Aysor.am News from Armenia


Channel's geo and language: Armenia, Armenian


News from Armenia
Send all your questions to info@aysor.am

Related channels  |  Similar channels

Channel's geo and language
Armenia, Armenian
Statistics
Posts filter




Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 10:00-ի սահմաններում, հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Վահե Բագրատի Հարությունյանի դին՝ հրազենային վնասվածքով:

Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ


Ոմանք փորձում են ոչ թե ծառայել Եկեղեցուն, այլ` Եկեղեցին ծառայեցնել սեփական հիվանդագին պատկերացումներին, Սուրբ և Անմահ Պատարագի ժամանակ իր քարոզում ասել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Գերաշնորհ Տեր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը:

Արշակ Սրբազանի խոսքով` երկիրը կործանման հասցնող իշխանությունը կորցնում է կապը Աստծո հետ:

«Մենք ներում չենք ստանալու, եթե ձախողենք մեր պատմական առաքելությունը»,- նշել է Մայր Աթոռի դիվանապետը:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ


Շվեյցարացի զբոսաշրջիկները տպավորված են Գեղարքունիքով: Նրանք այցելել են Մարտունի, եղել Ներքին Գետաշեն գյուղում: Ամենից շատ տպավորված են սնունդով, ասում են` շատ համեղ է:

«Գեղարքունիքի մարզը տուրիստական տեսանկյունից նման է չտաշված ադամանդի, պետք է հղկել»,- ասում է Տիգրանը, ով զարգացնում է տուրիզմը Մարտունիում:

Ականջը կշոյի, երբեմն էլ, գուցե, շոկահարի Մարտունու բարբառը:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ


Հայաստանի ազգային հավաքականը սկսեց մարզական հավաքը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում:

Այսօր հավաքին կմիանան Հենրի Ավագյանը և Էրիկ Սիմոնյանը, իսկ վաղը՝ Արամ Խամոյանը:

Հոկտեմբերի 7-ին հավաքականի ճամբար կժամանեն հրավիրված մյուս բոլոր ֆուտբոլիստները:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ


Հայաստանում այսօր սպասվում է առանց տեղումների եղանակ։

Երեքշաբթի ու չորեքշաբթի օրերին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ։

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ


Video is unavailable for watching
Show in Telegram
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս անգամ էլ հեծանիվ է վարել Երևան-Էջմիածին-Երևան ճանապարհին. հեծանիվով անցել է 50 կիլոմետր ու հայտարարել` «կեցցե’ հեծանիվը»:


Իրանի արտգործնախարարը, որն այցելել է Լիբանան և Սիրիա, նախազգուշացրել է, որ Թեհրանը կշարունակի աջակցել դիմադրության ուժերին։

«Իմ այցը Դամասկոս և Բեյրութ ազդակ է, որ Իրանը ցանկացած պարագայում կշարունակի օգնել դիմադրության ուժերին՝ Իսրայելի դեմ պայքարում»,- մասնավորապես, ասել է Աբաս Արաղչին։

Նա նաև նշել է՝ Իրանը ավելի կոշտ միջոցներ կձեռնարկի Իսրայելի դեմ․ «․․․ Ավելի ուժեղ, քան եղել է մինչ այս և ավելի լայնածավալ»։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ


Նիկոլ Փաշինյանը Փարիզում դռնփակ նիստի է մասնակցել։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ


Բրյուսելը ծրագրում է ԵՄ-ին անդամակցել ցանկացող երկրներում ստեղծել ճամբարներ՝ Եվրամիության երկրներից արտաքսվող միգրանտներին բնակեցնելու համար, հայտնում է բրիտանական The Times-ը՝ հղում անելով իր դիվանագիտական աղբյուրներին։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ




Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովին շնորհվել է «Ռուսաստանի պատվավոր շինարար» կոչում։

Նրան հատուկ կրծքանշան են հանձնել և շնորհավորել։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ


Ռուսական կողմը Դոնեցկի ուղղությամբ ռազմական գործողություններում ևս մեկ բնակավայրի նկատմամբ է վերահսկողություն սահմանել։

Ինչպես հայտնում են ՌԴ ՊՆ-ից, ուկրաինական կողմը կորցրել է մինչև 755 զինծառայող։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ


Սիրիան ցանկանում է միանալ ԲՐԻԿՍ-ին և արդեն անդամակցության հայտ է ներկայացրել, հայտարարել է Ռուսաստանում Սիրիայի դեսպան Բաշար Ջաֆարին։

«Շատ շահագրգռված ենք»,- ասել է նա։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ


«Ադրբեջանական մամուլը հիստերիա է բարձրացրել՝ դարձյալ թիրախավորելով Դաշնակցությանը։

Պատահական չէ, որ այս օրերին նույն հռետորաբանությամբ և նույն թեզերով Հայաստանի գործող իշխանությունները և նրանց սպասարկող մամուլը պայքարում են ազգային շահերով առաջնորդվող բոլոր անհատների և կառույցների դեմ»․ Իշխան Սաղաթելյան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ


«Դիլիջան քաղաքի շատ փողոցներ փոսառատ, քարուքանդ են, բանուկ Սայաթ-Նովա փողոցն ընդհանրապես մայթեր չունի, հետիոտները հայտնվում են ավտոմեքենաների առաջ, Դիլիջանում շատ են աղբակույտերը, քաղաքի բազմաբնակարան բազում շենքեր կոյուղու համակարգի անսարքության պատճառով վատթար վիճակում են, բազմահարկ շենքերից մեկը սպառնալից կերպով թեքված է, իսկ Դիլիջանի համայնքապետարանն ու ավագանին 18 միլիոն 360 հազար 600 դրամ՝ 47 հազար դոլարին համարժեք գումար են հատկացրել Դիլիջանի օրվա առթիվ համերգ կազմակերպելու համար»․ Ոսկան Սարգսյան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ


Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 6-8-ին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ


Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 19-րդ գագաթնաժողովի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ:

Վարչապետ Փաշինյանը ներկայացրել է ՀՀ Կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը` ընդգծելով, որ Հայաստանը պատրաստ է գնալ ապաշրջափակման` ինքնիշխանության, իրավազորության, հավասարության և փոխադարձության սկզբունքների հիման վրա:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ


«Այսօր վերջին արդեն հինգ է պակաս: Ուրեմն դեռ հինգ «րոպե» կա կենտրոնանալու լուծման վրա ու փրկելու համար այն, ինչ այս պահին անդառնալի է»․Վարուժան Գեղամյան։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ


Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 19-րդ գագաթնաժողովի շրջանակում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Բելգիայի վարչապետ Ալեքսանդր Դը Քրուի հետ:

Վարչապետ Փաշինյանն անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի քննարկումներին և վերջին զարգացումներին: Վարչապետն անընդունելի համարելով վերջին օրերին ադրբեջանական ագրեսիվ հռետորաբանությունը՝ ընդգծել է Հայաստանի Կառավարության հավատարմությունը խաղաղության օրակարգին:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

20 last posts shown.