Video is unavailable for watching
Show in Telegram
«Քաղաքապետարանը մոլորության մեջ է գցում երևանցիներին, քանի որ հասարակական տրանսպորտի ուղեվարձի միջին արժեքը հունվարի 1-ից չի կարող 144 դրամ լինել․ առաջարկվող սակագների բազմազանությունը մոլորության մեջ է գցում հասարակությանը և թույլ չի տալիս հասկանալ ուղեվարձի թանկացումը»:
Ի՞նչ պարզվեց քննարկումների ժամանակ, ի՞նչ խնդիրներ մնացին ստվերում, ի՞նչ է սպասվում նոր տարում հասարակական տրանսպորտից օգտվող երևանցիներին և մայրաքաղաքի հյուրերին․ Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ի նախագահ Բաբկեն Պիպոյանը մեկնաբանել է Երևանի թանկացող հասարակական տրանսպորտի սակագնային առաջարկները։
📌Ըստ Պիպոյանի հաշվարկների, ուղեվարձի միջին արժեքը 220 դրամ է։ Պիպոյանը քաղաքացիներին խորդուրդ տվեց ուշադիր լինել փաթեթներ վերցնելիս, քանի որ եթե 1 ամսվա համար փաթեթ գնողը օգտվի հասարակական տրանսպորտից 44 անգամից պակաս, ապա մեկ ուղևորափոխադրման համար կվճարի ավելի թանկ։ Բայց համեմատության մեջ, ըստ փորձագետի, ավելի ձեռնտու է գնել ամսական փաթեթը, ոչ թե տարեկան, այլապես ավելի շատ կտուժեն։
Պիպոյանը խոսել է նաև սպանդանոցների, սպառողներին հետաքրքրող այլ խնդիրների մասին։
🎦 ասուլիսն ամբողջությամբ
♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM | vk | dzen