Փաստորեն Նիկոլի օրոք դատախազ աշխատած Արթուր Դավթյանին ընդամենը պաշտոնից զրկվել էր պետք, որ հասկանար Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում: Երբ Նիկոլին էր ծառայում, էդ ժամանակ ոչ մի հանցակազմ, դավաճանությանը մոտ որևէ բան չէր տեսնում, թե՞ պաշտոնն ու գալստուկն էին խանգարում, որ տեսներ իր շեֆը Արցախը ճանաչել ու ճանաչում է Ադրբեջանի կազմում : Հիմա էլ կարճաթև մայկով եկել կանգնել է հրապարակում ու ասում է Արցախը պետք է փրկել: Բա ո՞ւր էիր էսքան ժամանակ, էս ե՞րբ նոր եկար, երբ քեզ դատախազի պաշտոնին պահողը Արցախը դեռ նոյեմբերի 9-ի փաստաթղթով հանձնել ու Հայաստանի սուվերեն տարածքներն էլ դրանից հետո էր հանձնում Ադրբեջանին: Հիմա եկել արդեն հանձնված ու կործանման եզրին հասցված Արցախի հաշվին ուզում ես մաքրվես, մեղքերդ քավես, վաղը գուցե նաև սրբադասվես: Երեք տարի ոչինչ չարեցիր, մի ձևական քրեական գործ գոնե հարուցեիր, թեկուզ հետո կարճվեր, որ էսօր գոնե խոսելու տեղ ունենայիր, ասեիր ես ինձնից հասանելիքն արել եմ, էն Աբազը, Արգիշտը կամ քեզնից հետո տիկին դատախազը փոզմիշ արեցին: Հիմա եկել մեզ էշի տեղ ես դնում, որ ի՞նչ լինի: Կարո՞ղ ա մի նստացույց էլ դու սկսես, գանք լուսաբանենք:
Ի դեպ, դու Արցախո՞ւմ չէիր, ոնց որ թե գնացել էիր պետնախարարի պաշտոն ստանալու: Չստացվե՞ց: Ամոթ չլինի հարցնելը` բա ո՞նց հետ եկար: Կարո՞ղ ա Արայիկի աղջիկների հետ նույն «մարշրուտկով» ես հետ եկել:
Ի դեպ, դու Արցախո՞ւմ չէիր, ոնց որ թե գնացել էիր պետնախարարի պաշտոն ստանալու: Չստացվե՞ց: Ամոթ չլինի հարցնելը` բա ո՞նց հետ եկար: Կարո՞ղ ա Արայիկի աղջիկների հետ նույն «մարշրուտկով» ես հետ եկել: