EconoMood


Гео и язык канала: Армения, Армянский
Категория: Экономика


Տնտեսական միտումներ ու լուրեր Հայաստանում և նրա շուրջ

Связанные каналы  |  Похожие каналы

Гео и язык канала
Армения, Армянский
Категория
Экономика
Статистика
Фильтр публикаций


🔎 EconoMood-ն ինֆոգրաֆիկայի տեսքով ներկայացրել է Հայաստանում աշխատանքի շուկայի ցուցանիշները 2025թ. հունվարին։

📈 2025թ. հունվարին Հայաստանում գրանցված աշխատողների թվաքանակը կազմել է 768 հազ. 374 մարդ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 5.6%-ով:

💰 Միջին ամսական անվանական աշխատավարձը 2025թ. հունվարին կազմել է 278 հազ. 294 ՀՀ դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 4.2%-ով, իսկ 2024թ․ դեկտեմբերի համեմատ նվազել է 21.3%-ով: Տարեկան կտրվածքով ինչպես պետական, այնպես էլ ոչ պետական հատվածում աշխատավարձերի չափն ավելացել է՝ համապատասխանաբար 5.2% և 3.6%:

📈 Նշենք, որ 2025թ. հունվարին ՀՀ սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 1․7%, իսկ նախորդ ամսվա նկատմամբ՝ 1.4%:


📌 Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը (ԱՍՀՆ) հանրային քննարկման է ներկայացրել նախագիծ, որի ընդունման դեպքում ԼՂ-ից բռնի տեղահանված սոցիալապես անապահով ընտանիքներն ապրիլից հրատապ սոցիալական աջակցություն կստանան։

Աջակցության ամսական չափը կկազմի՝
▪️ ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքի անունից դիմում ներկայացնող անձի համար՝ 40,000 դրամ,
▪️ ընտանիքի մյուս յուրաքանչյուր տեղահանված անդամի համար՝ 10,000 դրամ:

📍 Միջոցառման շրջանակում սոցիալապես անապահով ընտանիքներ կհամարվեն ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված անապահովության «14.00»-ից բարձր անապահովության միավոր ունեցող կամ «Պետական նպաստների մասին» օրենքով և ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված կարգով ընտանիքի մեկ հաշվարկային անդամի ամսական եկամտի չափն անապահովության նպաստ ստանալու իրավունք տվող սահմանային շեմի 160%-ի արժեքից ցածր եկամուտ ունեցող և ընտանիքի անապահովության գնահատման կարգով սոցիալապես անապահով ճանաչված ընտանիքները։

Մանրամասները հասանելի են հետևյալ հղմամբ՝ e-draft.am


🔎 Economood-ի հաղորդմամբ՝ Հայաստանի ֆոնդային բորսան ամփոփել է ընթացիկ տարվա փետրվար ամսվա տվյալները։

🔹 Հայաստանի ֆոնդային բորսայում փետրվարին առաջնային աճուրդի հարթակում տեղի ունեցած պետական պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդների ընդհանուր ծավալը կազմել է ավելի քան 48․5 մլրդ դրամ, իսկ կորպորատիվ պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը՝ ավելի քան 1․05 մլրդ դրամ:

🔹 Նախորդ տարիների նույն ժամանակահատվածի համեմատ կորպորատիվ պարտատոմսերի թե՛ շուկայի, թե՛ առևտրի ծավալները պահել են աճի դինամիկան։ Կորպորատիվ պարտատոմսերի շուկայի ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 21%-ով։

🔹 Ռեպո գործարքների ընդհանուր ծավալը կազմել է ավելի քան 7․8 մլրդ դրամ, որը գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը 16%-ով:

🔹 Բաժնետոմսերի առևտրի ծավալը կազմել է մոտ 69 մլն դրամ, իսկ շուկայի կապիտալիզացիան՝ մոտ 449 մլրդ դրամ։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշի համեմատ առևտրի ծավալն աճել է 25%-ով, իսկ շուկայի կապիտալիզացիան՝ 34%-ով։

