The Geopolitics / Գեոպոլիտիկա


Channel's geo and language: World, Russian
Category: Politics


🌐 «Գեոպոլիտիկա» հարթակը համաշխարհային և տարածաշրջանային քաղաքական զարգացումները լուսաբանող ինֆորմացիոն - վերլուծական կենտրոն է:

Related channels  |  Similar channels

Channel's geo and language
World, Russian
Category
Politics
Statistics
Posts filter


«Ո՞րն էր 44-օրյա պատերազմում կրած պարտության գլխավոր պատճառը:»:

Այս և օրակարգային այլ թեմաներով քննարկումներին մասնակցելու համար միացի՛ր Armagora.am հարթակին։

Ad by Native Network

Արի՛ խոսենք




Համաձայն եմ իմ գործընկեր Հակոբ Բադալյանի գնահատականների հետ, ինքս էլ թեմային անդրադարձել եմ բազմիցս:

Այն, ինչ ասելու եմ, պոպուլյար չէ, քանի որ դրանով չես կարող քաղաքական միավորներ հավաքել, բայց Հայաստանին ոչ ոք չի տարել դավադիր պատերազմի։ Եղել է պատերազմ, որում մենք պարտվել ենք անհավասար մարտում, իսկ թե ինչու՞ ենք պարտվել, դա ռազմական մտքի տեսանկյունից շատ մեծ վերլուծության թեմա է, բայց արդյո՞ք հիմա մարդկանց հետաքրքրում է դա, թե՞ մեղավորները ընտրված են, իսկ մնացածը էական չէ։


Forward from: Hakob Badalyan
🔥 Ռուսաստանն ի վիճակի՞ էր իրագործել կարգավորման որեւէ պլան:

Այո, եթե այդ նույն պլանի իրագործմանը, եթե անգամ չօգնեին, ապա գոնե չխանգարեին ԱՄՆ, Բրիտանիան, Թուրքիան, նույնիսկ Չինաստանը: Այլ կերպ ասած՝ Միջին միջանցքի հիմնական շահառուները:

Նրանց համար Ռուսաստանի պլանները մարտահրավե՞ր էին: Իհարկե: Չէ՞ որ, եթե ռուս խաղաղապահը կանգներ օրինակ Հադրութում ՝ Իրանի սահմանին գրեթե կից, չէր կարող գործել որեւէ Միջին միջանցք եւ դա լինելու էր Ռուսաստանի աշխարհաքաղաքական հաղթանակը:

Նրանք հանդուրժելու՞ էին դա: Իհարկե ոչ: Ավելին, դեռ մեծ հարց է նույնիսկ Իրանի դիրքորոշումը:

Հետեւաբար, արդյո՞ք մենք պարզապես շատ մակերեւութային գնահատական չենք տալիս իրավիճակին, երբ խոսում ենք «Լավրովյան պլանի» մերժման մասին, դա վերագրելով Հայաստանի որեւէ նախագահի, կամ 2018-ից հետո Փաշինյանի «մաքսիմալիզմին»:

Անկեղծ ասեմ, ինձ չի հետաքրքրում, թե Փաշինյանը ինչ է հայտարարում հիմա, արդեն հետպատերազմյան բարդությունների պայմաններում իր քաղաքական-քարոզչական հաշվարկներից ելնելով՝ հայրենասիրության չգիտեմ ինչ մոդել, 2018-ից հետոի սխալ եւ այլն:

Դրանք բոլորը զուտ կոնյուկտուրային հայտարարություններ են: Վստահ եմ, որ Փաշինյանը գործնականում դա չի համարում սխալ: Ոչ թե, որովհետեւ համարում է ճիշտ, այլ՝ որովհետեւ դա պարզապես տարբերակ չէր, դա աշխատող, գործող տարբերակ չէր: Եթե Ռուսաստանը Կազանում չի կարողացել ատռաջ մղել իր պլանը, լինելով շատ ավելի ամուր դիրքում, չէր կարող դա անել առավել եւս 2019-ին՝ Սիրիայում ունենալով թուրքական «պարեկություն»:

Սա նշանակու՞մ է, որ Փաշինյանը չի ունեցել սխալ: Բոլորովին: Բայց, սխալները թերեւս պետք է փնտրել այլ տեղ, ոչ թե «Լավրովին մերժելու» տիրույթում:

Սերժ Սարգսյանը առնվազն մի անգամ հայտարարել է, որ Կազան փաստաթուղթ ստորագրելու մեկնելուց առաջ իր հետ կապվել են թե Օբաման, թե Սարկոզին, որոնց ինքն ասել է, որ վստահ է՝ Ադրբեջանը չի ստորագրելու փաստաթուղթը:

Ես կարծում եմ Օբաման ու Սարկոզին դրանից ոչ միայն չեն նեղսրտել, այլ հակառակը՝ եղել են բավականին գոհ:

Մենք հաճախ այնպես ենք խոսում այս կամ այն պլանն ընդունելու մասին, կարծես մեզ հայտնի է ամբողջ ճշմարտությունը կամ իրականությունը, եւ կարծես՝ ամեն ինչ կախված է եղել Հայաստանի ընդունել-չընդունելուց:

Հայաստանից կախված է եղել մի բան՝ ուժեղանալ, ամրանալ առավելագույնս, բոլոր իմաստներով, բոլոր ոլորտներում: Հայաստանը ձախողվել է այդտեղ, Հայաստանը ձախողել է պետական արդիականացման եւ դիմակայունության պլանը: Դրանից պետք է կախված լիներ Հայաստանի դիվանագիտական ներուժը: Այդ պլանը ըստ էության ձախողել են բոլոր նախագահներն ու Նիկոլ Փաշինյանը:

Այսստեղ սակայն, ըստ իս, Փաշինյանի պատասխանատվությունն առավել քան մեծ է: Որովհետեւ, տարբեր խրթին եւ հակասական գործոնների բերումով, բայց ճակատագիրը նրան ընձեռել էր իրավիճակը սրբագրելու հնարավորություն, ինչը նա ձախողեց անմտորեն:

Ավելին, հենց այդ հնարավորությունը տեսնելով է, որ իմ գնահատականներով աջակցել եմ 2018-ին տեղի ունեցող փոփոխություններին, եւ միաժամանակ դրա ընթացքում պարբերաբար շեշտել ու խոսել, որ մեր առաջ կա պատերազմի վտանգը հեռացնելու, տարածություն բացելու կեննսական անհրաժեշտություն եւ դրա համար մեզ պետք է ներքին բոլորովին այլ քաղաքականություն՝ «նախկին-ներկա», «թավիշ-չթավիշ» խաղալու փոխարեն:

Բայց, դա նորաձեւ էր, ու նորաձեւ է առ այսօր:


Forward from: Tatev Hayrapetyan
Video is unavailable for watching
Show in Telegram
Ադրբեջանցի պատգամավոր Ռասիմ Մուսաբեկովը եւս մեկ անգամ արձանագրում է, որ Ադրբեջանը մերժել է Մադրիդյան սկզբունքները, նաեւ Կազանյան առաջարկը, քանի որ դա նախատեսում էր Լեռնային Ղարաբաղի անջատում Ադրբեջանից։ Նա նաեւ հստակ խոսում է այն մասին, որ Ադրբեջանը գնացել է պատերազմի ու ագրեսիայի ճանապարհով։ Չգիտես ինչպես է ստացվում, որ միայն Փաշինյանն ու ՔՊ-ն են խաղաղ լուծման բոլոր տարբերակները մեկնաբանում այնպես, թե իբր ԼՂ-ն լինելու էր Ադրբեջանի կազմում։ Այս ակնհայտ ստին անգամ Ադրբեջանը չի կարողանում չհակադարձել…


🇦🇿🇦🇲 Հայաստանի օկուպացիոն քաղաքականությանը վերջ դնելը և մեր երկրի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը վերականգնելը դարձել են ադրբեջանական ժողովրդի ազգային գաղափարի գլխավոր նպատակներից մեկը:

Իլհամ Ալիև


Forward from: Hakob Badalyan
🔥 Այս օրերին դարձյալ հնչեց հարցը, թե Նիկոլ Փաշինյանն ինչու՞ 2019-ին հանրությանը չի ներկայացրել Լավրովի պլանը:

Կասկած չունեմ, որ այդ հարցը շատ շատերը հնչեցնում են միանգամայն անկեղծ: Բայց, ըստ իս, անկախ ամեն ինչից, այդ հարցը չունի հանրային օգտակարություն:

Բացատրեմ, թե ինչու՞եմ մտածում այդպես: Դրա համար գնանք մի քիչ հետ: Իսկ Սե՞րժ Սարգսյանն ինչու օրինակ չի ներկայացրել հանրությանը կազանյան պլանը: Որովհետեւ լեգիտիմություն չունե՞ր:

Ըստ իս՝ ոչ, պատճառը դա չէ: Որովհետեւ այդօրինակ պլանները հանրությանը ներկայացվում են թերեւս երկու դեպքում: Ա. երբ մերժում ստանալու պարագայում ներկայացնող առաջնորդը թողնելու է եւ հեռանա իշխանությունից, եւ՝ Բ. եթե պլանը հաստատված է խնդրո առարկա հակամարտության գործընթացի բոլոր մասնակիցների մակարդակով եւ պարզապես մնում է այն ներկայացնել հանրություններին եւ հարկ եղած դեպքում՝ պարտադրել այն երկրի ներսում:

Օրինակ, եթե Կազանում Ալիեւը չհրաժարվեր ստորագրությունից, ապա մեծ հավանականությամբ Սերժ Սարգսյանը ստորագրվածը կներկայացներ արդեն հանրության դատին:

Բայց, եթե չկա այդ մակարդակի ստորագրությամբ ֆիքսված փաստաթուղթ, ապա, այն հանրայնորեն ներկայացնելով քո երկրում, դու կաշկանդում ես հենց ինքդ քեզ: Կրկնեմ, եթե դու մտադիր չես թողնելու հեռանալ՝ մերժում ստանալու դեպքում:

Ահա, թե ինչու, լիներ Նիկոլ Փաշինյանը, թե որեւէ այլ անուն ազգանունի, ինտելեկտի, դիվանագիտական փորձի, իմաստնության տեր մարդ, նա չէր ներկայացնի հանրությանը մի պլան, որի հաստատման որեւէ երաշխիք չկա Ադրբեջանի պարագայում:

Իհարկե, Նիկոլ Փաշինյանը հետպատերազմյան իրավիճակում իր քաղաքական հաշվարկներից ելնելով նախընտրելի համարեց խոստովանել, իբրեւ թե «սխալվել» է հենց սկզբից չասելով ամեն ինչ: Բայց, դա ընդամենը քարոզչական էֆեկտի վրա հաշվարկված «խոստովանություն» է, իմ խորին համոզմամբ: Նա հաշվարկել է, որ այդ խոստովանությունը գուցե ավելի կմեղմի իր հանդեպ լարվածությունը, քան ավելորդ բացատրություններով ինչ որ բան հիմնավորելը:

Մինչդեռ, Փաշինյանի իրական սխալը չի եղել 2019-ին այդ պլանը չներկայացնելը: Այդ դեպքում ո՞րն է եղել սխալը, կհարցնեք դուք:

Իմ կարծիքով, պատերազմը նրա սխալի հետեւանք չէ: Պատերազմի հետեւանքն է նրա սխալի հետեւանք, ներեցեք այս «տաֆտալոգիայի» համար: Այո, ես կարծում եմ իրավիճակը պատերազմի հասցնողը չի եղել Փաշինյանը, որքան էլ հանրահաճության տեսանկյունից շահեկան է դա պնդելը: Ես իհարկե չեմ պնդում, որ նա չէ պատերազմի հասցնողը: Պարզապես, կարծում եմ, որ նա չէ:

Բայց, նա է պատերազմի պարտության մեղավորն ու պատասխանատուն, ամբողջապես: Որովհետեւ սա նույնիսկ նվազագույն աքսիոմ է, եթե անգամ համարենք, թե իրականությունը այդքան էլ պարզ չէ:

Ու նա է առաջին եւ գլխավոր մեղավոր եւ պատասխանատու, որ 2018-ին տեղի ունեցածը բավարար չափով չի կապիտալիզացվել Հայաստանի պետական, դիվանագիտական ու ռազմա-քաղաքական սուբյեկտության ամրապնդման համար, որովհետեւ 2018-ի ամբողջ էներգիան վերածվել է «նախկինի» դեմ մանիպուլյատիվ արշավի:


Cayenne՝ սկսած 58,000,000 դրամից։

Ավտոմեքենայի հետ դուք կստանաք նաև նվեր՝ հինգ տարվա երաշխիք և Porsche-ի օրիգինալ ձմեռային անիվների հավաքածու։

Շտապեք և բաց մի թողեք այս յուրահատուկ առաջարկը։
Առկա ավտոմեքենաների քանակը սահմանափակ է։

Ապահովեք ձեր այցելությունը՝ Ծովակալ Իսակով 32/1 հասցեով կամ զանգահարեք 055 739 403 համարով:

Porsche – Ձեր ուղին դեպի լեգենդ

Ad by Native Network

Տեսնել առաջարկը


Կործանված ադրբեջանական ինքնաթիռը ու դրա շուրջ տեղի ունեցող զարգացումները, ռուս - ադրբեջանական խայթոցները մեզ ընդհանրապես չպետք է հետաքրքրեն, առավել ևս մենք այդտեղ չպետք է որոնենք Ռուսաստանի ու Ադրբեջանի միջև լարվածության որևէ հնարավորություն, որից կարող ենք օգտվել։

Այդ ինքնաթիռը և դրա հետ տեղի ունեցածը թողնենք Ռուսաստանին ու Ադրբեջանին` առանց ինտրիգներ որոնելու։


🇦🇲🇦🇲🇦🇲


Ինձ մոտ հարց է առաջանում. եթե կային համանախագահող երկրներ, որոնք ունեին, այսպես կոչված, խաղաղության պլան, ապա Սերժ Սարգսյանը Կազանում դա պատրաստ էր ստորագրել, սակայն վերջին պահին դա մերժեց Ալիևը։ Ինչու՞ մենք սրա մասին չենք խոսում։

Նիկոլ Փաշինյանին քննադատելը հիմնավորված է լիարժեքորեն, բայց եկեք թացը չորի հետ չխառնենք ու հանուն Փաշինյանին ստորացնելու չդառնանք Իլհամ Ալիևի փաստաբանը։

Ինչու՞ է Ալիևը հրաժարվել ստորագրել խաղաղության պլանը, երբ Սերժ Սարգսյանը դա անում էր։ Եթե համանախագահները այդ ժամանակ չեն կարողացել ստիպել Ալիևին գնալ խաղաղ լուծման, ինչպե՞ս դա պետք է անեին հետո։


Թաթուլ Հակոբյանը Բորիս Մուրազիի տաղավարում հարցազրույց է տալիս։

Ես որ ասում եմ՝ Նիկոլ Փաշինյանը բացառիկ տաղանդի տեր անձնավորություն է, որը հրաշքներ է կարողանում գործել, ինձ չեն հավատում։


Հրաժարական տուր, ռադդ քաշի, տիգրան ավինյան։ Հանգիստ չենք տալու քեզ, լավ իմացի!


🇦🇿 Ադրբեջանական բանակի տանկային ստորաբաժանումները վարժանքներ են իրականացրել։


🇦🇲 Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2024 թվականի լավագույն ֆուտբոլիստ:


V&M ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՆՅԱԿ

Հայկական ձեռակերտ արվեստի նմուշ՝ ծնված բույրի, համի ու գույնի ներադաշնակությունից։
V&M. բացառիկ սիմֆոնիա՝ Հայաստանի բույրով:

Ad by Native Network


Իմանալ ավելին


🇺🇦🇷🇺🇰🇵 Ուկրաինացի զինվորականները գերի են վերցրել հյուսիսկորեացի զինվորի։


Եթե մենք ներենք տիգրան ավինյանին, նա մարդու այն տեսակն է, որը էլի է անելու, հետևաբար, ինչպես ժողովրդական խոսքն է շատ դիպուկ ասում, նրան պետք է դախազ հաքցնել։


Տիգրան Ավինյանը քիչ առաջ ներողություն է խնդրել իր հոր խոսքերի համար, որը առաջարկում է «գեղից Օպելով եկած համբալների համար» (բառերը իրենն են) կարմիր գծերի վճարը դարձնել ֏500 հազար։

Ես կկարողանայի այս տգեղ միջադեպը պատահականություն համարել, ինչպես պարոն Տիգրան Ավինյանն է պնդում, եթե լսած չլինեի, թե ինչպես էր նա բառացիորեն մեկ շաբաթ առաջ հայկական լրատվամիջոցներին «աղբանոց» անվանում, թե ինչպես էր նա ավելի վաղ իրեն քննադատողներին համեմատում ճանճերի հետ, եւ այսպես շարունակ։ Ես սա թյուրիմացություն կհամարեի, եթե չհիշեի, թե ինչպես է երկրի ԱԺ նախագահը բառի բուն իմաստով թքում իրեն քննադատող քաղաքացու վրա եւ շարունակում պաշտոնավարել։
Էնպես որ, սա սոսկ պատահականություն չէ, սա, ցավոք, մեր երկրում կարեւորագույն պաշտոններ զբաղեցնող մարդկանց աշխարհայացքն է, մտածելակերպն ու իրենց իշխանություն շնորհած ժողովրդի հանդեպ վերաբերմունքը։

Ու ո՛չ մի ներողություն չի կարող շտկել այս վիճակը. այս քաղաքն ու այս երկիրը փորձադաշտ չեն, որպեսզի կառավարումից կիլոմետրերով հեռու եւ կասկածելի բարոյական արժեհամակարգ ունեցող տղաներն ու աղջիկները գան ու փորձարկեն իրենց թաքուն երազանքները, իսկ չստացվելու դեպքում՝ ներողություն խնդրեն ու գնան։
Այս ամենին պետք է հստակ քաղաքական գնահատական տրվի, եւ ես վստահ եմ, որ ժողովուրդը կտա այդ գնահատականը։

Հայկ Մարության


Ինձ համար անհասկանալի ու հարցեր առաջացնող է 168.am-ի պահվածքը։

20 last posts shown.