Radio Sputnik Armenia


Channel's geo and language: Armenia, Armenian


Radio Sputnik Armenia

Related channels  |  Similar channels

Channel's geo and language
Armenia, Armenian
Statistics
Posts filter


Video is unavailable for watching
Show in Telegram
«Թուրքիան չի կարող հանդես գալ որպես անկողմնակալ միջնորդ հայ-ադրբեջանական հարաբերություններում»։


Ըստ ԵՊՀ արևելեագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանի՝ Հայաստանն այսօր էական հետքայլ է կատարում իր արտաքին քաղաքական սկզբունքներից։

🔗«Հայաստանը ցանկանում է, որ Թուրքիան օժանդակի Ադրբեջանի հետ խաղաղության հաստատմանը»,- Նյու Յորքից վերադառնալիս լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը։ «Երբ նայում ենք Փաշինյանի մոտեցումներին, դրանք բացասական չեն թվում: Նա ցանկանում է, որ Թուրքիան աջակցի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի կնքմանը և ապահովի, որ իրենք խաղաղ ապրեն որպես հարևաններ որքան հնարավոր է շուտ: Մենք արդեն զբաղվում ենք դրանով և աշխատում ենք այդ ուղղությամբ».-մանրամասնել է Էրդողանը:

Ըստ Թուրքիայի նախագահի՝ հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացի հաջող ավարտն իր դրական ազդեցությունը կունենա նաև Երևանի ու Անկարայի հարաբերությունների կարգավորման վրա:

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM | vk | dzen


Video is unavailable for watching
Show in Telegram
⚫️Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում այսօր Մյուռոնօրհնեքի արարողությունն է։

⚫️Սերժ Սարգսյանը ներկա չի գտնվելու Մյուռոնօրհնեքի և Մայր տաճարի վերաօծման արարողություններին։

⚫️Իսրայելը հայտարարել է, որ ոչնչացրել է «Հեզբոլլահ» շարժման առաջնորդ Հասան Նասրալլահին։

🔈 Այս և այլ լուրեր

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM | vk | dzen


Video is unavailable for watching
Show in Telegram
«Խաղաղությունը հաստատվում է ոչ թե փաստաթղթով, այլ ուժերի բալանսով»։


Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը վերլուծում է ՄԱԿ-ի ամբիոնից Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարություննեը։

🔗Վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ՄԱԿ-ի ամբիոնից․

▪️«Խաղաղությունը Հայաստանի ու Ադրբեջանի միջև ոչ միայն հնարավոր է, այլև գտնվում է ձեռքը պարզելու հեռավորության վրա»։

▪️«Եթե մեր Սահմանադրական դատարանը կորոշի, որ Ադրբեջանի հետ Խաղաղության պայմանագիրը հակասում է Հայաստանի Սահմանադրությանը, այդ ժամանակ մենք կկանգնենք կոնկրետ իրավիճակի առաջ, որում սահմանադրական փոփոխություններ անհրաժեշտ կլինեն խաղաղության հասնելու համար»։

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM | vk | dzen


Video is unavailable for watching
Show in Telegram
«Պատերազմը չի ավարտվել և շատ երկար կարող է շարունակվել, եթե մենք խելքներս գլուխներս չհավաքենք»։


«Աբովյան Time» պոդկաստի զրուցակիցը «ՀայաՔվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանն է։

Չալաբյանն անդրադարձել է նաև իր դեմ հարուցված քրգործին, «Հայաքվե» նախաձեռնությանը, իշխանության գործողություններին։

🎦 զրույցն ամբողջությամբ

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM | vk | dzen


Forward from: Sputnik Արմենիա
Video is unavailable for watching
Show in Telegram
Բազմաթիվ պատվիրակներ սուլել և լքել են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի դահլիճը Իսրայելի վարչապետ Նեթանյահուի ելույթի ժամանակ

@ArmeniaSputnik


Video is unavailable for watching
Show in Telegram
«Հայաստանը 2013-ի սեպտեմբերին որդեգրել է Եվրասիական տնտեսական ինտեգրման ուղին, իսկ 2014-ին անդամակցել է ԵԱՏՄ-ին: Անցած 10 տարիները հաստատեցին, որ ԵԱՏՄ-ն ճիշտ և հաջող հարթակ է Հայաստանի համար՝ իր շահերն առաջ տանելու և տնտեսական զարգացումն ապահովելու համար»․ Արամ Սաֆարյան