Աղբյուրը՝ Armenia Stock Exchange


🏦 Կենտրոնական բանկի (ԿԲ) ֆինանսական համակարգի կայունության և կարգավորման դեպարտամենտի տնօրեն Կարեն Բաբայանը «ՀԵՏՔ» կայքի հետ զրույցում անդրադարձել է բանկային համակարգի գործունեությանը և ԿԲ դերակատարությանը։

🔎 «Մենք բավարար ջանքեր ենք ներդրել և շարունակելու ենք ներդնել ֆինանսական կայունության ապահովման համար: Առաջնորդվում ենք ռիսկերի կառավարման սկզբունքով»,-նշել է Կարեն Բաբայանը:

🔗 Հարցազրույցն ամբողջությամբ՝ Youtube.com


📌 Ընթացիկ տարվա հունվարի 22-ին «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում կատարվել են փոփոխություններ: EconoMood-ի տեղեկացմամբ՝ այս մասին հայտնել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը:

📈 2025թ. սեպտեմբերի 1-ից պետական տուրքը կազմելու է․
✔️ՀՀ քաղաքացիություն ստանալու համար՝ 50 հազար դրամ,
✔️ ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու համար՝ 150 հազար դրամ։


🔎 EconoMood-ն ինֆոգրաֆիկայի տեսքով ամփոփ ներկայացրել է 2024թ. ՀՀ 5 հիմնական առևտրային գործընկերները՝ համեմատականներ տանելով նախորդ տարվա հետ:

📊 2024թ. գործընկերների ցանկը գլխավորել է Ռուսաստանը. առևտրաշրջանառությունը կազմել է 12.4 մլրդ դրամ, իսկ նախորդ տարվա համեմատ աճը՝ 56.5%: Գործընկերների ցանկը նախորդ տարվա համեմատ մնացել է անփոփոխ, բացառությամբ՝ 5-րդ հորիզոնականի, որը, ըստ 2024թ. տվյալների, զբաղեցրել է Գերմանիան:


📊 Ընթացիկ տարվա հունվարին ՀՀ-ում շինարարության ծավալը կազմել է 19 մլրդ 253.5 մլն դրամ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 11.6%-ով:

🔎 EconoMood-ի հաղորդմամբ՝ 2025թ. հունվարին ՀՀ-ում իրականացված շինարարության ծավալներում տնտեսական գործունեության տեսակներից զգալի մասնաբաժինները պատկանում են անշարժ գույքի հետ կապված գործունեությանը՝ 57.5%, էլեկտրականությանը, գազի, գոլորշու, լավորակ օդի մատակարարմանը՝ 15%, մշակող արդյունաբերությանը՝ 3.6%, կացության և հանրային սննդի կազմակերպմանը՝ 3.1%։

📈 Դիտարկվող ժամանակահատվածում ՀՀ-ում առաջնային դիրք են զբաղեցնում կազմակերպությունների կողմից ֆինանսավորվող շինարարության ծավալները՝ 11 մլրդ 932.8 մլն դրամ, որոնք աճել են 14.6%-ով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։


✈️ «FlyOne Armenia» ավիաընկերությունն ընթացիկ տարվա մայիսից վերսկսելու է Երևան-Տիվատ-Երևան երթուղով չվերթները:

🔹 Չվերթներն իրականացվելու են շաբաթական 2 չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երեքշաբթի և ուրբաթ օրերին:

🔹 Տոմսերի ձեռքբերման և այլ մանրամասների համար կարող եք այցելել flyone.am կայք կամ FLYONE բջջային հավելված։

Fly One Armenia


🔎 EconoMood-ն ինֆոգրաֆիկայի տեսքով ամփոփ ներկայացրել է ընթացիկ տարվա փետրվար ամսին Հայաստանում սպառողական գների փոփոխությունը:

📉 Հավելենք, որ 2025թ. փետրվարին ՀՀ սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 2.5%, իսկ նախորդ ամսվա նկատմամբ՝ 0.1%:


Видео недоступно для предпросмотра
Смотреть в Telegram
🔎 «Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա» ընկերության 10 տարիների կառավարման արդյունքում կենսաթոշակային ֆոնդերի հանրագումարը հատել է 500 մլրդ դրամի սահմանը, որից 122 մլրդը ձևավորված հավելյալ եկամուտն է:

