Երկու հայրենիք


Channel's geo and language: Armenia, Armenian


Similar channels

Channel's geo and language
Armenia, Armenian
Statistics
Posts filter


Մարտական խնդիրների կատարման ուղղությամբ կամավորական խմբերի մասնակցությունը իշխանությունը կապում է պետական ինստիտուտների ոչ լիարժեքության հետ:

Իշխանությունը նախ սրանով արձանագրում է, որ պետության ղեկին գտնվելու այս 6-7 տարիներին պետական ինստիտուտների գործունեությունը խափանել է, դա մեղմ ձևակերպելով որպես ոչ լիարժեք:

Երկրորդ, Փաշինյանի մատնանշած ոչ լիարժեք ինստիտուտը` բանակը, ըստ իշխանության, իր գործառույթը չի կատարում և ստիպված ներգրավում են Երկրապահ կամավորականների միությանը, որի ղեկավարն, ի դեպ, օրեր առաջ հայտարարում էր, ադրբեջանցիներին դիմադրելու հնարավորություն չկա:

Երրորդ, ես կարծում եմ, որ խնդիրը ոչ թե բանակի` որպես ինստիտուտի ոչ լիարժեք լինելն է, ինչպես իշխանության առաջնորդն է պնդում, այլ այն, որ կառավարությունը տապալել է պաշտպանության և անվտանգության ուղղությամբ իր ծրագիրը, ինչը ռեսուրսների վատնման տեսանկյունից խոցելի է դարձրել ´ բանակը, և´ պետական անվտանգությունն ապահովող մյուս ինստիտուտները:
Tigran Abrahamyan


Մամուլից տեղակացա, որ ՔՊ վարչության նիստ վարողը նիստին ներկա գյումրեցի պատգամավորին ուղարկել է թմրանյութի անալիզ հանձնելու։ Քանի որ դադարել ենք զարմանալ այս 6 տարիների ընթացքում, այս լուրն էլ զարմանք չառաջացրեց...

Հիշում եք չէ՞, որ այս տարվա փետրվարին ստեղծվեց թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառության կանխարգելման միջգերատեսչական հանձնաժողով, որի մեջ ներգրավված են ուժային և իրավական բոլոր կառույցների, առողջապահության ու ՊԵԿ-ի ներկայացուցիչները։ Ու գիտե՞ք ինչն է հետաքրքիր, որ թմրանյութերի շրջանառության դեմն առնելը ոչ միայն չի հաջողվում, այլ օգտագործողների քանակը, ըստ մասնագետների, ավելացել է կանանց ու անչափահասների շրջանում։

Բանից պարզվում է, պատգամավորին էլ են ուղարկում թմրանյութի անալիզ հանձնելու: Մասնագետներ ջան, սա էլ արձանագրեք:

Մի կարևոր արձանագրում ևս, այս խնդիրը ոչ միայն հասարակական, այլ նաև անվտանգային խնդիր է պետության առջև ծառացած:
Վահագն Սարոյան


Հայ ֆուտբոլի երկրպագուները պահահանջում են ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյսնի հրաժարականը


Ի՞նչ սպասել այն կառավարությունից, որի ղեկավարը հակադրության մեջ է դնում հասարակ քաղաքացուն ու իր զինծառայողին, կոչ անում դադարեցնել բանակի սրբագործման մոտեցումը, իր պաշտպանության նախարարը հայտարարում է, թե ՀՀ ի օկուպացված տարածքների խնդիրը բանակի խնդիրը չէ, ԵԿՄ նախագահն էլ իր հերթին հայտարարում, թե որևէ հնարավորություն չունեն Ադրբեջանի դեմ կռվելու, իսկ մնացյալ քպակականներն էլ սոխակի պես դայլայլում նմանատիպ թեզերի ներքո։

Նմանատիպ հայտարարություններով ինչ՞ սիգնալներ են փոխանցում հենց դիրքերում կանգնած զինծառայողին, հանրությանը․․․

Սա է սրանց պրոպագանդան․․․պառակտիչ, հյուծիչ քաղաքականություն հենց իր թիրախային լսարանի ներսում,․ թույլ, տկար, ծուռվիզ, վախկոտ ու անլեզու քաղաքականություն՝ դրսի տերերի առաջ․․․

Որ ասես՝ սրանք չեն հասկանում, թե ինչ է պետական պրոպագանդան, ու ինչ ուղղությամբ են շարժվում, պարզ միամտություն կլինի։ Որ ետ ես նայում, թե ինչպես էր գործում Սերժ Սարգսյանի ժամանակ պետական պրոպագանդան, ինչ ռելսերի վրա էր դրված, ու համեմատում սրանց խայտառակ քարոզչական ուղերձների հետ, կատաստրոֆիկ պատկերը գալիս է աչքերիդ առաջ․․․
Շիրազ Խաչատրյան


նեռը թրաշվեց իշխանազավթումից ուղիղ 6 տարի, 6 ամիս ու 6 օր հետո (հաշվե՛ք՝ 2018-ի մայիսի 8-ից)։ 6-6-6:

ՀԳ. Չգիտեմ՝ ովա սրանց հրահանգներ տալիս, բայց որ էդ մարդը սիմվոլիկայի մեծ սիրահար ա, էդ անառարկելի փաստ ա։
Ռուբեն Մելիքյան


Բաքվում ԱՄՆ դեսպանը երեկ կարևոր բացահայտում է արել.

«Մեր ակտիվ աջակցությամբ Ադրբեջանից և Հայաստանից հիդրոլոգների և ինժեներների մի խումբ մշակում է սահմանները հատող գետերի ջրի ինտեգրված կառավարման սխեմա»։

Այսպիսի հանձնաժողովի գոյության մասին ՀՀ դե-ֆակտո իշխանությունների որևէ հայտարարություն չեմ տեսել։

Փաստորեն, ամերիկյան դեսպանը բացահայտել է, որ իրենց քավորությամբ ինչ-որ հանձնաժողով է գաղտնի աշխատում։

Հանձնաժողով բառը՝ «հանձնելու ժողով» իմաստով։

Կարող ենք ենթադրել, որ խոսքը նախևառաջ Հայաստանի տարածքով անցնող գետերից ջրառը սահմանափակելու և Ադրբեջանի տարածք ավելի շատ ջուր բաց թողնելու մասին է։

Բնականաբար, Հայաստանի գյուղատնտեսության և ընդհանրապես տնտեսության հաշվին...

Կարեն Վրթանեսյան


Մինչ հայաստանյան իշխանությունը խուսափում է Ադրբեջանի հանցավոր քաղաքականության արձանագրումից, հանցավոր անգործություն դրսևորում Ադրբեջանի կողմից իրականացված ագրեսիայի դրսևորումների, էթնիկ զտումների և ցեղասպան քաղաքականության ուղղությամբ, Ադրբեջանը տարբեր միջազգային ատյաններում, դատական ատյաններում ակտիվ գործողությունների է դիմում:
Ավելին, ադրբեջանական իշխանությունները սպառնում են, որ ամենատարբեր միջոցներով հասնելու են Հայաստանի նկատմամբ ճնշումների և պատժամիջոցների:
Երբ նախօրեին ռազմագերիների, գերիների հարցով խորհրդարանի հրատապ քննարկման ժամանակ ես ու իմ գործընկերները խոսում էինք Ադրբեջանի` միջազգային իրավունքի նորմերի նկատմամբ դրսևորած անհարգալից վերաբերմունքի և դրանց չկատարման մասին, իշխանությունը միակ բանը որն անում էր` իրականությունից փախուստն էր:
Խղճուկ «բացատրություններ», գլխիկոր պահվածք և իրավիճակն առավել փակուղու տանող մոտեցումներ: Tigran Abrahamyan


Ելնելով միջազգային իրավունքի և մարդու իրավունքների հիմնարար դրույթներից, Ադրբեջանը պարտավոր է անհապաղ ազատ արձակել բոլոր հայ գերիներին․ Հայտարարություն
ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունները հայտարարություն են տարածել Ադրբեջանում գտնվող գերիների և ռազմագերիների վերաբերյալ։ Հայտարարությունում ասված է.

«Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության ժողովրդի դեմ 2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև 2023 թվականի հոկտեմբերի 4-ը իրականացված լայնածավալ ռազմական ագրեսիայի հետևանքով ամբողջ արցախահայությունը ֆիզիկական ոչնչացման սպառնալիքի տակ ստիպված եղավ լքել իր պատմական հայրենիքը, որտեղ հայկական քաղաքակրթական ժառանգությունը ունի հազարամյակների պատմություն: Բաքվի ռեժիմի կողմից ցեղասպան քաղաքականությամբ իրականացված արցախահայության զանգվածային բռնի տեղահանումը միջազգային իրավունքի կոպտագույն խախտում է:

Ադրբեջանական ագրեսիայի և արցախահայության բռնի տեղահանման հետևանքով ավելի քան մեկ տարի ապօրինաբար գերության մեջ են պահվում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը և բազմաթիվ հայաազգի գերիներ։ Բաքվի բանտում մեր հայրենակիցներին պահելը ոչ միայն Ադրբեջանի հայատյաց քաղաքականության հետևանք է, որի դրսևորումները չեն դադարում մինչև այժմ, այլեւ առկա բանակցային գործընթացում մարդկային կյանքերը, ազատությունն ու արժանապատվությունը որպես ճնշման միջոց օգտագործելու փորձ:

Բաքվում անցկացվելիք ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի» մասնակիցների կոնֆերանսի 29-րդ նստաշրջանի (COP29) անցկացման զուգընթաց Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը

1. Կոչ է անում միջազգային հանրությանը՝ օգտագործել իր ազդեցությունը և պահանջել Ադրբեջանի կողմից անմիջապես ազատ արձակել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը և մյուս բոլոր հայ գերիներին, ովքեր անօրինական կերպով պահվում են Բաքվում:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանը հորդորում է ակտիվորեն համագործակցել միջազգային կազմակերպությունների հետ՝ հասնելու Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը և մյուս բոլոր հայ գերիների ազատ արձակմանը:

3. Հիշեցնում է Ադրբեջանի ղեկավարությանը, որ ելնելով միջազգային իրավունքի և մարդու իրավունքների հիմնարար դրույթներից՝ Ադրբեջանը պարտավոր է անհապաղ ազատ արձակել բոլոր հայ գերիներին»:


Դատարանը վերացրեց Գերասիմ Վարդանյանի տնային կալանք խափանման միջոցը, որը մեծ ձեռքբերում էր Գերասիմի պարագայում»,- լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Սերգեյ Հարությունյանը։


Շուշեցի Դավիթն ու ստեփանակերտցի Արմանն Աստանայում զբաղեցրել են մրցանակային տեղեր
«Սպորտային ու հաղթանակների շաբաթ էր»,- MediaHub-ին ասում է Հայաստանի ու Արցախի վաստակավոր մարզիչ Էռնեստ Միրզոյանը, ով տասնամյակներ առաջ Արցախում հիմք է դրել Սամբո մարզաձևի կայացմանն ու հանրայնացմանը։ Գործունեության ընթացքում Արցախի սամբիստները 3 անգամ նվաճել են Աշխարհի, 7 անգամ՝ Եվրոպայի չեմպիոնության տիտղոսը։

«Դրանից բացի ունենք 30-ից ավելի մրցանակային տեղեր տարբեր առաջնություններից։ Անցած 2 օրերին էլ Սամբոյի մեծահասակների աշխարհի առաջնությունում, որը տեղի է ունեցել Ղազախստանի Աստանա քաղաքում, դարձալ հաղթանակներով ենք վերադարձել։ Շուշեցի Դավիթ Հովսեփյանը 3-րդ մրցանակային տեղի համար պայքարում հաղթեց ադրբեջանցուն, որն, ի դեպ, Աշխարհի չեմպիոն էր, իսկ հետո տապալեց թուրքմենստանցի մարզիկին ու գրավեց 3-րդ պատվավոր մրցանակային տեղը»,- ասաց մարզիչը։ Մարտական Սամբոյի 98 կգ քաշային կարգում Արման Ավանեսյանը դարձել է Սամբոյի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր։


Ադրբեջանը հայ գերիներին ու ռազմագերիներին այս 4 տարվա ընթացքում օգտագործել է ՀՀ-ից զիջումներ կորզելու համար. այս առումով կարևոր եմ համարում COP29-ի անցկացման օրերին գերիների թեմային առնչվող քննարկումը մեր խորհրդարանում, այս մասին հայտարարել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը

ԱԺ-ում քննարկվել է խորհդարանական ընդդիմության ներկայացրած նախաձեռնությունը, որով առաջարկվում էր ԱԺ հայտարարություն ընդունել Բաքվում գտնվող ռազմագերիների և պատանդների ազատ արձակման կոչով, ՔՊ խմբակցությունը չմասնակցեց քվեարկությանը, նախաձեռնությունը տապալվեց:


Video is unavailable for watching
Show in Telegram
Գրետա Թունբերգի նախաձեռնությամբ Թբիլիսիում անցկացվեց հավաք ի դեմ` COP 29-ի (որն երեկ սկիզբ առավ Բաքվում) Ալիևի բռնապետ ռեժիմի և էթնիկ զտումների, իսկ մինչ այդ կայացավ Ադրբեջանի դեսպանատան առջև բողոքարկելով Բաքվում սկիզբ առած COP 29, ազատ արձակելու Վրաստանում ձեռբակալված լրագրող Ափգան Սադիգովի և նրա արտահանձնման Ադրբեջան:


Բազմակի օգտագործման ժետոններն էին էժան նստու՞մ մետրոպոլիտենի համար, թե՞ մեկանգամյա QR կոդով թղթերը, այն պարագայում, որ ամեն օր մետրոյի յուրաքանչյուր կայարան ամեն 3 րոպեն մեկ ՄԻՋԻՆՈւՄ 100 մարդ է մտնում:
Մաթեմատիկան թողնում եմ ձեզ, բայց տրամաբանությունը կորում ա, արդեն գոյություն ունեցող ժետոնից հրաժարվելու մասով:
Հակադարձողները կասեն նոր համակարգ է ներդրվում և այլն, բայց միևնույն է, անգամ այդ նոր համակարգի պարագայում քիչ ծախսով մեծ շահույթ ստանալուց հրաժարվելը բերելու է թանկացման: Պետությունը համակարգի նկատմամբ ունի աշխատացնողի և շահույթ ստացողի դերակատարում, չհաշված` պատասխանավությունն ու անվտանգությունը, դոտացիան էլ ձեզ նվեր:
Այս պարագայում ադեն համակարգի թանկացումն անգամ արվում է գրագիտության լուրջ դեֆիցիտով:
Վահագն Սարոյան


Video is unavailable for watching
Show in Telegram
Կան նաև նմանները


Ադրբեջանական հռետորաբանությունը COP29-ին ընդառաջ բավականին սրվել է: Թե ինչով է դա պայմանավորված՝ պետք է դեռ մանրամասն ուսումնասիրել:
Ընդ որում՝ թվում էր, թե որ Ադրբեջանն միջազգային խոշոր միջոցառումը պետք է օգտագործեր իր «խաղաղասիրական», «կառուցողական» դիրքորոշումները ներկայացնելու համար, սակայն ինչ-որ բան այն չէ:
Ալիևը հատկապես վերջին շրջանում ակտիվ քննադատում է միջազգային այն դերակատարներին, երկրներին, որոնք ինչ-որ կերպ աջակցում կամ սատարող հայտարարություններ են հնչեցնում Հայաստանի մասին, դեռ չեմ խոսում Հայաստանի դեմ իջեցվող նախապայմանների ու սպառնալիքների մասին:
Հայաստանյան իշխանությունների այն պնդումները, որ զիջումներով կարելի է խաղաղության հասնել, ոչ միայն մեզ չի մոտեցրել իրական խաղաղության, այլ հավելյալ խոցելիություն է ստեղծել Հայաստանի Հանրապետության համար: Tigran Abrahamyan


Վերջին օրերի ընթացքում մի քանի անգամ փորձել ենք ըստ գործող ընթացակարգի, պայմանավորվածության ձեռք բերել Հայաստանի ազգային հավաքականի առաջիկա Հայաստան-Ֆարերյան Կղզիներ հանդիպման տոմսերը, սակայն մեզ տվել է խուսափողական պատասխաններ։ Թե ինչպես Հայաստանի ազգային հավաքականի երկու ֆան շարժումները կարող են ձեռք բերել այն տրիբունաների սեկցիաների տոմսերը,որտեղ մշտապես տեղակայվում են։
Տոմսերի գնման օնլայն հարթակում հասանելի չեն վաճառքի համար։
Մենք մարզադաշտից ազգային հավաքականին աջակցել ենք ձեր պաշտոնավարումից շատ ավելի վաղ ու աջակցելու ենք ձեզանից հետո։
Անկախ խոչնդոտներից RedEagles-ը և FAF-ը լինելու են իրենց մշտական տրիբունաներում և եթե ՀՖՖ-ն որոշում կայացնի ֆան շարժումների սեկցիաների տոմսերը հանել ազատ վաճառքի, հետևանքների ողջ պատասխանատվությունը ընկնելու է ՀՖՖ ղեկավարության ուսերին։
Հանրային կերպով դիմում ենք ՀՖՖ-ին ակնկալում վաղը ժամը մինչև 12:00, հստակ պատասխան ստանալ մեր ավանդական սեկցիայի տոմսերի ձեռք բերման մասին։
Red Eagles Fan Club
First Armenian Front


«Չորս տարի է անցել, ինչ լիովին հասկացել ենք՝ մեզ դավաճանել են. ինձ չեմ տեսնում Արցախում՝ Ադրբեջանի կազմում». Աննա Մանգասարյան