Sputnik Արմենիայի մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում «Հայաստանը ԵԱՏՄ-ում և Եվրասիական մեծ տարածքը» գիրքն են ներկայացրել ԵՊՀ ռուսական հետազոտությունների կենտրոնի տնօրեն, դոցենտ Արամ Սաֆարյանը և կենտրոնի փորձագետ, դոցենտ Գրիգոր Բալասանյանը:

«Ցանկացած տնտեսական ինտեգրում անվտանգության ոլորտում լրջագույն հնարավորություններ է ենթադրում անդամ երկրների համար։ Եվրասիական մեծ գործընկերության շրջանակներում Հայաստանի ակտիվությունը, իսկ հետագայում նաև ԲՐԻԿՍ-ին անդամակցությունը մեծապես կազդի նաև հայ ժողովրդի և պետության ֆիզիկական, տնտեսական և քաղաքակրթական անվտանգության վրա»,- վստահեցնում է միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը։

🎦 ասուլիսն ամբողջությամբ

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM | vk | dzen


Forward from: Sputnik Արմենիա
❗️Երևանի 57-ամյա բնակիչ տղամարդ է ձերբակալվել անչափահաս երեխաների առևանգման փորձի կասկածով. ՀՀ ոստիկանություն

Ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում տեղեկություն է ստացվել, որ սեպտեմբերի 25-ին Մազմանյան փողոցի բնակիչ 57-ամյա մի տղամարդ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով Շրջանային փողոցում փորձել է առևանգել երկու անչափահասի։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում տղամարդը հայտնաբերվել, ձերբակալվել և կազմված փաստաթղթերով ներկայացվել է քննչական բաժին։

@ArmeniaSputnik


Video is unavailable for watching
Show in Telegram
«Չէի կասկածում, որ այս Սահմանադրական դատարանը, որը միայն անունով է կոչվում Սահմանադրական դատարան, հենց նման որոշում է կայացնելու։ Բայց կանոնակարգը իրականում մի քանի դրույթներով հակասում է ՀՀ Սահմանադրությանը»։


📎Սահմանադրական դատարանը երեկ կայացրած որոշմամբ հայտարարեց, որ Հայաստանի և Ադրբեջանի Սահմանազատման հանձնաժողովների աշխատանքային կանոնակարգի նախագիծը համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանը։

ՍԴ-ի որոշումը Sputnik Արմենիայի հետ զրույցում մեկնաբանել է սահմանդրագետ Վարդան Պողոսյանը՝ ասելով, որ իր համար որոշումը միանգամայն սպասելի էր։

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM | vk | dzen


Forward from: Sputnik Արմենիա
Video is unavailable for watching
Show in Telegram
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը և ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կառավարության անդամների հետ առավոտյան այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ ծաղիկներ խոնարհելու 2020 թվականի 44–օրյա պատերազմում զոհվածների հիշատակին

Չորս տարի առաջ Ադրբեջանի զինված ուժերը պատերազմ սանձազերծեցին Արցախի Հանրապետության դեմ, որն ավարտվեց նոյեմբերի 9-ին` հայաստան–Ռուսաստան–Ադրբեջան եռակողմ հայտարարության ստորագրմամբ:

Այն ժամանակ Ադրբեջանի վերահսկողության տակ անցան Արցախի շուրջ յոթ շրջանները, ինչպես նաև Հադրութի շրջանը, Շուշի քաղաքը և Մարտակերտի ու Մարունիի շրջանների մի շարք բնակավայրեր։ Երեք տարի անց իննամսյա շրջափակման ֆոնին տեղի ունեցավ Ադրբեջանի զինված ուժերի նոր հարձակում, որը հանգեցրեց ողջ հայ բնակչության բռնի տեղահանման։

@ArmeniaSputnik


Video is unavailable for watching
Show in Telegram
«Մինչև վերջին վայրկյանը արցախցիները չեն ցանկացել լքել իրենց տները, բնակավայրերը։ Եվ մենք բանակցում էինք նաև ադրբեջանական կողմի հետ, որ պահպանենք իրավիճակը կայուն և սկսենք բանակցություններ Արցախի և արցախցիների հետագա ճակատագրի վերաբերյալ։ Բայց Ադրբեջանի կողմից չենք ստացել երաշխիքներ, որ ժողովուրդը կարող է շարունակել այնտեղ ապրել անվտանգ »։


«Եռաբլուր» զինվորկան պանթեոնում Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը խոսել է 44-օրյա պատերազմի մասին, պատասխանելով կատարվածի մեղավորների մասին հարցին` Շահրամանյանը հորդորել է սպասել հարուցված քրեական գործերի ավարտին ու ԱԺ քննիչ հանձնաժողովի զեկույցի հրապարակմանը և հետևություն կանեն։

«44–օրյա պատերազմի արդյունքներով դրվել է Արցախի ճակատագիրը կանխորոշելու սկիզբը, իսկ 2023 թվականին կատարվածը դրա հետևանքներն էին»։


♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM | vk | dzen


Video is unavailable for watching
Show in Telegram
▪️44-օրյա պատերազմի տարելիցի օրը Հայաստանի և Արցախի կառավարության անդամներն ու պատգամավորները Եռաբլուր զինվորական պանթեոն են այցելել առանձին-առանձին։

▪️Եթե խաղաղության պայմանագիրը հակասի Սահմանադրությանը, Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը՝ հանուն խաղաղության․ ՄԱԿ-ում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։

▪️Հայաստանը ցանկանում է, որ Թուրքիան օժանդակի Ադրբեջանի հետ խաղաղության հաստատմանը․ լրագրողներին ասել է Թուրքիայի նախագահը։

🔈 Այս և այլ լուրեր

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM | vk | dzen


Video is unavailable for watching
Show in Telegram
▪️«Ժողովուրդ»․ 44-օրյա պատերազմից 4 տարի անց ԴՆԹ նույնականացված, սակայն չհուղարկավորված 88 զինվորի մարմին ու մասունք կա տարբեր դիահերձարաններում։ Այս մասին թերթին պաշտոնապես հայտնել են առողջապահության նախարարությունից։ Զզոհվածների ծնողները հրաժարվում են ընդունել ԴՆԹ փորձաքննության արդյունքները։ Պատճառներից հիմնականն այն է, որ ծնողները չեն վստահում պատկան մարմինների աշխատանքին։

▪️«Ժողովուրդի» տեղեկություններով՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունում արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի պաշտոնանկության համար մոտ 30 ստորագրություն է դեռ հավաքվել։

▪️«Հրապարակ»․ Պետական վերահսկողական ծառայության պետ Ռոմանոս Պետրոսյանը հայտնվել է 2 ազդեցիկ ՔՊ-ականի թիրախում՝ Սասուն Միքայելյանի և վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի։ «Բայց ՔՊ-ում կարծում են, որ Ռոմանոս Պետրոսյանն առաջիկայում պաշտոնանկ կարվի, եթե, իհարկե, մեր հրապարակումը չկանխի այդ պաշտոնանկությունը, քանի որ, ինչպես ասում են ՔՊ մեր աղբյուրները, Նիկոլ Փաշինյանի իդեա-ֆիքսերից մեկը մամուլի գրածը չանելն է, և ցանկացած արտահոսքից հետո նա հրաժարվում է արդեն ծրագրված որոշումից»,- գրում է թերթը։

🔈 Լսեք՝ ինչ են գրում թերթերը։

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM | vk | dzen


Video is unavailable for watching
Show in Telegram
Որևէ հակասություն չկա գործընթացում․ Մհեր Գրիգորյանը՝ սահմանազատման մասին

Արցախյան 44–օրյա պատերազմի տարելիցի օրը Եռաբլուր այցելած ՀՀ փոխվարչապետը պատասխանել է լրագրողների հարցերին։

Մհեր Գրիգորյանը լրագրողներին ասել է նաև, որ սահմանազատման հաջորդ գործընթացների, հաջորդ էտապների մասին դեռևս որոշում չկա․

«Դեռ պետք է մենք ներպետական ընթացակարգերը ավարտենք»։


Մհեր Գրիգորյանը խոսել է նաև հայ-ռուսական հարաբերությունների մասին․

«Կան պրոբլեմներ հարաբերություններում, և ոչ միայն Ռուսաստանի հետ, բայց, այնուամենայնիվ, կարծում եմ, մենք պետք է փորձենք հավասարակշռել և այդ բոլոր խութերը վերացնել, որովհետև իրավիճակն աշխարհում բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս, ըստ այդմ առաջանում են բազմաթիվ խնդիրներ, որոնց բացատրությունները տրված չեն լիարժեք։ Եվ կարծում եմ, որ բացատրությունները պետք է ստանալ և ճիշտ որոշում կայացնել»։


♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM | vk | dzen


«Եթե խաղաղության պայմանագիրը հակասի Հայաստանի Սահմանադրությանը, ապա Երևանը պետք է փոխի Սահմանադրությունը հանուն խաղաղության»:


Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ում ելույթի ժամանակ հայտարարել է նաև.

