Armenian Telegram | Հայկական Տելեգրամ


Channel's geo and language: Armenia, Armenian
Category: Telegram


Բացահայտե՛ք հայկական Տելեգրամը մեզ հետ։ Այստեղ կգտնեք տեղեկատվություն հայալեզու ալիքների և խմբերի մասին։
Ձեր հայալեզու ալիքները կարող եք ուղարկել մեզ @armenian_telegram_bot-ի միջոցով։

Related channels

Channel's geo and language
Armenia, Armenian
Category
Telegram
Statistics
Posts filter


Forward from: Tigran's Channel
❗️ Telegram-ում հայաստանյան լսարանի ուսումնասիրություն | 2022

Ամփոփում ենք ուսումնասիրության արդյունքները։ Վերլուծել ենք Հայաստանում Տելեգրամից օգտվող 580 անձի լրացրած հարցաթերթիկների արդյունքները։

Հարցմանը մասնակցել են նույնիսկ ավելի շատ մարդիկ, քան մենք ակնկալում էինք։ Ուստի ստացված պատկերը բավականին ներկայացուցչական է։

Հետաքրքիր տվյալներ են ստացվել, որոնք կարող են օգնել ինչպես բիզնեսին, այնպես էլ բովանդակություն ստեղծող անհատներին ու այլ կազմակերպություններին ավելի լավ պատկերացնել Տելեգրամի հայաստանյան լսարանը, օգտվողների վարքագիծն ու նպատակները։ Դա կօգնի առավել արդյունավետ օգտագործել հարթակը։

Տվյալների ամփոփ զեկույցը կարող եք ներբեռնել ⬇️ այստեղից։

Տվյալների հիման վրա հետագայում նաև կհրապարակենք վերլուծական հոդված։

ՀԳ․ Զեկույցը բաց է օգտագործման համար։


Forward from: Tigran's Channel
Հաշվի առնելով Հայաստանում #Telegram-ից օգտվողների թվի և հարթակի՝ որպես բիզնեսի առաջխաղացման գործիք կիրառության շարունակական աճը՝ մեկնարկում ենք Տելեգրամի հայաստանյան լսարանի մեծ ուսումնասիրություն։

Հարցման նպատակն է՝ ուսումնասիրել Տելեգրամի հայաստանյան լսարանի ընդհանուր նկարագիրը և վարքագիծը։

Զեկույցը կօգնի պարզել, թե ովքեր, ինչու և ինչպես են օգտվում Telegram-ից։ Սա հնարավորություն կտա ինչպես բիզնեսին, այնպես էլ բովանդակություն ստեղծող անհատներին ու այլ կազմակերպություններին ավելի լավ պատկերացնել հայաստանյան օգտվողների նկարագիրն ու վարքագիծը և ավելի արդյունավետ աշխատել հարթակում։

Տվյալներն առավել արժեքավոր կլինեն, եթե ուսումնասիրությանը մասնակցեն Հայաստանում Տելեգրամից օգտվող հնարավորինս շատ մարդիկ։ Ուստի խնդրում եմ հարցման հղումով կիսվել ձեր ալիքներում և ձեր ընկերների հետ։

Մասնակցե՛ք հարցմանն այստեղ․ https://bit.ly/3VBXyRw


Forward from: Tigran's Channel
​​‼️ Կարևոր նորություն #Telegram-ում ալիքների ու խմբերի ադմինների համար․ TGStat հարթակն ամբողջությամբ թարմացվել է։

Մեզ համար ամենակարևոր երկու նորությունները․

◾️ Համակարգում արդեն հնարավոր է ավելացնել նաև խմբեր։
◾️ Որոնման ֆիլտրերում վերջապես ավելացվել են նաև Հայաստանն ու հայերենը։

Հավանաբար տեխնիկական խնդրի պատճառով հայերենի ֆիլտրով որոնումը դեռ չի աշխատում (վստահ եմ՝ կուղղեն), սակայն Հայասըանը որպես լոկացիա աշխատում է։ Կարող եք փնտրել և հեշտությամբ գտնել հայաստանյան այն ալիքները, որոնք գրանցված են համակարգում։

Բացի նրանից, որ այս համակարգն օգնում է ուսումնասիրել ալիքների վիճակագրությունը, գնահատել ներգրավվածության աստիճանը, TGStat-ը նաև ամենախոշոր կատալոգն է ալիքների (նաև խմբերի): Վերջապես հնարավոր կլինի փնտրել, գտնել ձեզ հետաքրքրող ոլորտի ալիքներ, համագործակցել։

Հետևաբար, բոլոր ադմիններին խորհուրդ եմ տալիս անպայման համակարգում ավելացնել ձեր ալիքներն ու խմբերը։ Կարող եք ավելացնել նույնիսկ այն ալիքները/խմբերը, որոնց ադմին չեք, իսկ ադմինները հետագայում մի քանի պարզ քայլով կվերիֆիկացնեն դրանք։

Հայաստանյան Տելեգրամ շուկան կարող է էականորեն ավելի արագ զարգանալ, եթե շատ ալիքներ գրանցենք համակարգում։

Խնդրում եմ նաև կիսվեք այս գրառումով ձեր ալիքներում։

@Tigran_Matinyan


Forward from: Samvel Martirosyan On Air
Всем российским и белорусским специалистам и компаниям, которые хотят быстро провести релокацию в Армению. Есть 2 крупных чата, где вам помогут, как местные компании, так и представители государства.

Кроме того, можете писать напрямую в Минэкономики, там уже работают люди в этом направлении:


reloc@mineconomy.am

В письме пишите:

— Название компании и сектор;
— Количество сотрудников;
— Примерные даты переезда;
— Основные вопросы;
— Ответственное лицо, с которым можно держать оперативную коммуникацию.



https://t.me/+9_k12euEyXM4NzMy

https://t.me/+szFNNJqf1J42Zjhi

P. S. С украинцами сложнее в каких-то вопросах, потому что они не в ЕврАзЭС и бюрократии больше, но не так чтоб очень


​​Միացե՛ք ՀՀ արդարադատության նախարարության պաշտոնական ալիքին #Telegram-ում։ Ալիքում կհրապարակվեն նորությունները, հայտարարությունները և այլ օգտակար տեղեկատվություն։

➡️ @mojarmenia


​​Հոկտեմբերի 22-ին և 23-ին Yerevan Expo կենտրոնում տեղի կունենա անշարժ գույքի և կառուցապատման ոլորտի տարվա ամենակարևոր միջոցառումը․ Real Estate & Construction EXPO 2021-ը։

Էքսպոյի շրջանակներում մեկ տանիքի տակ համախմբվելու են․

🔵 կառուցապատող ընկերությունները,
🔵 ճարտարապետական ընկերությունները,
🔵 շինարարական նյութերի և տեխնիկայի մատակարարները
🔵 անշարժ գույքի գործակալությունները
🔵 հիփոթեքային վարկեր տրամադրող բանկերը։

🔥 Տեղի են ունենալու խաղարկություններ՝ ավելի քան 30․000 դոլար մրցանակային ֆոնդով։

✅ Էքսպոյի մուտքը միայն գրանցումով է։ Գրանցվելու համար սեղմե՛ք այստեղ։

#Ad


Արցախն իրավամբ հայկական է․․․
Арцах (Нагорный Карабах) по праву армянский․․․
Artsakh (Nagorno-Karabagh Republic) is rightfully Armenian․․․

«Արցախ․ հավերժի սահմանին» ֆիլմի հանրային պրեմիերան դիտե՛ք՝ անցնելով հղումով․

➡️ https://youtu.be/wdwJB-7xl84

Ֆիլմը նկարահանվել է 2019թ․։

Առաջարկում ենք հնարավորինս տարածել այն հայկական Տելեգրամում։


​​Միլանի «Ինտեր» ֆուտբոլային ակումբի երկրպագուներին առաջարկում ենք միանալ @interarmenia ալիքին։


​​@Ditarkummm էջը ձեզ կօգնի գտնել լավ ֆիլմեր, երեկոյան կինոդիտման համար:


​​@AndroidArmenia2021 ալիքում կգտնեք օգտակար Android հավելվածներ, որոնք չկան Play Market-ում, կամ դրանց մասին քչերը գիտեն, ինչպես նաև օգտակար նյութեր, որոնց մասին նույնպես քչերը գիտեն:


​​@copywritersclubArmenia ալիքում տեղադրվելու են քոփիռայթինգի պատվերներ, թափուր հաստիքներ և առնչվող այլ հայտարարություններ: Կարող են միանալ ֆրիլանս քոփիռայթրները և բոլոր հետաքրքրված անձիք:


Forward from: Tigran's Channel
​​Telegram-ի լսարանի ուսումնասիրություն (2021)

Ինչպես հավանաբար գիտեք՝ Տելեգրամը չի տրամադրում տեղեկատվություն հարթակից օգտվողների լսարանի վեճակագրության վերաբերյալ։ Տրամադրվում է միայն ամսական ակտիվ օգտվողների թիվը, որն այժմ գերազանցում է 500 միլիոնը):

