Ի՞նչ են ուզում մեզնից թուրքերը
Այս հարցը այնքան ակնհայտ է, որ մեզ թշնամի ու բարեկամ երկրներում չեն թաքցնում իրենց զարմանքը, թե ինչպես մենք դա չենք հասկանում։
Թուրքիան և Ադրբեջանը Հայաստանից ուզում են մեկ բան՝ լիակատար և անշրջելի կապիտուլյացիա։
Թուրքիան և Ադրբեջանը Հայաստանից ուզում են ստանալ մի պետություն, որը երբեք չի ունենալու վերածննդի հնարավորություն, և ըստ այդմ՝ երբեք չի դնելու քիչ թե շատ մեծ խնդիրներ։
Թուրքիան և Ադրբեջանը Հայաստանն ուզում են վերածել ինստիտուցիոնալ անդամալույծի։
Այդ ճանապարհին նրանք ցանկանում են լուծել հետևյալ քայլերը.
1. Արգելել Հայաստանին՝ ունենալ լուրջ բանակ՝ լուրջ թվաքանակ, լուրջ զինտեխնիկա, որակյալ սպայակազմ։
2. ՀՀ սահմաններին զբաղեցնել գերիշխող դիրքերը՝ մեկընդմիշտ վերահսկողություն սահմանելով կարևոր ճանապարհների վրա։
3. Ջարդել հազար տարի չունեցած և միայն վերջին 28 տարում կաթիլ-կաթիլ կառուցված հայկական դիվանագիտական համայնքը։
4. Ջարդել հայկական աշխարհը, Հայաստանը տարանջատել սփյուռքից։ Հայաստան-սփյուռք-Արցախ համակարգը, ըստ նրանց, չպետք է լինի, քանի որ այն պարունակում է ազգային վերածննդի պոտենցիալ։
5. Ջարդել եկեղեցին։ Միասնական հայկական եկեղեցին ազգային վերածննդի և ազգային ինքնության պահոցն է։
6. Հայաստանի վրա դնել ռեպարացիոն պարտավորություններ՝ փոխհատուցելու Ադրբեջանին իբրև թե հասցված 50 և ավելի մլրդ. վնասը։ Այս թիվը վաղուց հնչեցվում է նրանց կողմից։
7. Հայաստանի և Արցախի մի խումբ հեղինակավոր պետական և ռազմական գործիչների՝ որպես պատերազմի հանցագործների, դատել թուրքական կամ Հաագայի դատարանում՝ հայ ժողովրդի բարոյական ոչնչացման և ազգային արժանապատվությունից վերջնական զրկելու նպատակով։
Այս կետերի մեջ էր նաև հայրենասեր, էներգիա և դիմադրության պաշար ունեցող մարդկանց կոտրումը և հեռացումը, որն արվեց պատերազմի միջոցով՝ ֆիզիկապես և հոգեբանորեն ոչնչացնելով հազարավոր՝ կենսունակ, հայրենատիրության ընդգծված զգացում ունեցող մարդկանց։
Սրանք այն կետերն են, որոնց իրականացումը Հայաստանը գործնականում կսարքի ամուլ, անհեռանկար ու առանց վերածննդի մի կիսապետություն։Կսարքի այնպիսի Հայաստան, որտեղից կփախչի հոգևոր կամ կրթական քիչ թե շատ պաշար ունեցող մարդը։
Հիմա հարց՝ ո՞ւմ ձեռքով է կերտվում այսպիսի Հայաստանը, ովքե՞ր են ամեն օր մեզ տանում այսպիսի Հայաստանի հանգրվանին։
Ամբողջական նյութի հղումը՝ այստեղ.
http://www.altprojects.am/?p=932&l=am/liakatar+ev+anshrjeli+kapitulyacia