Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունները ստիպում են վերանայել Իրանի վերաբերյալ առկա մոտեցումները ու ճիշտ գնահատել Իրանի իրական ուժերն ու կարողությունները։
Վերջին ամիսների իրադարձությունների տրամաբանական շղթայի վերլուծությունը որևէ կասկած չի թողնում, որ Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին ևս սպանվել է Մոսադի կողմից, սակայն Իրանը դրա մասին պարզապես չի կարող հայտարարել։ Ինչպե՞ս հայտարարել, որ երկրի նախագահը թշնամու հատուկ ծառայության կողմից սպանվել է հենց քո երկրի տարածքում։ Այնուհետև հենց Թեհրանում սպանվում է ՀԱՄԱՍ-ի քաղաքական առաջնորդը ու սպանվում է Իրանի նորընտիր նախագահի երդմնակալության օրը։ Հիմա արդեն լիկվիդացվում է Հեզբոլլահի առաջնորդը։ Սրանք հնչեղ անուններն են, սակայն հընթացս պարբերաբար սպանվում են միջինից բարձր իրանցի տարբեր զինվորականներ ու պաշտոնյաներ ևս։
Այս ամենին Իրանի արձագանքը համաչափ չէ։ Կարելի է ասել, որ պատասխան ընդհանրապես չի տրվում ու դրա պատճառն էլ շատ պարզ է. Իրանը պատրաստ չէ այն հնարավոր զարգացումներին, որոնք կլինեն պատասխան տալու պարագայում։ Ուստի, պաշտոնական Թեհրանը, ի դեմս նոր նախագահի, չունի այլ տարբերակ, քան առնվազն որոշակի ժամանակ շահելու նպատակով արևմուտքի, ավելի կոնկրետ` ԱՄՆ-ի հետ երկխոսելն է, թեկուզ որոշակի զիջումների գնով։ Այս իմաստով շատ հետաքրքիր ու կարևոր էր վերջերս Դոնալդ Թրամփի կողմից հնչեցված այն հայտարարությունը, որ ԱՄՆ-ը չպետք է Իրանի հետ գնա թշնամության ճանապարհով, փոխարենը հնարավոր է ընկերանալ։
Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա մեր շահերից որևէ կերպ չի կարող բխել Իրանի ներքաշվելը որևէ ռազմական բախման մեջ, քանի որ հաշվարկները ցույց են տալիս, որ նման բախումից Իրանը չի կարող դուրս գալ հաղթած, հետևաբար նման սցենարի դեպքում Իրանի կշիռը թուլանալու է, այդ թվում` Հարավային Կովկասում, ինչը ունենալու է իր տրամաբանական հետևանքները տարածաշրջանում ուժային բալանսի փոփոխության տեսքով` ոչ ի նպաստ Հայաստանի։ Այս իմաստով կարևոր է նաև, որ ԱՄՆ-ում իշխանության գա մի վարչակազմ, որը Բենյամին Նաթանյահուին կդարձնի կառավարելի ու թույլ չի տա շարունակել քաոսի տարածումը։
Իրանը, իհարկե, մեր բարեկամն է, առևտրային գործընկերն է, սկզբունքային դիրքորոշում ունի Հայաստանի տարածքային ամբողջականության հարցում, ինչը մենք չենք կարող չգնահատել, բայց սառը գլխով արված հաշվարկը բերում է եզրահանգման, որ Հայաստանը պետք է ծանր աշխատանք կատարի արտաքին մյուս գործընկերների հետ, որպեսզի նման զգայուն հարցերում չմնա միայն Իրանի աջակցության հույսին ու դա այն պարզ պատճառով, որ չկա որևէ երաշխիք, որ իրավիճակի` մեզ համար ոչ ցանկալի զարգացումների դեպքում Իրանը որևէ կերպ կկարողանա միջամտել։