📱 | Արդա
«Պատմություն, որը դու կերտել ես, և պատմություն, որը դեռ պետք է կերտես։
Երբ առաջին անգամ հագա «Ռեալ Մադրիդի» մարզաշապիկը, գիտեի, որ դառնալու եմ հսկայական պատմության մի մասը։ Այսօր ես զգում եմ նույն հպարտությունն ու երջանկությունը, բայց արդեն ավելի մեծ պատասխանատվությամբ։
Աշխարհի ամենամեծ ակումբում՝ հետևելով այն լեգենդների հետքերին, ովքեր իրենց անունն են գրել ֆուտբոլի պատմության մեջ, ինձ համար մեծ պատիվ է։ Իմ երազանքն է երկար տարիներ կրել այս մարզաշապիկը, միասին նվաճել նոր տիտղոսներ և մի օր իմ սեփական հետքը թողնել այս եզակի պատմության մեջ։
Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլորին, ովքեր առաջին իսկ օրվանից միշտ իմ կողքին են եղել։ Հատկապես՝ մեր նախագահ Ֆլորենտինո Պերեսին, իմ ընտանիքին, թիմակիցներիս, ինչպես նաև բոլոր այն աշխատակիցներին ու մարզիչներին, որոնց հետ աշխատել եմ։ Իսկ ամենահատուկ շնորհակալությունը՝ ամբողջ աշխարհի «Ռեալ Մադրիդի» երկրպագուներին, ովքեր միշտ մեզ անսահման աջակցություն են ցուցաբերել։ Թող մեզ դեռ շատ գեղեցիկ օրեր սպասվեն միասին։
Շատ ուրախ եմ շարունակելու մնալ այս ակումբի մի մասը։ 2032»։