MHER’S


Channel's geo and language: not specified, not specified
Category: not specified


Թուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Մհեր Աբրահամյան:
Մտքեր, կարծիքներ, վերլուծություններ տարածաշրջանի, Թուրքիայի, Օսմանյան կայսրության մասին...

Related channels

Channel's geo and language
not specified, not specified
Category
not specified
Statistics
Posts filter


Ալիևի այսօրվա նկարները արդյունքն են այն բանի, որ Հայաստաում իշխանության եկան մարիկ, որոնք Գառնիի տաճարը համարում են հավաբուն, որոնք Սյունքից այնկողմ Ադրբեջան են համարել, որոնք կողմնակիցն էին Արցախը տանք հանգիստ ապրելու և առանց բանակ էլ կարող ենք խաղաղ ապրելու «կոնցեպցիաների», որ Հայաստանում նրանց ժամանակին չկանգնեցրին, որ չպայքարեցին այդ լոզունգների ու լոզունգակիրների դեմ, որ չդրվեց ազգային պետական «երազանք».... Միգուցե՞ հիմա է ժամանակը այս ամենը հասկանալու և դնելու հստալ պետական ու ազգային «երազանքներ», որի մեջ Արցախի վերականգնումը կլինի գերնպատակ:

պ.գ.թ. թուրքագետ Մհեր Աբրահամյան | @mherab


Այսօր ԱՄՆ պետդեպը հերքեց Բլինկենի խոսքերը, որ Ադրբեջանը մոտակա օրերը հարձակվելու է Հայաստանի վրա...
Իրականում աշխարհում գնում է լուրջ վերափոխումներ հին աշխարհակարգը այլևս գոյություն չունի, և ստեղծվում են նոր իրողություններ ու քաղաքական խաղեր, որոնց մասնիկն են այս կարգի ինֆոները և դրանց հերքումները: Հայաստանին պետք է արհեստավարժ մարդիկ ու կառավարում, որպեսզի հնարավոր լինի դուրս գալ գոնե ամրացած այս խառը, վերափոխվող աշխարհում:

Հ.Գ. Այս իշխանությամբ դա անհնար է:

թուրքագետ, պ.գ.թ. Մհեր Աբրահամյան | @mherab


Թուրքական հումանիտար օգնությունը Եգիպտոսից թռնում է Գազա: Թուրքիայի այս «մարդասիրական» դրսևորումները ունի իր քաղաքական և ծավալապաշտական նպատակները:

թուրքագետ, պ.գ.թ. Մհեր Աբրահամյան | @mherab


Թուրքիայում սոցհարցումների արդյունքում հարցվածների 81,8% Իսրաելը համարել է թշնամի պետություն, այն ինչ 2022թ այդ թիվը 65% էր:

պ.գ.թ. Մհեր Աբրահամյան| @mherab


Էրդողանի հեռահար նպատակները նեոօսմանիզմի կոնտեքստում: Նա ցանկանում է միջնորդ դառնալ Պաղեստինի և Իսրաելի միջև, սակայն մինչ այդ հայտարարում է, որ օսմանյան շրջանում այս տարածքները ապրում էին համերաշխության ու խաղաղության մեջ...

թուրքագետ, պ.գ.թ. Մհեր Աբրահամյան | @mherab


Երեկ Էրդողանը բողոքում էր, որԳազայի հատվածը զրկված է ջրից, գազից, էլեկտրականությունից, և իրենց եղբայրները և քույրերը ենթարկվում են հրետանակոծման` շեշտադրելով, թե մարդիկ զրկված են տարրական իրավունքներից:
Արցախում մարդիկ նույն Էրդողանի ձեռամբ 9 ամիս զրկված էին ամեն ինչից, ենթարկվում էին հրետանակոծության և վերջում լքեցին իրենց բնօրրանը: Կեղծ են թուրքական խաղաղասիրական լոզունգները, ինչը այսօր մեզ մոտ չեն հասկանում կամ չեն ուզում հասկանալ:

ℹ️ℹ️ℹ️Հ.Գ. ֆոսֆորային զինատեսակի օգտագործումն էլ չեմ նշել, որից Էրդողանը ևս բողոքում էր` մոռանալով 44 օրյա պատերազմի ժամանակ Ուկրաինայի տրամադրած Ադրբեջանի օգտագործած ֆոսֆորը.

թուրքագետ պ.գ.թ. Մհեր Աբրահամյան | @mherab


Էրդողանը Իսրաել Պաղեստին հակամարտության այս շրջանում դարձել է «սպիտակ աղավնի» և խաղաղություն է քարոզում: Ամենաշատ տարածքներ(Սիրիա, Կիպրոս, Արցախ, Հայաստան) ռազմական ուժով զավթած պետության ղեկավարը չի կարող խաղաղությունից խոսել, երբ իրենց ազգային նպատակներում նոր տարածքներ գրավելու գաղափար կա:
պ.գ.թ թուրքագետ Մհեր Աբրահամյան
@mherab


Թուրքիան և հատկապես Էրդողանը կարողանում է և խաղում է երկու լարի վրա` լինելով ԱՄՆ ռազմական դաշնակից, նա աջակցում է «իսլամ եղբայրներին», ցույցեր կազմակերպում Ստամբուլում ի աջակցություն Պաղեստինի, և սրա հետ մեկ տեղ չի մոռանում թուրքական երազանքի` Օսմանյան կայսրության տարածքներում իր ազդեցության գոտին ստեղծելու` հայտարարելով, որ այս տարածքները օսմանյան ժամանակ համերաշխ ու խաղաղ էին:
պ.գ.թ. Մհեր Աբրահամյան
@mherab


Բլինկենը, հայտարարել է, որ Իսրաելը հավելյալ օգնություն է խնդել:
Այսինքն անպարտելի, հզոր Իսրաելի, որի բանակի մասին լեգենդներ էին հյուսվում, միֆը ևս ոչնչացվեց...
@mherab


Video is unavailable for watching
Show in Telegram
ՀԱՄԱՍ-ի կողմից վերահսկողության տակ վերցրած տարածքները:


Արցախի, որպես կայացած պետության, լուծարումը թանկ է նստելու աշխարհի վրա: Շուտով կպայթի նաև այլ պատերազմներ(Պրեդնեստրովյա, Թայվան, Կիպրոս, Աֆրիկա, քրդեր...)
Ու՞մ է պետք աշխարհը, որտեղ չկա Ազատ Արցախը: Ռ.Մ.
@mherab


Էդ որ Ադրբեջանը ասում էր, թե հայերը կարող էին չլքել իրենց տները, իրավունքները կպաշտպանվեր կամ այստեղ էին նման կոչեր հնչում, ինձ հշեցրեց Թալեաթի խոսքերը. «Հայերի բռնագաղթը միակ ելքն էր հայկական հարցը լուծելու»:
Հ.Գ. Ստեփանակերտում հենց միանգամից ազերները մի փողոց անվանեցին Էնվեր փաշայի անունով, ով Թալեաթի մտերիմ ընկերն էր և ցեղասպանության կազմակերպիչը...
թուրքագետ Մհեր Աբրահամյան
@mherab


Այս փաստաթուղթը անտեսվեց, այսօր Հայաստանը հանձնեց ոչ միայն Արցախը, այլ նաև ՀՀ-ի կարևոր հանգույցներ հանդիսացող շրջանները...
@mherab թուրքագետ Մհեր Աբրահամյան


Խնդրում են նայել ՄԱԿ ի դելեգացիայի ադմաների ցանկը ըստ պետությունների:
1️⃣Ալբանիա` բնակչության մեծ մասը մուսուլմաններ են:
2️⃣Հունգարիա` հանդիսանում է Թուրքական պետությունների կազմակերպության դիտորդ անդամ:
3️⃣Պակիստան` չի ճանաչել Հայաստանի Հանրապետությունը, Թուրքիայի ու Ադրբեջանի բարեկամ պետություն:
4️⃣Թուրքիա....
5️⃣Ռուսաստան` խաղաղապահ զորախումբ ունի Արցախում:

Եվ կարուծու՞մ էիք սրանք պիտի արձանագրեին ցեղասպանական արարք Արցախում:
Ահա թե ինչի համար էր Ալիևը տվել 1 միլիոն դոլար ՄԱԿ -ին:

թուրքագետ Մհեր Աբրահամյան
@mherab


Թուրքիայում այս օրերին ընթանում են ուժեղացված հակաահաբեկչական գործողություններ: Թուրքիան նաև այլ երկրների տարածքներում հակահաբեկչական հործողություններ անվան տակ տարծքներ է գրավել: Սա հուշում է մի բան, որ նույն Թուրքիան կարող է նման գործողություններ Հայաստանում իրագործելու միտք ունենալ, քանի որ Հայաստանի անկախացումից ի վեր նա Հայաստանին մեղադրում է քուրդ զինյալներին ապաստան տալու մեջ ...
Թուրքագետ Մհեր Աբրահամյան
@mherab


«Ես չեմ ուզում եւ չեմ կարող երկար ու բարակ գրել մեր երկրից, թեեւ դու հարցնում ես։ Կարճ ասեմ. մենք թե՛ դրսից, եւ թե՛ ներսից քանդեցինք մեր երկիրը։ Գլխավորապես մենք։ Մենք եմ ասում, եւ սրա մեջն է ճշմարտությունը։ Մի մասը խաչագող սրիկաներ, մի մասը գողեր ու ավազակներ, մի մասը ապիկար թշվառականներ, եւ չերեւաց մի բազմություն, գոնե մի խմբակ, որ վերածնվող երկրի շունչը ու բարոյական կարողությունը հայտնաբերեր։ Էսքան աղետների ու պարտությունների մեջ ո՛չ մի մեղավոր չերեւաց, ո՛չ ոք ոչ պատասխանի կանչվեց, ոչ պատասխան տվեց։ Եվ շարունակվում է. այժմ էլ նույն մարդիկը, նույն ճանապարհներով…Եվ ոչ մեկը գոնե անձնասպան չեղավ, որ ապացուցաներ, թե գոնե ամոթ ու խղճմտանք կա էս մարդկանց մեջ կամ էս ժողովրդի մեջ։ Բայց ես ինչ եմ ասում-չկարողացան գոնե վշտանալ կամ վշտացած երեւալ» ։

Հովհաննես Թումանյանի նամակը Ավետիք Իսահակյանին 1921թ.

@mherab




Video is unavailable for watching
Show in Telegram
Անկարայում իրականսցված պայթունի պահը:
Կարծում եմ Թուրքիային դեռ սպսվում են նման իրավիճակներ...
@mherab


Video is unavailable for watching
Show in Telegram
Այս հրապարակը իմ մեջ մնացել է մաքրամաքուր վայր, որտեղ մեծագույն ցանկություն ունեի շրջել երեխաներիս հետ, բայց ավաղ որդիներս ծնվեցին խայտառակ կապիտուլիացիայից հետո, սակայն ես մեծ հույս ունեմ, որ դեռ կշրջեմ նրանց հետ այնտեղ....
@mherab


Արցախի պարտադրված անկումից հետո ուսումնասիրում էի աշխարհի չճանաչված հանրապետությունները և ինձ համար բացահայտեցի, որ Արցախը կարելի էր դասել չճանաչված հանրապետությունների շարքում երկրորդ կամ երորրդ տեղում իր զարգացված ինֆրաստրուկտուրայով, բանակով, կենսամակարդակով, տնտեսական և կառավարման համակարգով, դեմոգրաֆիկ աճով: Առաջին տեղում Թայվանն է, իսկ երկրորդ տեղը անկասկած կիսում է Արցախը Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության հետ:
Եվ ևս մի կարևոր հանգամանք Արցախի անկումն աննախադեպ է չճանաչված հանրապետությունների շարքում, քանի որ ես այդպես էլ չգտա մի այդպիսի պետություն, որ ինքնալուծարված լիներ:
ՙՙԱրցախը Հայաստան է և վերջը՚՚ կործանիչ էր Արցախի համար դիվանագիտական պայքարում, քանի որ, ասենք նույն Թուրքիան չի ասել երբեք Հյուսիսային Կիպրոսը Թուրքիա է և վերջ: Իսկ եթե ուշադիր լինենք նա դա շատ դիվանագիտորեն մտցրել է պետության անվան մեջ Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետություն: Այստեղ կարևորը թուրքականն է:

Թուրքագետ Մհեր Աբրահամյան
@mherab

20 last posts shown.

107

subscribers
Channel statistics