The Geopolitics / Գեոպոլիտիկա


Channel's geo and language: World, Russian
Category: Politics


🌐 «Գեոպոլիտիկա» հարթակը համաշխարհային և տարածաշրջանային քաղաքական զարգացումները լուսաբանող ինֆորմացիոն - վերլուծական կենտրոն է:

Related channels  |  Similar channels

Channel's geo and language
World, Russian
Category
Politics
Statistics
Posts filter


Մի թnւրքի և նրան կերակրող հույնի պատմություն

Կիպրոսում, հյուրանոցի կողքը, տաքսի ծառայություն կար, հիմնադիրը հայ էր: Ափսոս չհաջողվեց հանդիպել, տեղում չէր լինում: Վարորդները նրա մասին միշտ դրական էին խոսում, ասում էին արդեն 20 տարի է Կիպրոսում է, իրենց էլ լավ է նայում: Վարորդները հիմնականում հույներ էին՝ 1990-ականներին Հայաստանից և Վրաստանից Հունաստան արտագաղթած: Իսկ հետո, 2010-ականներին Կիպրոս էին տեղափոխվել՝ Հունաստանի տնտեսական ճգնաժամից ժամանակ:

Համարյա ամեն օր օգտվում էինք տաքսի ծառայությունից՝ Լիմասոլում կամ Լարնակա, Այա Նապա գնալու համար: Տուրիստական սեզոն չէր, տաքսիներն էլ շատ զբաղված չէին: Մի վարորդի հետ լավ ընկերացել էի, դե սիրում եմ շփվել, դեսից դենից պատմություններ էր պատմում: Վրաստանի Զուգդիդի քաղաքի մոտակա հունական գյուղերից մեկում է ծնվել, ԽՍՀՄ փլուզումից հետո տեղափոխվել Հունաստան, հետո՝ Կիպրոս: Տարբեր աշխատանքներ է արել: Կիպրոս գալուց հետո մի քանի տարի Նիկոսիայում շինարարությունում է եղել, հետո դարձել է տաքսու վարորդ:

Մի պատմություն պատմեց, մինչև հիմա ու երբեք չեմ մոռանա: Երբ 1974թ-ին թnւրքերը ներխուժել են ու գրավել հյուսիսային Կիպրոսը, մայրաքաղաք Նիկոսիան նույնպես բաժանվել է 2 մասի: Սահմանը միշտ փակ է եղել, բայց վերջին տարիներին արդեն բացվել է, նաև տնտեսական շահերից ելնելով: Արդյունքում, հյուսիսից, որտեղ կյանքի որակը անհամամատ ցածր է, շատ թnւրքեր աշխատանք են փնտրել կղզու հունական մասում: Հույներն էլ, հայերի նման միամիտ, նրանց աշխատանք են տվել:
Մեր տաքսու վարորդը, Նիկոսիայում աշխատելիս է լինում շինարարությունում՝ կիպրոսցի մի հույն բիզնեսմենի մոտ: Պատմում է, որ աշխատողների մի մասը հույներ են եղել, ռուսներ, որոշ այլազգիներ, իսկ մի մասը՝ թnւրքեր: Շինարարության սեփականատերը նրանց ապահովել է աշխատանքով, սնունդով, հանգստի հնարավորություն տվել բոլորին՝ ներառյալ թnւրքերին:

Մի օր, ընդմիջման ժամանակ, իրար հետ նստած, խոսում են պատերազմից, թե ինչու թnւրքերը մտան Կիպրոս, գրավեցին: Թnւրքերը ձայն չեն հանում մինչև որ սեփականատերը նրանց հարցնում է.

- Հիմա որ կրկին պատերազմ սկսվի, դուք ի՞նչ կանեք, զենքով կգա՞ք մեր վրա
Պատասխաները բոլորին ապշեցնում է:
- Այո:
- Ինչպե՞ս թե, ես քեզ աշխատանք եմ տալիս, իրար հետ էսքան տարի հաց ենք կիսում, իմ երեխաներին ես ճանաչում, իսկ դու ասում ես այո,: Լուրջ ես ասու՞մ: Որ գաս, ի՞նչ ես անելու:
- Եթե մեզ հրամայեն զենքով գալ ու սպանել ձեզ, կգանք ու կսպանենք:
- Երեխաների՞ն էլ:
- Երեխաների՛ն էլ:

Դե կարճաժամկետ արդյունքը նա է լինում, որ այս հույնը նույն օրը բոլոր թnւրքերին աշխատանքից ազատում է ու ուղարկում իրենց տներով: Բայց , երկարաժամկետ առումով, դրանից ոչինչ չի փոխվում: թnւրքը կարող է «խաղաղ» ապրել կողքդ, այնքան ժամանակ, երբ առաջին իսկ հրամանի ու հնարավորության դեպքում, միշտ էլ պատրաստ է գալ զենքով ու սպանել:

Սամվել Գևորգյանի Facebook-յան էջից

@armgeopolitic


🇮🇷🇮🇱🇦🇿 Իրանի հեռուստատեսությունում հայտարարել են, որ Իսրայելը գործողություններ է կատարել Իրանի դեմ Ադրբեջանի տարածքից:

@armgeopolitic


Պարզապես ֆիքսենք. այսպես կոչված քաղաքակիրթ աշխարհը, ժողովրդավար աշխարհը ոչ միայն լուռ հետևում է տեղի ունեցողին, այլև աջակցում է իր իսկ կողմից իշխանության բերված ահաբեկիչների գործողությունները։

Հստակ ասում ենք, որ քաղաքակիրթ աշխարհ, ժողովրդավար երկրներ և այլ նման զառանցանքները կեղծ կատեգորիաներ են ու մենք չպետք է թույլ տանք, որ այս նույն ուժերի Հայաստանյան վասալները այդ տերմիններով խաբեն ժողովրդին։

Մարդիկ հիմար չեն, տեսնում են, հասկանում են ամեն ինչ ու թացը չորից տարբերում են։


🇸🇾 ԶԳԱՅՈՒՆ (18+). Թուրքամետ ահաբեկիչները կնոջ և մանկահասակ երեխայի առջև գլխատել են ընտանիքի հորը։

❗️Կրկնում ենք` նյութը զգայուն է, մենք այն փակ ֆորմատով ենք տեղադրում և զգուշացնում, որ մարդիկ, որոնք պատրաստ չեն նման կադրեր դիտել, շրջանցեն դրանք։

@armgeopolitic


🇷🇺🇨🇳🇮🇷 Ռուսաստանը, Չինաստանը և Իրանը վաղվանից մեծ զորավարժություններ են սկսում։

@armgeopolitic


🇸🇾🇹🇷 Քանի դեռ դուք ՝ քրիստոնյաներդ, խաչ եք բարձրացնում, երդվում եմ Ալլահով, մենք ձեզ հանգիստ չենք թողնի և կպայքարենք ձեր դեմ։

Սիրիայում ցեղասպանություն իրականացնող թրքամետ ահաբեկչի ուղերձը

@armgeopolitic


🇺🇸🇺🇦🇷🇺 Իլոն Մասկը հայտարարել է, որ եթե պատժամիջոցներ կիրառվեն ուկրաինացի top 10 օլիգարխների նկատմամբ, պատերազմը անմիջապես կկանգնի։

Մասկը ակնարկում է, որ ուկրաինացի օլիգարխները պատերազմը օգտագործում են որպես հարստացման միջոց։

@armgeopolitic


🇮🇷🇸🇾🇹🇷 Իրանը Սիրիայում տեղի ունեցող ցեղասպանության պատասխանատու է հռչակել Թուրքիային։

@armgeopolitic


🇷🇺🇺🇦 Գիշերը թեժ մարտեր են ընթացել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև. Կուրսկի հատվածում ռուսական բանակը շարունակել է առաջխաղացումը և մոտ է ուկրաինական 10 հազարանոց ստորաբաժանումը շրջափակման մեջ առնելուն։

@armgeopolitic


Սա ԵՄ-ի արձագանքն է Սիրիայում տեղի ունեցող բարբարոսությանը։ Պարզվում է բարբարոսության պատասխանատուները Ասադի աջակից ուժերն են։ Պաղեստինցիների ցեղասպանությանն աջակցելու խարանը քիչ էր էդ կազմակերպության համար, հիմա պիտի ալևիների ու քրիստոնյաների ցեղասպանությանն էլ աջակցեն, ու ինչպես առաջին դեպքում, հիմա նույնպես զոհին պիտի մեղադրեն դրա համար (տե՛ս կցված հայտարարությունը)։

Էս էդ նույն կազմկերպությունն է, իմիջիայլոց, որի անդամ դառնալու աղերսագիր ուղարկելու համար Հայաստանում ռեֆերենդում են ուզում անցկացնել, ինչին իշխող ուժն ինչքան հասկանում եմ հավանություն է տվել։ Ու դա անողներն ինձ նմաններին արժեքների ու իդեալների մասին դասեր են տալիս, երբ ես նյութական իրողությունների ու ուժերի հարաբերակցության մասին եմ խոսում։

Էս ոնց էսպես գլխի վրա շուռ եկավ ամեն ինչ...

Արման Գրիգորյան

@armgeopolitic


Forward from: ДЕВУШКА С РУЖЬЕМ
Где же ты , Господи и почему ты все это позволяешь ????

Джихадисты издеваются над детьми Сирии .

Невыносимо .