▪️Խաղաղությունը Հայաստանի ու Ադրբեջանի միջև ոչ միայն հնարավոր է, այլ նաև գտնվում է ձեռքը պարզելու հեռավորության վրա:

▪️Մենք պատրաստ ենք հենց հիմա Ադրբեջանի հետ ստորագրել խաղաղության պայմանագիրը, որը համաձայնեցված է 80 տոկոսով... Համաձայնագրի համաձայնեցված դրույթները կետեր են պարունակում դիվանագիտական հարաբերություններ հաստատելու, ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման, միմյանց նկատմամբ տարածքային պահանջներ չունենալու և այլնի մասին են:

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM | vk | dzen


⚡️🇦🇲🇦🇿Համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանը․ ՍԴ–ն որոշում է կայացրել

2024թ. օգոստոսի 30-ին ստորագրված կանոնակարգում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանը, ասվում է ՍԴ–ի որոշման մեջ։

📎Կանոնակարգը 7 հոդված ունի, հիմնականում գործընթացին վերաբերող տեխնիկական տվյալներ են, ընդհանրական ձևակերպումներ։ Նշվում է` Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը հնարավոր է հետագայում` խաղաղության համաձայնագրի ընդունումից հետո, այլ սկզբունքներով ընթանա։

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM | vk | dzen


Forward from: Sputnik Արմենիա
❗️'https://t.me/armeniasputnik/19478https://t.me/armeniasputnik/19478' rel='nofollow'>Սոնա Մնացականյանին ՀՀ վարչապետի ավտոշարասյան կողմից վրաերթի ենթարկելու դեպքով Փաշինյանին ուղեկցող ավտոշարասյան ղեկավար պաշտոնատար անձանց նկատմամբ քրեական հետապնդում չի հարուցվի, քրեական վարույթը կարճվելու է, գրել է պաշտպան Րաֆֆի Ասլանյանը

«Քրեական վարույթով նախաքննությունն առերևույթ իրականացվել է կամայական, միակողմանի, տեսանելիորեն ուղղորդված, ուղեկցման ընթացքում ռադիոկապի՝ պարտադիր համարվող ձայնագրության անհետացման հանգամանքների ուղղությամբ գրեթե միջոցներ չեն ձեռնարկվել, ինչով խախտվել են նաև ՀՀ վերաքննիչ դատարանի որոշման պահանջները»,–գրել է նա։

Տուժող կողմը կայացված որոշումները հերթական անգամ դարձնելու է դատական բողոքարկման առարկա։

@ArmeniaSputnik


Video is unavailable for watching
Show in Telegram
Քաղաքացիներին արդեն թույլատրվում է ներս մտնել առևտրի կենտրոն, հայտնում է Sputnik Արմենիայի թղթակիցը։

📌UPD: «Ռոսիա մոլ» առևտրի կենտրոնում մարդկանց տարհանել են, որովհետև ռումբի վերաբերյալ ահազանգ է ստացվել, @ArmeniaSputnik հատնեցին ՆԳՆ–ից։

Ստուգումների արդյունքում պարզվել է, որ ահազանգը կեղծ է։

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM | vk | dzen


Forward from: Sputnik Արմենիա
Video is unavailable for watching
Show in Telegram
❗️ «Ռոսիա մոլի», «Ռոսիա տոնավաճառի» աշխատակիցներին և այցելուներին մոտ կես ժամ առաջ տարհանել են, @ArmeniaSputnik–ին ասաց տոնավաճառի աշխատակիցներից մեկը։

Տարհանելիս նշել են, որ ռումբի մասին ահազանգ կա։


@ArmeniaSputnik-ի թղթակիցը «Ռոսիա մոլից» հայտնում է, որ չնայած խանութները փակ են, բայց հարակից անցումները ու մետրոպոլիտենը աշխատում են բնականոն հունով։ ⤵️

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM | vk | dzen


Video is unavailable for watching
Show in Telegram
«Թատերական գործողություն է»։


Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի հետ զրուցել ենք ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանին պաշտոնանկ անելու ստորագրահավաքի մասին։

📎Պատճառը պաշտոնապես չի նշվում։ Եթե ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներսում 24 ստորագրություն հավաքվի, կդիմեն Նիկոլ Փաշինյանին։ Լրատվամիջոցներում վարկածներ են շրջանառվում։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով էլ՝ Գրիգոր Մինասյանի դեմ ստորագրահավաքի նախաձեռնողը Արփի Դավոյանն է՝ Անդրանիկ Քոչարյանի հանձնարարությամբ:

Ի դեպ, Գրիգոր Մինասյանը նախարար է նշանակվել 3 ու կես տարի առաջ։

♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM | vk | dzen

20 last posts shown.