմում և կցեն համապատասխան լիցենզիայի ներդիրում ընդգրկված պատասխանատու մասնագետի դիպլոմի՝ պատկերամուտով անցկացված տարբերակը, նախկինում կատարված աշխատանքներում ներգրավվածության վերաբերյալ քաղվածք, ինչպես նաև կարող են ներկայացնել պատասխանատու մասնագետի մասնագիտական ստաժը հիմնավորող լրացուցիչ փաստաթղթեր:

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել Քաղաքաշինության կոմիտեի լիցենզավորման վարչություն (վարչության պետ Նշան Մարտիրոսյան)՝ հետևյալ հեռախոսահամարներով․ 011 621 730, 011 621 761, 011 621 763 և 011 621 766:

Խորհրդատվության նպատակով կարող եք այցելել նաև ԱՀ քաղաքաշինության նախարարության գրասենյակ, ք. Երևան, Հալաբյան 31 հասցեով:

[ԱՀ քաղաքաշինության նախարարություն]


Հարգելի՛ հայրենակիցներ,

ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյան խոշորացված համայնքի Բարեկամավան գյուղը հնարավորություն ունի հյուրընկալել Արցախից բռնի տեղահանված մինչև 10 ընտանիքի:

Բարեկամավանում հաստատվել ցանկացողները առնվազն 1 տարի՝ մինչև 2025 թվականի հունվար, չեն վճարի բնակարանի վարձ, ինչպես նաև, կախված ընտանիքի անդամների թվից, կստանան միջինը 400-ից 500 հազար դրամ արժողության տնային կենդանիներ, տնային պարագաներ և այլ օժանդակություն՝ կախված անհրաժեշտությունից:

Այս ծրագիրն իրականացվում է Նոյեմբերյան համայնքի, Բարեկամավան գյուղի, տեղական ՀԿ-ների ու սփյուռքահայ կազմակերպությունների ու անհատ նվիրատուների համատեղ ջանքերով և օժանդակությամբ: Ծրագիրը համակարգում են Բարեկամավանի վարչական ղեկավար Գարիկ Աբազյանը (094-90-20-56) և Թաթուլ Հակոբյանը:

Բարեկամավան տեղափոխվել ցանկացող ընտանիքները պետք է անպայման ունենան դպրոցական գոնե 1 երեխա, ինչպես նաև ծանոթ լինեն գյուղական կյանքին:

[Արցախի տեղեկատվական շտաբ]


Հարգելի՛ հայրենակիցեր,

Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը դեկտեմբերի 22-ին հանդիպել է այն պետական մարմինների ղեկավարների հետ, ովքեր շարունակում են պաշտոնավարել հասարակական հիմունքներով:
Քննարկվել է բռնի տեղահանումից հետո արցախցիների հիմնախնդիրները, դրանց լուծման ուղղությամբ առանձնացվել առաջարկություններ:
Ներկայացնելով կատարված ու կատարվող աշխատանքները՝ նախագահ Շահրամանյանն ընդգծել է 2024 թվականին դրանք շարունակելու անհրաժեշտությունը, Ստեփանակերտի քաղաքապետին և շրջվարչակազմերի ղեկավարներին հանձնարարել շարունակել գույքագրել բռնի տեղահանված քաղաքացիների խնդիրներն ու պարբերաբար ներկայացնել կառավարությանը:
Անդրադառնալով վերջին շրջանում լայն քննարկում ստացած նախագահի՝ սեպտեմբերի 26-ի հրամանագրին՝ Սամվել Շահրամանյանն ընդգծել է, որ Արցախի Հանրապետության իրավական դաշտում գոյություն չունի փաստաթուղթ, որով նախատեսվում է լուծարել պետական ինստիտուտները:

[Արցախի տեղեկատվական շտաբ]


Հարգելի՛ հայրենակիցեր,

Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը դեկտեմբերի 19-ին այցելել է «Աջակցություն Արցախահայությանը» հասարակական կազմակերպության գրասենյակ, ծանոթացել վերջինիս գործունեությանը:
Կատարվող աշխատանքների մասին տեղեկություն է ներկայացրել «Աջակցություն Արցախահայությանը» ՀԿ նախագահ Սևակ Գրիգորյանը՝ նշելով, որ քայլեր են ձեռնարկում ֆինանսական ռեսուրսների ներգրավման ուղղությամբ, որպեսզի աջակցություն ցուցաբերեն վերջին ռազմական գործողությունների ընթացքում զոհվածների, այնուհետև ՊԲ ՎՔՆ պահեստի պայթյունի հետևանքով մահացածների, ինչպես նաև սոցիալական ծանր իրավիճակում հայտնված այլ կարիքավոր ընտանիքներին:
Նախագահ Սամվել Շահրամանյանն ընդգծել է բռնի տեղահանված ու սոցիալական ծանր իրավիճակում հայտնված ընտանիքներին մշտական ուշադրության կենտրոնում պահելու անհրաժեշտությունը և ողջունել նախաձեռնությանը միացած անհատների, կազմակերպությունների մասնակցությունը:
Հանդիպման ավարտին նախագահ Շահրամանյանը պատասխանել է կազմակերպության անդամների հարցերին, լսել առաջարկություններ և պատրաստակամություն հայտնել հետագա համագործակցության համար:

[Արցախի տեղեկատվական շտաբ]


Հարգելի՛ հայրենակիցներ,

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տարածել է հայտարարություն, համաձայն որի երկամսյա 50 հազար դրամ աջակցության ծրագրի դիմումների ընդունման վերջնաժամկետը դեկտեմբերի 15-ն է։

Նշված ծրագրի շրջանակում պայմաններին համապատասխանող անձինք դիմումները կարող են լրացնել՝ մուտք գործելով նշված հղումով՝ https://50.socservice.am
Դիմումի լրացման քայլերի հաջորդականությունը ներկայացված է հետևյալ հղումով՝ https://www.mlsa.am/news/539։

📌 Հիշեցնենք, որ ծրագրից կարող են օգտվել 100 հազար դրամ միանվագ սոցիալական աջակցության միջոցառման շահառու հանդիսացող անձինք՝ որոշ բացառություններով։

Միջոցառման շահառու չեն հանդիսանում հյուրանոցներում կամ հյուրատներում 2023 թվականի նոյեմբերի 15-ի դրությամբ ժամանակավոր բնակվող, ՀՀ ում չգտնվող և բանկային հաշիվներում 2 մլն դրամական շեմից ավելի դրամական միջոց ունեցող անձինք (սահմանափակումը վերաբերում է անձին և ոչ ընտանիքի անդամներին)։

✅ Բացառություն կկազմեն զինծառայողների ապահովագրության ազգային հիմնադրամից հատուցում ստացող անձինք, որոնց վրա բանկային հաշիվներում 2 մլն դրամ ունենալու դեպքում սահմանափակումը չի տարածվի։

Ծրագրի համար դիմումը լրացնելիս անձը պետք է տա իր բանկային հաշիվներում առկա դրամական միջոցների չափը 2023 թվականի հոկտեմբերի 2-ի դրությամբ 2 000 000 դրամը չգերազանցելու մասին տեղեկություն ստանալու վերաբերյալ համաձայնություն։ Վճարումներն իրականացվում են բանկերի միջոցով՝ անկանխիկ եղանակով՝ աջակցության գումարը քարտային հաշվին փոխանցելու միջոցով։


Հարգելի՛ հայրենակիցներ,

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը մանրամասներ է ներկայացրել կենսաթոշակների նշանակման գործընթացից.