📊 Ստեղծման պահից ֆոնդերի միջին տարեկան եկամտաբերությունը կազմել է՝
✔️ CQ FIX՝ 8.1%,
✔️ CQ CON՝ 7.9%,
✔️ CQ BAL՝ 8.1%:

2024թ. եկամտաբերությունը կազմել է՝
✔️ CQ FIX՝ 9%,
✔️ CQ CON՝ 11.3%,
✔️ CQ BAL՝ 11.7%:


📊 Ընթացիկ տարվա փետրվարին ՀՀ սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 2.5%, իսկ նախորդ ամսվա նկատմամբ՝ 0.1%: Economood-ի հաղորդմամբ՝ ՎԿ-ն հրապարակել է ՀՀ սպառողական գների ինդեքսը (ՍԳԻ)։

🌾 Սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի գները 2025թ. փետրվարին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ աճել են 4.5%-ով, իսկ 2025թ. հունվարի համեմատ՝ 0.5%-ով:

📉 Ոչ պարենային ապրանքների շուկայում 2025թ. փետրվարին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ գների մակարդակը նվազել է 0.3%-ով, իսկ 2025թ. հունվարի համեմատ արձանագրվել է 0.8% գնաճ:

📈 Բնակչությանը մատուցված ծառայությունների ոլորտում 2025թ. փետրվարին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ սակագներն աճել են 1.5%-ով, իսկ 2025թ. հունվարի համեմատ արձանագրվել է 1.3% գնանկում:

📈 Հունվար-փետրվարին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ՀՀ սպառողական շուկայում գներն աճել են 2.1%-ով։


Видео недоступно для предпросмотра
Смотреть в Telegram
📌 ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը (ԷՆ) հիշեցնում է, որ ՀՀ-ում գործում է ջերմատնային տնտեսությունների զարգացման աջակցության ծրագիրը, որն իրականացվում է 2023—2026թթ.՝ ընդգրկելով ՀՀ բոլոր մարզերը։

Ծրագրի շրջանակում առաջարկվող պայմաններն են.
🔹 յուրաքանչյուր շահառուի ջերմատան կառուցման համար տրամադրել վարկ՝ առավելագույնը 15 մլրդ դրամի չափով, հիմնվող ջերմատան առավելագույն մակերեսի սահմանափակում չի նախատեսվում,
🔹 յուրաքանչյուր շահառուի կողմից կառուցվող յուրաքանչյուր 1 ամբողջական ջերմատան մակերեսը պետք է կազմի 1 հա և ավելի,
🔹 տրամադրվող վարկի տոկոսադրույքը կսուբսիդավորվի`

1️⃣ տրամադրվող վարկի մինչև 3 մլրդ (ներառյալ) դրամ գումարի մասնաբաժինը՝ 10 տոկոսային կետով,
2️⃣ տրամադրվող վարկի 3 մլրդ դրամից ավել մինչև 9 մլրդ (ներառյալ) դրամ գումարի մասնաբաժինը՝ 9 տոկոսային կետով,
3️⃣ տրամադրվող վարկի 9 մլրդ դրամից ավել մինչև 15 մլրդ (ներառյալ) դրամ գումարի մասնաբաժինը՝ 8 տոկոսային կետով:


📢 Միասնական սոցիալական ծառայությունը (ՄՍԾ) հրապարակել է ՀՀ աշխատաշուկայի իրավիճակը 2025թ. փետրվարի 1-ի դրությամբ.

