Radio Sputnik Armenia


Kanal geosi va tili: Armaniston, Armancha


Radio Sputnik Armenia

Связанные каналы

Kanal geosi va tili
Armaniston, Armancha
Statistika
Postlar filtri


Video oldindan ko‘rish uchun mavjud emas
Telegram'da ko‘rish
«Արևմուտք չի նշանակում Հայաստան-Շվեյցարիա ճոպանուղի»։

«Աբովյան Time» պոդկաստի զրուցակիցը ռազմական, հասարակակ
ան գործիչ Գևորգ Գևորգյանն է։

«Եթե դու գնում ես Արևմուտք, քո անվտանգության երաշխավորն այս տարածաշրջանում դառնում է ցեղասպան Թուրքիան։ ՆԱՏՕ–ն հանուն Հայաստանի չի կռվելու իր երկրորդ բանակի` Թուրքիայի դեմ։ Այս իրավիճակում մենք պետք է հստակ հասկանանք, որ մենք ՀԱՊԿ-ի, մեր դաշնակից ՌԴ-ի հետ պետք է խոսենք, նոր և առողջ հարաբերություններ ձևավորենք, վերականգնենք մեր հարաբերությունները։ Էսօրվա իշխանության ճանապարհները տանում են պետականության կործանման»։


♥️@RadioSputnikArm


Sputnik Արմենիա dan repost
⚡️🇦🇲🇦🇿Հայաստանի վարչապետի աշխատակազմն Ադրբեջանի նախագահի աշխատակազմին դիվանագիտական խողովակներով առաջարկել է ստեղծել հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի հետաքննության երկկողմ մեխանիզմ:

@ArmeniaSputnik


ՀՀ ՊՆ. Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել:

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե հունիսի 22-ին՝ ժամը 13։00-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։

♥️@RadioSputnikArm


Video oldindan ko‘rish uchun mavjud emas
Telegram'da ko‘rish
«Պարսիկի կարոտ ենք մնացել»․ Գորիս-Կապան ամայացած ճանապարհին քարահունջցի Միշա Աղաջանյանը հացատուն ունի՝ «Միշայի մոտ»։

Արդեն 3 տարի է՝ «Միշայի մոտ» ո՛չ հայաստանցիներ են գալիս, ո՛չ իրանցիներ․ ադրբեջանական անցակետից հետո հացատունը մնացել է դատարկ ճանապարհին։

♥️@RadioSputnikArm


Video oldindan ko‘rish uchun mavjud emas
Telegram'da ko‘rish
«Եվրամիությունում Հայաստանին չեն սպասում»։


Հայ-եվրոպական հարաբերությութնունների և խորհրդարանական լսումների նպատակի մասին Sputnik Արմենիան զրուցել է ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, ՀՀ ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հետ։

🔗Երեկ ԱԺ-ում ԵՄ-ին անդամակցելու հայտի վերաբերյալ հանրաքվե անցկացնելու հարցով լսումներ էին․ նախաձեռնել էին արտախորհրդարանական 4 ուժեր` «Հանուն Հանրապետության», «Հայաստանի եվրոպական», Հանրապետություն» կուսակցությունները, «Ազատ քաղաքացի» ՀԿ-ն։

♥️@RadioSputnikArm


ՀՀ վաստակավոր արտիստ Լալա Մնացականյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում հունիսի 23-ին՝ ժամը 18։00-ից 20։00-ն, հուղարկավորությունը` հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, նույն վայրից:

♥️@RadioSputnikArm


Video oldindan ko‘rish uchun mavjud emas
Telegram'da ko‘rish
«Պաղեստինի ճանաչմամբ ընդգծվում է ՀՀ ռազմավարական մոտեցումը»։


Ինչով է պայմանավորված Պաղեստին պետությունը ճանաչելու Հայաստանի որոշումը․ Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում մեկնաբանում է արաբագետ Արմեն Պետրոսյանը։

♥️@RadioSputnikArm


Video oldindan ko‘rish uchun mavjud emas
Telegram'da ko‘rish
⚫️Բաքվի հերթական ապատեղեկատվությունն է հերքել ՀՀ ՊՆ-ն։

⚫️Արաբական երկրները ողջունել են Պաղեստինը ճանաչելու Հայաստանի որոշումը։

⚫️Հանկարծամահ է եղել դերասանուհի Լալա Մնացականյանը։

🔉Այս և այլ լուրեր ⤴️

♥️@RadioSputnikArm


Sputnik Արմենիա dan repost
Բագրատ սրբազանն իր մեքենան նվիրեց Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանին

«Տեղի ունեցածն անընդունելի է ու դատապարտելի։ Ես ուզում եմ իմ մեքենան նվիրել ձեզ մեր ժողովրդի ծառայության համար»,– ասաց սրբազանը։

«Դրա կարիքը մենք չունենք»,– պատասխանեց Շահրամանյանը։

«Գիտեմ, բայց սա կարևոր արարք է, որը պետք է հստակ ուղերձ լինի այն մարդկանց, որոնք չնչին, էժան տարբերակով փորձում են ճնշել որևէ ձևով»,– ընգծեց Բագրատ սրբազանը։

@ArmeniaSputnik


Video oldindan ko‘rish uchun mavjud emas
Telegram'da ko‘rish
«Յոգան կրոն չէ, այլ մտքի և մարմնի համատեղ մարզանք, որը զուգորդվում է շնչառական պրակտիկաներով ու մեդիտացիաներով»:

Հունիսի 21-ին նշվող յոգայի համաշխարհային օրվա առթիվ «Ուրիշ նորությունների» հյուրն է յոգայի ուսուցիչ Շուշան Հովհա
ննիսյանն է։ Մոտ 20 տարի առաջ, հնդկական այս հնագույն ուսմունքի մուտքը Հայաստան, մասնագետի խոսքերով, սկզբում ընկալվեց իբրև մոդային տուրք, սակայն հետագայում շատերի համար դարձավ կենսական անհրաժեշտություն։

Յոգայի ուսուցիչն անդրադարձել է յոգայի մասին իրականությանն ու միֆերին, անգամ զվարճալիներին․ «Բուսակերությունն ու քաշի նվազեցումը պարտադիր պայման չէ, մեխերի վրա պառկող մարդը յոգ չէ»։

♥️@RadioSputnikArm


Video oldindan ko‘rish uchun mavjud emas
Telegram'da ko‘rish
Ամերիկացի դեմոկրատների տունը կռիվ է ընկել․ մի մասն ասում է, որ Ջո Բայդենը տարիքի հետ կապված իր պրոբլեմներով կուսակցությունը տանում է դեպի պարտություն։ Մյուս մասը հակադարձում է՝ բա ի՞նչ անենք, փրայմերիզ կոչված նախնական ընտրություններում նրան արդեն ընտրել ենք որպես միասնական թեկնածու, այսինքն՝ ընկել ենք, պիտի քաշենք մինչև նոյեմբերի 5-ի ընտրությունները։

Միակ ելքն այն է, որ Բայդենը՝ հաշվի առնելով սեփական ցածր վարկանիշը, ինքը հրաժարվի նախընտրական պայքարից։

Ժամն է՝ լսելու Դուլյանին։

♥️@RadioSputnikArm


🇦🇲🇹🇷 Թուրքիայի ԱԳՆ-ն ողջունում է Պաղեստին պետությունը ճանաչելու Հայաստանի որոշումը։

«Թուրքիան կշարունակի ջանքեր գործադրել, որպեսզի ավելի շատ երկրներ ճանաչեն Պաղեստինը»,- ասվում է հայտարարության մեջ:

♥️@RadioSputnikArm


Video oldindan ko‘rish uchun mavjud emas
Telegram'da ko‘rish
Որտե՞ղ է Փաշինյանի ցույց տված լուսանկարի ցանկապատը․ Բագրատ սրբազանը Ոսկեպարի ու Կիրանցի հատվածում ծառայություն իրականացնող սահմանապահներին է հարցնում․ սահմանապահները տեղյակ չեն։

🎦Սրբազան պայքար

♥️@RadioSputnikArm


Sputnik Արմենիա dan repost
Video oldindan ko‘rish uchun mavjud emas
Telegram'da ko‘rish
Արցախի նախկին նախագահին սպասարկող մեքենան հատուկջոկատայինները քարշակի օգնությամբ տարան ներկայացուցչության մոտից։

Սամվել Շահրամանյանի շահերը ներկայացնող փաստաբան Ռոման Երիցյանը նշեց, որ քննիչները չեն ունեցել որևէ որոշում։ Նա ասաց, որ իրենց չի ներկայացվել դատարանի որոշում ծառայողական մեքենայի բռնագրավման մասին: Նրա խոսքով` այս պահին ոստիկանության գործողությունները ներկայացուցչության տարածքում ապօրինի են:

@ArmeniaSputnik


Video oldindan ko‘rish uchun mavjud emas
Telegram'da ko‘rish
📍Հատուկջոկատայինները կոտրում են ՀՀ-ում Արցախի ներկայացուցչության դարպասը:

Ենթադրաբար դա անում են ներկայացուցչության տարածքում գտնվող ծառայողական ավտոմեքենան բռնագրավելու համար:

♥️@RadioSputnikArm


Video oldindan ko‘rish uchun mavjud emas
Telegram'da ko‘rish
««Երևաննախագծի» 4 հոգանոց խմբով Երևանի գլխավոր հատակագիծ են մշակում։ Ստեղծում ենք տպավորություն, թե փորձում ենք լուծել Երևանի քաղաքային զարգացման խնդիրները։ Ուրիշ բան չենք անում։ Իրականում դա ոչ մի խնդիր էլ չի լուծելու»»։

Երևանի քաղաքային զարգացման մշակվող նոր փաստաթղթի մասին Sputnik Արմենիայի եթերում իր դիտարկումներն է հայտնել Կադաստրի կոմիտեի նախկին ղեկավար, ճարտարապետ, քաղաքային պլանավորող Սարհատ Պետրոսյանը։

«Ստեղծում ենք տպավորություն
, թե փորձում ենք լուծել Երևանի քաղաքային զարգացման խնդիրները։ Ուրիշ բան չենք անում։ Իրականում դա ոչ մի խնդիր էլ չի լուծելու»։

♥️@RadioSputnikArm


Հայաստանի կողմից պաղեստինյան պետության ճանաչման հետևանքով Իսրայելի ԱԳՆ-ն կանչել է Իսրայելում Հայաստանի դեսպանին՝ խիստ նկատողություն հայտարարելու համար:

♥️@RadioSputnikArm


Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը արդեն Կիրանցում է: Բնակիչները նրան սպասում էին եկեղեցու բակում․ հայտնում է «Սրբազան պայքարը»

♥️@RadioSputnikArm


ՀՀ ԱԱԾ․ Սույն թվականի հունիսի 21-ին ադրբեջանական կողմը հայկական կողմին է փոխանցել ենթադրաբար 2022 թվականի սեպտեմբերյան երկօրյա մարտական գործողությունների ժամանակ զոհված 2 հայ զինծառայողների դիակ-մասունքներ։

♥️@RadioSputnikArm


Sputnik Արմենիա dan repost
‼️Ադրբեջանը այսօր հայկական կողմին է հանձնել 2022 թվականի սեպտեմբերին զոհված երկու զինվորների աճյունները։ Այս մասին ասված է Ադրբեջանի Ազգային անվտանգության ծառայության հաղորդագրության մեջ։

20 ta oxirgi post ko‘rsatilgan.