✅ ԼՂ հայրենակիցների կենսաթոշակները կվճարվեն՝ հաշվարկվելով հոկտեմբերի 1-ից․ այսինքն՝ վճարումը կներառի հոկտեմբեր, նոյեմբեր, դեկտեմբեր ամիսները։

✅ Մեկ օրվա ընթացքում ընդունվել է կենսաթոշակի նշանակման ավելի քան 5 հազար դիմում (արդեն իսկ կենսաթոշակ է նշանակվել 2118 անձի)․ online.ssa.am հարթակում կենսաթոշակների դիմումների ընդունումը շարունակվում է։

✅ Բնակության վայրի հաշվառում ունենալը պարտադիր պայման է կենսաթոշակների և նպաստների նշանակման համար․ հաշվառման գործընթացն իրականացվում է ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության անձնագրային բաժինների կողմից։ Առցանց համակարգում հաշվառման համար հերթագրվելու անհրաժեշտություն չկա․ ԼՂ հայրենակիցներն սպասարկվում են արտահերթ։

✅ Անձնագրային բաժիններն աշխատում են նաև շաբաթ օրերին՝ սպասարկելով բացառապես ԼՂ հայրենակիցներին։


Հարգելի՛ հայրենակիցներ,

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ներկայացրել է Արցախի Հանրապետությունից բռնի տեղահանված քաղաքացիների՝ կենսաթոշակների նշանակման դիմումները ներկայացնելու քայլերի հաջորդականությունը.

Նրանք, ովքեր ԼՂ-ում ստանում էին կենսաթոշակ, այսօրվանից կարող են դիմել ՀՀ-ում կենսաթոշակների նշանակման համար:

Կենսաթոշակի (այդ թվում՝ աշխատանքային, հաշմանդամության, զինվորական, սոցիալական) նշանակման դիմում ներկայացնելու համար հետևեք ստորև ներկայացվող քայլերի հաջորդականությանը՝

ՔԱՅԼ 1 - նախ անհրաժեշտ է դիմել ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության տարածքային անձնագրային բաժիններ՝ բնակության վայրում հաշվառվելու համար (կամ փաստացի կամ մշտական հիմունքներով):

ՔԱՅԼ 2 - https://online.ssa.am/ հարթակում ընտրել «Լեռնային Ղարաբաղի կենսաթոշակի առցանց դիմումներե պատուհանը՝ սեղմելով «Մուտքագրել Լեռնային Ղարաբաղի կենսաթոշակառուին Հայաստանի Հանրապետությունում կենսաթոշակի նշանակման դիմումե դաշտի վրա։

ՔԱՅԼ 3 - եթե հարթակում դեռևս չունեք անձնական հաշիվ, մինչ պահանջվող տվյալները լրացնելը, անհրաժեշտ է նախապես գրանցվել՝ սեղմելով կայքի վերևի աջ կողմում գտնվող «Գրանցումե պատուհանի վրա, ապա համապատասխան դաշտերում մուտքագրել Ձեր էլեկտրոնային հասցեն, անուն, ազգանուն, հայրանունը, ծննդյան օր, ամիս, տարեթիվը, գաղտնաբառը և նշել արդյոք ՀՀ քաղաքացի եք, թե ոչ։

Վերոնշյալ քայլերը կատարելուց հետո անհրաժեշտ է սեղմել «Գրանցվելե կոճակը։ Գրանցվելուց հետո Ձեր էլեկտրոնային հասցեին կստանաք հաղորդագրություն, որը հաստատելուց հետո համակարգը Ձեզ հնարավորություն կտա օգտվել կայքից:

ՔԱՅԼ 4 - վերոնշյալ քայլերը կատարելուց հետո՝ անհրաժեշտ է սեղմել «Մուտքագրել Լեռնային Ղարաբաղի կենսաթոշակառուին Հայաստանի Հանրապետությունում կենսաթոշակի նշանակման դիմումե կոճակի վրա, նշել էլեկտրոնային հասցե և գաղտնաբառ, որից հետո կկարողանաք լրացնել պահանջվող տվյալները, այն է՝
• անուն, ազգանուն,
• ծննդյան օր, ամիս, տարեթիվ,
• անձը հաստատող փաստաթղթի համար,
• հեռախոսահամար,
• վճարման եղանակ (կանխիկ-անկանխիկ), *
* միայն 75 տարին լրացած, ինչպես նաև 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք կենսաթոշակի վճարման տեսակը կարող են ընտրել կանխիկ եղանակը,
• վճարող կազմակերպություն (Ձեր նախընտրելի բանկը)։

Պահանջվող տվյալները լրացնելուց հետո անհրաժեշտ է տալ համաձայնություն՝ «Տեղեկացված եմ անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելու, պահելու, օգտագործելու կամ տարածելու համար ՀՀ քրեական օրենսգրքի 144-րդ հոդվածով նախատեսված պատասխանատվության մասինե դաշտում և սեղմել «Ստեղծելե կոճակի վրա:

Դիմումի հաստատման կամ մերժման վերաբերյալ համակարգը կտեղեկացնի անմիջապես՝ էկրանին հայտնվող համապատասխան հաղորդագրության միջոցով:

Դիմումը մուտքագրելիս դժվարություններ ունենալու դեպքում կարող եք զանգահարել 114 կամ դիմել Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային կենտրոն:


սեպտեմբերի 19-ից Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծած ռազմական գործողությունների հետևանքով բռնի տեղահանվելուց հետո հաշվառվել են Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից,
– եթե չունեն որևէ այլ երկրի քաղաքացիություն։
6. ՀՀ-ում հաշվառվելվու համար պարտադի՞ր է տանտիրոջ համաձայնությունը: Եթե տանտերը դեմ է, բայց անձը փաստացի բնակվում է տվյալ հասցեում, ինչպե՞ս հաշվառվել:
Հաշվառումն իրականացվում է ՀՀ բնակչության պետական ռեգիստրում ՀՀ կառավարության 14.07.2005 թ. թիվ 1231-Ն որոշմամբ սահմանված կարգով։
Մասնավորապես, Հայաստանի Հանրապետությունում հաշվառվելու համար անձը դիմում է ըստ բնակության վայրի անձնագրային ծառայություն՝ ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ, ինչպես նաև տվյալ բնակության վայրում բնակվելու իրավունքը հավաստող փաստաթղթեր:
Վերոհիշյալ փաստաթղթերը ներկայացնելու անհնարինության դեպքում հաշվառումն իրականացվում է ՀՀ ոստիկանության կողմից տրված փաստացի բնակվելը հավաստող փաստաթղթի հիման վրա (քանի դեռ բնակելի տարածության սեփականատիրոջ կողմից հաշվառման վերաբերյալ գրավոր առարկություն չի ստացվել):
Համաձայն ՀՀ կառավարության 2005 թ. հուլիսի 14-ի թիվ 1231-Ն որոշմամբ հաստատված հավելված 1-ի 20.1 կետի՝ հաշվառման վերաբերյալ ներկայացված դիմումում նշված հասցեում բնակվելու փաստը ստուգվում է ոստիկանության կողմից:
Այն դեպքերում, երբ նախապես հայտնի է բնակելի տարածության սեփականատիրոջ առարկությունն իր բնակելի տարածության հասցեում դիմումատուին հաշվառելու վերաբերյալ, կամ դիմումատուն բնակվում է (գտնվում է) բնակելի տարածություն չհանդիսացող տարածքում, ապա ռեգիստրում կատարվում է նշում փաստացի բնակվելու (գտնվելու) վայրի մասին:

[ՀՀ ներքին գործերի նախարարություն]


Հարգելի՛ հայրենակիցեր,

ՀՀ ներքին գործերի նախարարությունը ներկայացրել է Արցախի Հանրապետությունից բռնի տեղահանված քաղաքացիների կողմից հաճախ տրվող հարցերի պատասխանները.

1. Որո՞նք են փախստական և քաղաքացի կարգավիճակների տարբերությունները:
Նշված երկու իրավական կարգավիճակները ենթադրում են իրավունքների և պարտականությունների տարբեր ծավալներ: Հաշվի առնելով, որ նշված կարգավիճակների մասով տրվող իրավունքների ծավալի մեջ առավել շատ են համընկնումները, մատնանշենք տարբերությունները և այլ առանձնահատկություններ, որոնք կօգնեն անձին որոշում կայացնել կարգավիճակի ընտրության հարցում:
– ՀՀ կառավարությունը 2023 թ. հոկտեմբերի 26-ի 1864-Ն որոշմամբ՝ ԼՂ բնակչությանը փախստականի կարգավիճակ տրամադրվել է մեկ տարի ժամկետով՝ երկարաձգման հնարավորությամբ,
– Փախստականի կարգավիճակ ունեցող անձը չունի զինապարտության պարտավորություն (Սահմանադրություն, հոդված 14),
– Փախստականի կարգավիճակ ունեցող անձը չունի գյուղատնտեսական նշանակության հողի սեփականության իրավունք (Փախստականների և ապաստանի մասին ՀՀ օրենք, հոդված 19, Հողային օրենսգիրք, հոդված 4),
– Փախստականի կարգավիճակ ունեցող անձը չունի համապետական ընտրություններին ընտրելու և ընտրվելու իրավունք,
– Փախստականի կարգավիճակ ունեցող անձը չունի հանրային պաշտոն զբաղեցնելու իրավունք, սակայն ունի համայնքային ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունք (Հանրային ծառայության մասին ՀՀ օրենք, հոդված 13, կետ 1),
– Փախստականի կարգավիճակը անձին այլ երկրներում օրինական հիմունքներով բնակվելու հնարավորություն ինքնաբերաբար չի ընձեռում: Այլ երկրում օրինական հիմունքներով բնակության համար անձը պետք է անցնի տվյալ երկրի վարչարարական գործընթացներով, որոնք ենթակա են հաստատման կամ մերժման տվյալ պետության կողմից:
2. Անձնագրի ժամկետը լրանալու պարագայում ի՞նչ պետք է անի ՀՀ-ում ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականը:
Անձնագրի փոխանակման դիմում կարելի է ներկայացնել ցանկացած անձնագրային ծառայությունում՝ ներկայացնելով 2 լուսանկար և ժամկետանց անձնագիրը:
3. Ինչու՞ Լեռնային Ղարաբաղի բնակիչներին նույնականացման քարտ չի տրամադրվում:
Լեռնային Ղարաբաղի այն բնակիչները, որոնք ունեն վավեր նույնականացման քարտ, կարող են օգտագործել փաստաթուղթը մինչև դրա ժամկետի ավարտը: Լեռնային Ղարաբաղի՝ ՀՀ քաղաքացիություն ստացած բնակիչները կարող են դիմել նույնականացման քարտ ձեռք բերելու համար՝ համաձայն նույնականացման քարտերի մասին ՀՀ օրենքի, հոդված 2:
4. Արդյո՞ք ՀՀ քաղաքացի դառնալով՝ ԼՂ բնակիչը չի նմանվում բռնի չտեղահանված ՀՀ քաղաքացիներին և չի վտանգում, որպես փախստական, տարբեր սոցիալական աջակցության ծրագրերից օգտվելու հնարավորությունը, որ կարող են իրականացվել հետագայում:
Բռնի տեղահանության փաստը ՀՀ կառավարությունն արձանագրել է 2023 թ. հոկտեմբերի 26-ի 1864-Ն որոշմամբ, որով ժամանակավոր պաշտպանության է վերցրել ԼՂ բնակիչներին։ Տեղահանության հետևանքով արձանագրված իրավունքների խախտումները, այդ թվում՝ գույքային կորուստները, չեն անհետանում կամ դադարում գոյություն ունենալուց մարդու իրավական կարգավիճակի փոփոխության հետևանքով (առկա են նմանատիպ միջազգային նախադեպեր)։
Պետական աջակցության ծրագրերը, որոնք մշակվում են բռնի տեղահանված անձանց համար, սահմանում են չափորոշիչներ՝ շահառուների խումբը նկարագրելու համար: Չափորոշիչների թվում անձի՝ տեղահանված լինելու հանգամանքով է պայմանավորված տվյալ ծրագրի շահառու ճանաչվելու հնարավորությունը:
5. Ի՞նչ է լինում այն անձի կարգավիճակը, որը չի ընտրել ո՛չ փախստականի կարգավիճակ, ո՛չ էլ ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմում է ներկայացրել։
ՀՀ Կառավարության 2023 թ. հոկտեմբերի 26-ի 1864-Ն որոշմամբ՝ ԼՂ բնակիչներին տրամադրվել է ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականի կարգավիճակ: Հետևաբար, եթե անձը քաղաքացիություն ստանալու դիմում չի ներկայացրել և համապատասխանում է կառավարության որոշմամբ սահմանված 3 խմբերից մեկի նկարագրությանը, ապա նա արդեն իսկ ճանաչվել է փախստական:
Այսպիսով, ժամանակավոր պաշտպանության տակ են վերցվել՝
1) Լեռնային Ղարաբաղի բնակչության ռեգիստրի հաշվառումներով անցնող անձինք,
2) Հայաստանի Հանրապետության տարածքում կամ Հայաստանի Հանրապետությունից դուրս գտնվող այն անձինք, որոնց վերջին հաշվառման հասցեն եղել է Լեռնային Ղարաբաղում,
3) այն անձինք, որոնք չեն ունեցել հաշվառում Լեռնային Ղարաբաղի բնակչության ռեգիստրում, սակայն բնակվել են Լեռնային Ղարաբաղում և 2023 թ.


