Կարճ ասած


Channel's geo and language: not specified, not specified
Category: not specified


Yerevan.today լրատվական վերլուծական կայքի գլխավոր խմբագիր
Սևակ Հակոբյանի տելեգրամյան ալիք

Related channels

Channel's geo and language
not specified, not specified
Category
not specified
Statistics
Posts filter


Video is unavailable for watching
Show in Telegram
«Կարճ ասած»․ Ամենաշատ հետաքրքրող հարցը՝ Շարժումը մարո՞ւմ է, թե՞ թափ է հավաքելու


Այսօրվա «Կարճ ասած»-ից մի հատված․

«Կարևոր չէ, թե քանի հոգով մասնակցեցին պետական հիմնարկների դիմաց ակցիաներին, այլ կարևոր է, թե հանրությունը ինչ վերաբերմունք ունի այդ գրասենյակների՝ ԱԳՆ շենքի, ՄԻՊ շենքի, դատախազության շենքի, ՆԳՆ շենքի, կառավարության, Ազգային ժողովի ու մյուս բոլորի քաղաքական բովանդակության մասին։ Սա անփոփոխելի վերաբերմունք է, քանի դրանց ներսում ՔՊ կողմից ղեկավարվող դեմքեր են։

Փաշինյանի աշխատակազմի ղեկավարն ասում է՝ իմ քաղաքական փորձառությունն ասում է՝ շարժումը մարում է, մի քանի տասնյակ մարդիկ են։ Բա որ մի քանի տասնյակ են, հազարավոր բերետավորներ ինչո՞ւ եք ուղարկում․ բա որ մարող շարժում է մենակ 20 մլն դրամ ինչո՞ւ եք տալիս մարած շարժման հետևից բերետավորների տեղափոխման համար, խնայեք պետական բյուջեն։ Որ մարած շարժում է, ինչո՞ւ եք վախենում փողոցով քայլել առանց թիկնազորի»։

Հաղորդումը՝ շուտով


Բագրատ արքեպիսկոպոսը վերջին օրերին փորձ է անում հանդիպելու պետական կարևոր պաշտոն զբաղեցնողներին՝ խիստ կարևոր հարցերի պարզաբանում ստանալու համար։

Մայիսի 29 – ժողովրդի հետ այցելում է ՆԳ նախարարին

մայիսի 31 – ժողովրդի հետ այցելում է գլխավոր դատախազին

մայիսի 31 – ժողովրդի հետ այցելում է ԱԳՆ

Հունիսի 3 – ժողովրդի հետ այցելում է Քննչական կոմիտե

Հունիսի 4 – ժողովրդի հետ այցելում է ՄԻՊ-ին

Այս բոլոր տեղերում (բացի վերջինից) սրբազանին ու Շարժմանը դիմավորում են մահակներով, սաղավարտներով, վահաններով, հատուկ միջոցներով զինված մի քանի հազար ոստիկանական զորքեր։ Կառույցները ղեկավարողները փախած են ման գալիս։

Հարց․ տղաներ և աղջիկներ, հիմա դուք ո՞ւմից եք վախենում, որ թռած եք, սրբազանի՞ց։ Թե՞ կարող է Փաշինյանից․ Ալիևի՞ց։ Ո՞ւմից։


Video is unavailable for watching
Show in Telegram
Իսկ ի՞նչ պետք է մտածի երեխան պետության մասին


Հարգելի ընկերներ, գործընկերներ, հետևորդներ.
Դուք գտնվում եք իմ տելեգրամյան ալիքում:
Այստեղ կգտնեք հնչեղ և հետաքրքիր իրադարձությունների վերաբեյալ կարճ վերլուծություններ, մտքեր, տեսանյութեր, նաև կկիսվեմ այն ամենով ինչն իմ կարծիքով արժանի է Ձեր ուշադրությանը․
Սևակ Հակոբյան

5 last posts shown.