Վիճակագրական կոմիտեն հրապարակել է ՀՀ մշտական բնակչության վիճակագրությունը 01.10.2024-ի դրությամբ։ Դրանում աչք է ծակում վերջին մեկ տարում Ադրբեջանին սահմանակից մարզերում բնակչության թվի շեշտակի նվազումը՝ ընդհանուր շուրջ 9%-ով (մյուս մարզերում բնակչության աճ կա)։
Սյունիքում վիճակը շատ ավելի վատ է։ Մասնավորապես, եթե նկատի ունենանք Արցախից տեղահանված ու մարզերում բնակություն հաստատած մարդկանց թիվը, նախորդ մեկ տարում Սյունիքի բնակչությունը նվազել է շուրջ 18 (տասնութ) տոկոսով։ Մեկ տարում՝ տասնութ տոկոսով։ Սյունիքում հիմա ավելի քիչ մարդ է ապրում, քան նույնիսկ Տավուշում, որի բնակչությունը ևս նվազել է։
Բնակչության թվի կտրուկ փոփոխություն լինում է պատերազմի, տարերային աղետի կամ կազմակերպված զանգվածային տեղահանության դեպքում, այնինչ Սյունիքում դրանցից ոչ մեկը չի եղել։ Ավելին, իշխանությունը վստահեցնում է, թե ուր որ է՝ խաղաղություն է բերում։ Վիճակագրությունը սակայն ցույց է տալիս, որ Ադրբեջանին սահմանակից մարզերի բնակիչները, հատկապես Սյունիքում, խիստ թերահավատ են, և մոտալուտ խաղաղության մասին իշխանության հավաստիացումներն իրականում տարերային աղետի ազդեցություն են թողնում։ Աղետ, որից ձգտում են մազապուրծ լինել։
Այս թվերը հրապարակվել են մի քանի շաբաթ առաջ, իսկ ԱԺ-ում ու կառավարությունում մինչ օրս հարկ չեն համարել անդրադառնալ դրանց։ Փորձը ցույց է տալիս, որ առանց սեթևեթանքի կարող են ասել՝ մնայիք, պահեիք։
Ռաֆայել Թեյմուրազյան