Հարգելի՛ հայրենակիցեր,

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն իրականացնում է դրամական աջակցության ծրագիր

Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ և օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սոցիալական ծառայության գրասենյակն իրականացնում է դրամական աջակցության ծրագիր 2023 թ․ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով բռնի տեղահանված 4 և ավելի անչափահաս երեխաներ ունեցող, Հայաստանի Հանրապետության տարածքում բնակություն հաստատած արցախցի ընտանիքների համար:

Ծրագրի շահառու դառնալու համար պետք է դիմել այն թեմի առաջնորդարան, որտեղ բնակություն է հաստատել ընտանիքը:

Անհրաժեշտ փաստաթղթերն են՝
1․ Ծնողների անձնագրերի պատճեներ,
2․ Ամուսնության վկայականի պատճե,
3․ Երեխաների ծննդյան վկայականների պատճեներ,
4․ Տեղեկանք՝ ընտանիքի անդամների թվի, բնակության վայրի, հնարավորության դեպքում՝ նաև ՀՀ տեղափոխվելու թվականի վերաբերյալ,
5․ Տեղեկանք՝ բանկային հաշվի վերաբերյալ։
Փաստաթղթերն ընդունվում են մինչև ս/թ դեկտեմբերի 20-ը:

Ստորև ներկայացնում ենք ծրագրի պատասխանատուների կոնտակտային տվյալներն ըստ թեմերի՝

• Արարատյան Հայրապետական թեմ (Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցի) - 093269620
• Արագածոտնի թեմ (Աշտարակի Սուրբ Մարիանե եկեղեցի) - 077049214
• Արթիկի թեմ (ք․ Արթիկ, Տոնականյան 11/1) - 041051253
• Արմավիրի թեմ (Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցի) - 093021559
• Գեղարքունիքի թեմ (Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցի, Գր․ Լուսավորչի փ․ 22) - 041120057
• Գուգարաց թեմ (Վանաձորի Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցի, Զաքարյան փ․ 33) - 055114431
• Կոտայքի թեմ (ք․ Ծաղկաձոր, Կեչառեցու 5) - 022360629
• Մասյացոտնի թեմ (Սուրբ Թադեոս եկեղեցի) - 077807015
• Սյունիքի թեմ (Գորիսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի) - 098692163
• Վայոց Ձորի թեմ (Եղեգնաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցի) - 093228226
• Տավուշի թեմ (Իջևանի Սուրբ Ներսես Շնորհալի եկեղեցի, Իջևանյան փ․ 5) - 077005101

[Մայր Աթոռի տեղեկատվական համակարգ]


Հարգելի՛ հայրենակիցներ,

Ցանկում նշված քաղաքացիներին խնդրում ենք 097-25-26-69, 097-22-79-74 հեռախոսահամարներով կապ հաստատել ԱՀ առողջապահության նախարարության հետ.