Նամակ Երեւանից․ նորից ապրելու եւ կանանց համերաշխության մասին

«Այդ երիտասարդ կանայք լուռ տանում են իրենց բաժին կռիվը կյանքի հետ։ Հարգանքից ու հիացմունքից առավել՝ այս կանայք ընդունման, փոխըմբռնման, համերաշխության կարիք ունեն՝ նախեւառաջ այլ կանանց կողմից»

Այսօր մարտի 8-ն է՝ կանանց միջազգային օրը, և սա պարզապես գեղեցիկ ու խորը նյութ է, որը արժանի համարեցի տեղադրել այստեղ` օրվա խորհրդով։

https://mediamax.am/am/specialprojects/morning_Yerevan/57162/


🇮🇷🇹🇷 Այսօր տեղի է ունեցել Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարների հանդիպումը։

@armgeopolitic


🇸🇾 Իդլիբ նահանգի սուննի հոգեւորական շեյխ Աբդուրահման Դալիան սպանվել է նախօրեին Դամասկոսի փողոցներում ահաբեկչական զինյալների կողմից այն բանից հետո, երբ նա դատապարտել էր Սիրիայի առափնյա շրջաններում խաղաղ բնակիչների կոտորածը։

@armgeopolitic


Ռուսաստանի հետ հաշտվելով` Թրամփն ԱՄՆ-ի հեգեմոն դիրքը պահպանելու խնդիրն է փորձում լուծել։

Ամերիկագետ Սուրեն Սարգսյան

@armgeopolitic


2 բառով, թե ինչ է տեղի ունեցել Սիրիայում վերջին ամիսներին

Սիրիայում երկար տարիներ կառավարում էր Ասադների ընտանիքը, որոնք ալավիներ են։ Ալավիները ապրում են Սիրիայի առափնյա հատվածներում ու ընդհանուր ժողովրդի մեջ կազմում են փոքրամասնություն։

Ամիսներ առաջ Սիրիայում ընդդիմադիր հռչակված մի ահաբեկչական խմբավորման Թուրքիայի աջակցությամբ հաջողվեց գալ իշխանության, Ասադը փախավ Մոսկվա ու Սիրիան փաստացի անցավ թուրքական կառավարման տակ։ Լուսանկարում Սիրիայի ներկայիս նախագահն է, որը պարզապես իրեն հռչակել է նախագահ՝ առանց որևէ ընտրության, սակայն արդեն իսկ ստացել է արևմտյան բոլոր երկրների «աջակցությունը» ու նաև նրանց կողմից հռչակվել «ժողովրդավարական» ղեկավար։

Այժմ թուրքական խմբավորումները Սիրիայի առափնյա հատվածներում սկսել են ալավիների ցեղասպանությունը՝ այն պատճառաբանությամբ, որ նրանք «Ասադական» են։

Միայն մի բան է հետաքրքիր, թե ինչպե՞ս է հիմա իրեն զգում Մոսկվայում ծվարած Ասադը, որի եսասիրությունը ու իշխանատենչությունը այս օրը գցեց այդ երկիրը։ Երևի գոհ է։

@armgeopolitic


Վարդան Ղուկասյանը (Դոկ) գտնվում է անազատության մեջ, հետևաբար կոռեկտ չենք համարում նրան հարցադրումներ կատարելը կամ ինչ-որ մեկնաբանություններ անելը նրա հայտարարության վերաբերյալ, քանի որ նա դրանց պատասխանելու հնարավորություն չունի։

Այնուամենայնիվ, Գյումրիի ընտրությունների մասով իր ասելիքը, մեղմ ասած, մեղմ ասած, տարօրինակ ենք համարում, աչքի տակ ունենալով Երևանի ընտրությունների դառը փորձը։

Կուսակցության ղեկավարի տարօրինակ պահվածքի և ոչ պատահական, հակասական հայտարարություններին արդեն անդրադարձել ենք։

Դեռևս այսքանը` այս մասով։

@armgeopolitic


Աշխարհի ոչ մի երկրից ոչ մի արձագանք չկա Սիրիայում տեղի ունեցող ցեղասպանությանը։ Գոնե մեկ հայտարարություն, մեկ դատապարտում չկա։

Քաղաքակիրթ աշխարհ ասվածը կեղծ կատեգորիա է։ Չկա նման բան ու մենք սա պետք է պարզապես ֆիքսենք և չզբաղվենք ինքնախաբեություններով։

Մեր գլխի տերը մենք ենք։

Լրացում. գործընկերները հուշեցին, որ Ֆրանսիայի ԱԳՆ-ն մի սիմվոլիկ հայտարարություն տեղադրել է։ Այդքանը։


Լուսանկարի աղջիկը մեկն է այն աղջիկներից, որին Սիրիայում այսօր դաժանաբար սպանել են։


Ըստ նախնական տվյալների Սիրիայում ընդամենը մեկ օրում սպանված ալավիների, քրիստոնյաների ու շիաների թիվը անցնում է 10 հազարը։ Զոհեր կան նաեւ հայերի շրջանում։ Եթե իրերը կոչենք իրենց անունով, ապա Սիրիայի այս եղեռնագործ իշխանությանը իշխանության են բերել Արեւմուտքը, Թուրքիան ու Իսրայելը ու իրենք էլ կրում են պատասխանատվությունը այս ամենի համար։ Չնայած պատասխանատվություն ու՞մ առաջ։

Արգիշտի Կիվիրյան

@armgeopolitic

20 last posts shown.