Հայաստանում քաղաքական ուժերն աստիճանաբար մտնում են նախընտրական գործընթացների մեջ։ Օրերս տեղի ունեցավ «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության համագումարը, որի բովանդակությունը, ըստ էության, առաջիկա ընտրությունների նախապատրաստական առաջին քայլերը կատարելն էր։ Ի դեպ, շնորհավորում եմ պարոն Սուրենյանցին կուսակցության նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ։
Աստիճանաբար մյուս կուսակցությունները և ուժերը ևս, անկախ իրենց կամքից, ստիպված են լինելու պատրաստվել ընտրությունների։ Կանխատեսում եմ, որ կմեկնարկեն մեծ դաշինքների ձևավորման բանակցություններ, քանի որ ներկայիս կոնյուկտուրան փոխելու այլ տարբերակ պարզապես չի նշմարվում։
Այս առումով իշխանությունը քիչ թե շատ իր խնդիրը լուծել է։ Համենայն դեպս, գոնե ինձ համար պարզ նշմարվում է, թե ՔՊ-ն ինչ պրոքսիներով է գնալու ընտրությունների։ Գնդակը ընդդիմության դաշտում է։ Ես տեսնում եմ իրական այլընտրանք ձևավորելու ու առաջարկելու հսկայական պոտենցիալ։