1. Եսայան Կիմա Հրանտի
2. Համբարձումյան Վալերիկի Համբարձումի
3. Գրիգորյան Արարատ Ռաֆայելի
4. Դանիելյան Անժելա Ռաֆիկի
5. Բեգլարյան Անուշ Կիմայի
6. Գասպարյան Ալինա Վլադիմիրի
7. Դրավյան Մարինա Լենտրուշի
8. Պետրոսյան Արմանուշ Արեստի
9. Ավետիսյան Նելա Ժորայի
10. Պողոսյան Նատալյա Նիկոլայի
11. Սիմոնյան Անահիտ Վլադիմիրի
12. Բագիյանց Վերգինե Կարենի
13. Սարգսյան Զարինե Նիկոլայի
14. Մանուկյան Մարինե Էդուարդի
15. Առաքելյան Շամիր Պավելի
16. Պետրոսյան Նվեր Բորիկի
17. Գաբրիելյան Նինել Գագիկի
18. Գրիգորյան Կարեն Կամոյի
19. Զաքարյան Վերա Մովսեսի
20. Սարգսյան Նարինե Սուրենի
21. Աբրահամյան Զարինե Գրիգորիի
22. Մաթևոսյան Կայծեր Արամի
23. Ալեքսանյան Արթուր Մահմուդի
24. Առաքելյան Արմինե Զավենի
25. Զաքարյան Նորայր Հենրիխի
26. Պետրոսյան Վանյա Հակոբի
27. Ուրումյան Միշա Գրիգորիի
28. Ենգիբարյան Էլմիրա Արտաշեսի
29. Գրիգորյան Արմեն Էդուարդի
30. Թովմասյան Մերուժան Սամվելի
31. Հայրիյան Նարինե Նարիմանի
32. Հակոբջանյան Կարեն Լենտրուշի

[ԱՀ առողջապահության նախարարություն]


Հարգելի՛ հայրենակիցեր,

Տեղեկացնում ենք, որ Երևան քաղաքի Աբովյան 9 հասցեում շարունակվում են սեպտեմբերի 25-ին ՊԲ ՎՔՆ պահեստի պայթյունի հետևանքով զոհված անձանց հարազատներին հուղարկավորության նպաստ նշանակելու համար դիմումների ընդունման աշխատանքները:
Այն անձինք, ովքեր չեն դիմել նպաստի նշանակման համար, կարող են մինչև 2023 թվականի դեկտեմբերի 8-ը (աշխատանքային օրերին՝ ժամը 10:00-ից մինչև 13:00-ն) դիմել վերոնշյալ հասցեով՝ ներկայացնելով հետևյալ փաստաթղթերը.
1. Զոհվածի մահվան վկայականի պատճեն,
2. Հարազատի անձնագրի և ՀԾՀ (սոց քարտի) պատճեները,
3. Հարազատի անվամբ Արցախբանկում բացված հաշվի մասին տեղեկանքը կամ հաշվի քաղվածքը:

[ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարություն]




Հարգելի՛ հայրենակիցեր,

Արցախի Հանրապետության պետական նախարար Արթուր Հարությունյանը հարցազրույց է տվել Արցախի հանրային հեռուստատեսությանը: Այն կհրապարակվի այսօր՝ ժամը 21։00-ին, Արցախի հանրային հեռուստատեսության յութուբյան էջով: Հարցազրույցի հղումը հասանելի կլինի նաև Արցախի տեղեկատվական շտաբի առաջիկա հրապարակման մեջ:

[Արցախի տեղեկատվական շտաբ]

Показано 20 последних публикаций.