Մանրամասներ 2018-ի ապրիլի 22-ին կառավարական ամառանոցում տեղի ունեցավ փակ քննարկումից:
-Հարգելի գործընկերներ, այդ թվում հարգարժան օդիոզներ, մենք հասել ենք մի կետի, որ իշխանությունը ես պետք է զիջեմ կամ մեզնից մեկին, օրինակ Կարեն Կարապետյանին, կամ էն գժին: Դուք, հատկապես օդիոզներդ, պատրա՞ստ եք այսուհետ Կարենին ընդունել որպես ձեր շեֆ ու նրան պրիզնատ գալ իմ փոխարեն դրանից բխող բոլոր ֆինանսատնտեսական և մոնոպոլ հետևանքներով:
-Շեֆ ջան, մենք քեզնից բացի ուրիշ ոչ մեկի չունենք պրիզնատ գալու:
-Դե, եթե Կարենին չեք ուզում, ուրեմն պիտի էն մյուսին տանք իշխանությունը, դուք պատրա՞ստ եք գնալ նրա օգտին քվեարկել, որ նա դառնա մեր վարչապետն ու ձեր նոր շեֆը:
-Շեֆ ջան, նա մեզ ո՞նց կարա շեֆ լինի, համաձայն ենք բեր էդ հարիֆին տանք, հետո դրան ոնց ուզենք մենք ռուլիտ կանենք, մի տարի հետո էլ մենք մեր ձևերով նրան գծերից կգցեք ու էլի հետ կվերցնենք իշխանությունը: Նա ո՞նց կարա վարչապետ աշխատի, կտենաս մի տարի հետո սաղ պռավալ կտա, ու էլի վլաստը մեր ձեռը կանցնի:
-Վիլհելմիչ, տեսնում ես թիմը դեմ է քեզ, բայց ես, անկախ ամեն ինչից, կարող եմ քեզ փոխանցել իշխանությունը, բայց իմացիր, որ հողերը պիտի հանձնես: Դու պատրա՞ստ ես դրան:
-Իհարկե, ոչ, էս երկրի դավաճանը ուզում եք ե՞ս լինեմ: Ձեր մեջ ուրիշ դավաճան չկա՞, թե՞ ուզում եք ամեն ինչ իմ վզին թողնել:
-Տես, այս պատասխանատու պահին դու հրաժարվում ես ստանձնել իշխանությունը, ուստի ես ստիպված եմ թույլ տալ, որ այն վերցնի մեկ ուրիշը: Հետո չասես ես քեզ իշխանություն չեմ տվել:
Ահա այս խոսակցությունից հետո մարդա մեկը, որ այսօր ԱԺ քննիչ հանձնաժողովում հայտարարում էր, թե «Մտքովս անցել ա, որ իշխանությունը մեզ տվեցին, որովհետև հողերը հանձնելու ժամանակն էր», գնաց ու «մեկ տարի ժամկետով» ստանձնեց Հայաստանի ղեկը: Ու հինգ տարի է` էդ մի տարին չի լրանում: