Դավիթ Բեկի ուխտը Տաթևի վանքում - Րաֆֆի
Տաթևի վանքի մեծ դահլիճը, որ կոչվում էր «Թանաբի», այսօր սովորականից ավելի զարդարած էր։ Այնտեղ պատրաստված էր մի ճոխ սեղան ճաշի համար։ Տաճարից դուրս գալով, եկեղեցական դասը իշխանների ու երկրի ավագների հետ դիմեցին դեպի դահլիճը։ Բազմությունը այդ միջոցին լցրել էր վանքի բակը։ Երբ տեսան Բեկին, հազարավոր ձայներ ողջունեցին նրան «կեցցեներ» գոչելով։ Նա բոլորին գլուխ տվեց և անցավ։
Նույն օրը հավաքվեցան նրա շուրջը 6628 կամավոր զինվորներ։
Րաֆֆի, Դավիթ Բեկ, Երրորդ գիրք, գլուխ Զ։
Մանրամասն կարդացեք այստեղ՝
https://www.facebook.com/share/p/1GWUJN8ip9/