Դոկտոր Դավիթ Գրիգորյանի հարցազրույցը բրիտանական GB News լրատվամիջոցին:
Հարցազրույցի համառոտ բովանդակությունը.
•Եկեղեցու և Կաթողիկոսի դեմ ճնշումները.
Քննարկվում են Փաշինյանի կառավարության կողմից Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու, Ամենայն Հայոց Կաթողիկոսի և հոգևորականության դեմ իրականացվող քրեական հետապնդումներն ու ճնշումները: Որպես դատական հետապնդման առիթ նշվում է կարգալույծ արված եպիսկոպոսին վերականգնելու դատարանի որոշումը չկատարելը:
•Ադրբեջանական պահանջները և Սահմանադրությունը.
Զրույցում ընդգծվում է, որ Եկեղեցու դեմ արշավն ակտիվացել է այն բանից հետո, երբ Բաքուն պահանջեց փոխել Հայաստանի Սահմանադրությունը՝ հեռացնելով Արցախին վերաբերող հղումները: Եկեղեցին դիտարկվում է որպես ինքնիշխանության վերջին հենասյունը և միակ կառույցը, որը կարող է հնարավոր հանրաքվեի ժամանակ ընդդիմանալ այդ փոփոխություններին:
•Եվրամիության և Բրյուսելի դերը.
Հարցազրույցում նշվում է, որ Բրյուսելն աչք է փակում Հայաստանում հակաժողովրդավարական քայլերի վրա, քանի որ Ադրբեջանը ԵՄ համար հանդիսանում է կարևոր էներգետիկ գործընկեր:
•«Խաղաղեցման» քաղաքականության վտանգները.
Ադրբեջանին արվող միակողմանի զիջումները համեմատվում են 1938 թ. Մյունխենյան համաձայնագրի հետ՝ նշելով, որ ագրեսորին զիջելը խաղաղություն չի բերում, այլ հանգեցնում է նոր պահանջների:
🔴
youtu.be/4uyffRnobx4
t.me/NatDemAlliance