Լսարանի վերաբերյալ ավելի ամբողջական պատկեր ստանալու համար @tg_analytics հարթակն ավանդաբար անց է կացնում մեծ հարցում։ Հարցման արդյունքում հնարավոր է լինում գոնե որոշակի պատկեր ստանալ լսարանի վերաբերյալ։

2019-ին իրականացված հարցմանը մասնակցել էր ավելի քան 82 հազար օգտվող։ Այդ հարցման արդյունքներին կարող եք ծանոթանալ այստեղ։

Այս տարի նախատեսվում է իրականացնել էլ ավելի մասշտաբային ուսումնասիրություն։ Կարծում եմ՝ հետաքրքիր կլինի նաև, եթե Հայաստանից նույնպես որոշակի թվով մասնակիցներ լինեն։

Խնդրում եմ տրամադրեք 5 րոպե և մասնակցեք հարցմանն այստեղ․ https://tgstat.ru/research


​​Ժամանց, հումոր, հետաքրքիր հարցեր, մեջքերումներ գրքերից ,մի խոսքով՝ ռոմանտիկան ու հումորը մեկ ալիքում՝ @mtqadaran։


​​Հովհաննես Թումանյանի գրական արվեստի սիրահարներին առաջարկում ենք միանալ @hovhannestumanyan ալիքին:


Ինեկոբանկում դասական քարտն արդեն հասանելի է թվային տարբերակով։

Visa Digital քարտն ունի մի շարք առավելություններ․

⏳ Ակտիվ է առավելագույնը 2 ժամում,
🌐 Պատվիրելու համար պետք չէ այցելել բանկ,
💳 Բացակայում է կորցնելու ռիսկը,
♻️ Հանդիսանում է քարտի ամենաէկո տարբերակը։

📲 Visa Digital քարտ պատվիրելու համար պարզապես թարմացրու քո #InecoMobile հավելվածը, իսկ եթե դեռ չունես, ապա ներբեռնիր այստեղ։

Նորություններին ծանոթացի՛ր Ինեկոբանկի ֆեյսբուքյան էջում։

#AD


Forward from: Tigran's Channel
​​‼️#Facebook-ում ակտիվորեն գովազդվում է «Telegram for Business» անունով էջի հրապարակումը, որը տպավորություն է ստեղծում, իբր էջը #Telegram-ի պաշտոնական էջն է բիզնեսի համար։

Խորքային չեմ ուսումնասիրել՝ արդյոք վիրուս է, թե ոչ, այնուամենայնիվ, էջը որևէ կապ չունի Տելեգրամի հետ։ Չի բացառվում, որ օգտահաշիվներ գողանալու կամ այլ վնաս հասցնելու գործիք լինի։

Հետևաբար, խնդրում եմ ուշադիր լինել և որևէ կասկածելի հղումով չանցնել, կասկածելի ֆայլեր չներբեռնել։


Forward from: Tigran's Channel
​​Ձայնային չատերը Տելեգրամի խմբերում հայտնվել են 2020թ․ դեկտեմբերին։

Հերթական թարմացմամբ՝ Telegram v.7.6-ում դրանք հնարավոր է ստեղծել նաև ալիքներում, իսկ ունկնդիրների թիվն արդեն անսահմանափակ է։

Դրանից բացի՝ ձայնային չատերն արդեն հնարավոր է պահպանել պոդքասթի տեսքով, մասնակիցների ցանկում ավելացել են նրանց կենսագրությունները, ունկնդիրները կարող են ձեռք բարձրացնել՝ քննարկմանը մասնակցելու համար, իսկ խոսնակները՝ միանալ ձայնային չատին իրենց ալիքի անունից։


​​Առողջապահության ոլորտով հետաքրքրվողներին առաջարկում ենք միանալ @mediamedicine ալիքին։


Forward from: Tigran's Channel
​​📢 #Telegram-ի v7․5 թարմացումն արդեն հասանելի է։

Թարմացման արդյունքում ավելացվել են գրառումների ինքնաոչնչացման հնարավորություն բոլոր չատերում, ալիքներին և խմբերին միանալու հրավերի ժամանակավոր հղումներ, ինչպես նաև վիջեթներ՝ չատերին հեռախոսի էկրանից արագ հասանելիություն ստանալու համար։ Խմբերի մասնակիցների թիվն էլ դարձել է անսահմանափակ։

Ավելի մանրամասն կարդացե՛ք այստեղ։


​​Դավիթ Ղարիբյանի ալիքը Տելեգրամում․ @DavidGharibyanTV

20 last posts shown.

1 364

subscribers
Channel statistics