Իշխանական պատգամավորները ՀՀ քաղաքացիներին հաշվետվություն ներկայացնելու ժամանակ կարող են հպարտանալ, որ կարևոր ծառայություններ են մատուցել ադրբեջանական քարոզչամաքենային։ Այն ժամանակ, երբ ՀՀ֊ի ու Արցախի դեմ նոր էսկալացիայի վտանգ է կախված, նրանք նպատակային կերպով արժեզրկում են պայքարը, սեփական պետությունն ու արժանապատվությունը պաշտպանելու կամքը։ Նրանք քողարկում են, որ Ադրբեջանում պետական մակարդակով ատելություն է քարոզվում հայի նկատմամբ, կոծկում Ադրբեջանի ռազմատենչությունը և առաջարկում չպայքարել սեփական կյանքի իրավունքի համար, այլ հանձնվել Բաքվի բռնապետի կամքին։ Սա է փաստորեն իշխող ուժի առաջարկած խաղաղությունը...