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2024/11/09/1453717/


Ադրբեջանի նախագահը նոյեմբերի 8-ի առիթով ծրագրային ելույթ է ունեցել, որտեղ բացի ավանդական քարոզչական առաջնահերթություններից ու սպառնալիքներից ստորացուցիչ բնույթի հայտարարություններ է հնչեցրել Հայաստանի իշխանության և նրա ղեկավարի հասցեին:

Որքան էլ սպասելի էր, այնուամենայնիվ բավականին տհաճ է, որովհետև այստեղ խնդիրը միայն նիկոլներն ու նրանց իշխանությունը չէ, սա նաև մեր երկրի ու ժողովրդի արժանապատվությանը հասցվող հարվածներ են:

Ալիևը հպարտանում է, որ ստիպել է Փաշինյանին իր հայտնի` «Արցախը Հայաստան է և վե´րջ» կարգախոսը փոխարինել «Ղարաբաղն Ադրբեջան է» ձևակերպումով:

Շարունակելով իր խոսքն Ադրբեջանի նախագահը հիշեցնում է, որ այս տարի էլ ստիպել է Փաշինյանին` հանձնելու հայտնի 4 գյուղերը. սա էլ սրանց խոստացած «սահմանազատումը»:

Սպառնալիքների առումով, Ալիևը խոսում է Հայաստանի ապառազմականացման ու, այսպես կոչված, փախստականների Հայաստան վերադարձի մասին, ընդ որում` դա ակնհայտ սպառնալիքի լեզվով է հնչում:

Սա է փաշինյանական քաղաքական կուրսի ծանր հետևանքը` հայաստանյան իշխանության շողոքորթության, անվերջ զիջողականության պատրաստակամության, գլխիկորության, ադրբեջական քաղաքական գծի շրջանակներում գործելու պայմաններում, Ալիևը հոխորտում է, շանտաժի գնում, սպառնում և անարգում հայաստանյան քաղաքական վերնախավին:

Յուրաքանչյուր պարտություն, զիջում, անարժանապատվություն դրսևորում մեր գլխին նոր պատերազմ ու պարտություն է բերելու:

Փաշինյանական իշխանության ամոթալի էջը պետք է փակել, հակառակ դեպքում սրանք մեր ժողովրդի գլխին նոր ողբերգություն և բռնի տեղահանություն են բերելու:

ՀԳ. Ալիևի նյարդային ջղաձգումները պատահական չեն, նրանք լավ գիտեն ու տեսել են, թե ինչ է լինում, երբ գլուխ է բարձրացնում գաղափարական հայը:
Tigran Abrahamyan


Մարինա Գևորգյանը հաղթանակ է բերել Հայաստանին` 2-րդ և 3-րդ տեղում թուրքերն են

Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոցի սան Մարինա Գևորգյանը հաղթանակ է բերել Հայաստանին` զբաղեցնելով պատվավոր առաջին հորիզոնականը Բուլղարիայում անցկացվող «DENKOVA-STAVISKI CUP 2024» միջազգային մրցաշարում:


Հերթական մտորումներիցս է, որ այս պահին մատածում եմ ու գրում։

4 տարի առաջ այս օրը ադրբեջանի նախագահը հիացմունքով լի խոսք հայտնեց իր ազգին՝ նշում էր, որ իրենք գրավել են Շուշին ոչ թե դիվանագիտական, այլ պատերազմական ճանապարհով։

Մի պահ քարացա, քանզի տեղեկություն ունեի իմ մտերիմներից, որ իրենք դեռ Շուշիում են, մի կերպ կարողացա կապի դուրս գալ, ասեցին, որ իրենք տեղում են, մի անգամ էլ հարց տվեցի, բայց այլ մոտեցմամբ՝ բարկացան։
Ուրախացած հեռախոսս ցած դրի։

Ամսի 9-ի առավոտյան կարդացի արդեն Արցախի նախագահի խոսնակի հայտարարությունը՝ «Շուշին դուրս է հայկական կողմի վերահսկողությունից», նորից նույն շոկը, մտածեցի երևի թշնամին էջը կոտրել է, բայց հաստատեցին, որ ինքն է գրել։
Ու զարմանում էիր ՀՀ ՊՆ-ի քար լռությունից այս հայտարարությունից հետո։

Այդ պահին երևի չէի ցանկանում ընկալելը այս ամենը։

Բայց հիմա հետ հայացք եմ գցում ու հասկանում, ինչ հմուտ՝ պասերով, թշնшմnւ հետ խաղացին։

Հ.Գ. Տեղում են, այսինքն ողջ են։

20 last posts shown.