✔️ ՄՍԾ տարածքային կենտրոններում հաշվառված աշխատանք փնտրողների թիվը կազմել է 56.1 հազ. մարդ։
✔️ ՄՍԾ տարածքային կենտրոններում 2025թ. փետրվարի 1-ի դրությամբ (միայն հունվար ամսվա ընթացքում) խորհրդատվություն է ստացել 3.1 հազ. աշխատանք փնտրող՝ աշխատանքի և զբաղվածության օրենսդրության, մասնագիտական կողմնորոշման, զբաղվածության ծրագրերի, աշխատանքի փոփոխման և այլ հարցերով:
✔️ ՄՍԾ տարածքային կենտրոնները համագործակցել են 15.8 հազ. գործատուների հետ, որոնցից հավաքագրվել է 614 չկրկնվող թափուր աշխատատեղ: Դրանցից 102-ը նոր ստեղծված աշխատատեղեր են:
✔️ Տարեսկզբից աշխատանքի է տեղավորվել 713 աշխատանք փնտրող (429-ը՝ կին, 141-ը՝ երիտասարդ, 9-ը՝ հաշմանդամություն ունեցող անձ):


🔎 2024թ. «Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա» ընկերությունը որոշում է կայացրել ներդնել 1.03 մլն դոլար Formula VC վենչուրային ֆոնդում՝ դառնալով Հայաստանում առաջին կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչը, որը ներդրում է կատարել վենչուրային կապիտալում:

🔹 «Այս ներդրումն արվել է ի շահ մեր կենսաթոշակային ֆոնդերի՝ շուրջ 390 հազ. մասնակիցների, ովքեր վստահում են իրենց կենսաթոշակային կուտակումները Ցե-Կվադրատ Ամպեգային և դրանով իսկ ստեղծում հնարավորություն կատարել ներդրումներ Հայաստանի տեխնոլոգիական ապագայի մեջ»,- նշել է ընկերության գործադիր տնօրեն Արման Վարդանյանը:

▪️ Formula VC-ն արդեն աջակցել է 22 հայկական ստարտափների, որոնց շուկայական արժեքը գերազանցում է 500 մլն դոլարը: Այժմ մեկնարկում է Formula VC II ֆոնդը․ առաջիկա 5 տարում 30 մլն դոլարի ներդրում կիրականացվի 40 տեխնոլոգիական ստարտափում:


📊 2024թ. նախորդ տարվա համեմատ ԵԱՏՄ անդամ բոլոր երկրներում նկատվել է ՀՆԱ-ի աճ: Տարեկան կտրվածքով ԵԱՏՄ երկրներում ՀՆԱ-ն աճել է 4.2%-ով:

📈 ՀՆԱ-ի աճի տեմպով առաջատարը Ղրղզստանն է, գրանցվել է 9% աճ: Հայաստանը երկրորդ տեղում է՝ տարեկան կտրվածքով 6% աճով, որին հաջորդել են Բելառուսը (4.8%), Ռուսաստանը (4.1%) և Ղազախստանը (4%):

Աղբյուրը՝ Рассказываем о ЕАЭС


🏠 Ընթացիկ տարվա հունվարին ՀՀ անշարժ գույքի շուկայում իրականացվել է 15 հազ․ 269 գործարք, որը նախորդ տարվա նույն ամսվա համեմատ նվազել է 6.9%-ով, իսկ նախորդ ամսվա համեմատ՝ 33.9%-ով: Գործարքների առավել բարձր տոկոսաչափը գրանցվել է Երևանում՝ 28.6%:

📈 Հունվարին անշարժ գույքի շուկայում գրանցվել է առքուվաճառքի 3 հազ․ 640 գործարք՝ նախորդ տարվա նույն ամսվա համեմատ նվազելով 6.5%-ով: Առքուվաճառքի գործարքների առավել բարձր տոկոսաչափ՝ 46.4%, գրանցվել է հողերի, այնուհետև բնակարանների (28.2%) նկատմամբ:

📈 2025թ. հունվարին, Երևանում բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների գները, նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ նվազել են 1.1%-ով, իսկ հունվարի համեմատ՝ 2.4%-ով։ Ամենաբարձր գները, ըստ վարչական շրջանների, գրանցվել են Կենտրոնում, Արաբկիրում և Դավթաշենում:

📊 Դիտարկվող ժամանակահատվածում իրականացվել է անշարժ գույքի նկատմամբ 802 վարձակալության գործարք, որը տարեկան կտրվածքով նվազել է 28.6%-ով։


📌 ՊԵԿ-ը տեղեկացնում է, որ 2025թ. մարտի 2-ը ներառյալ մաքսատուրքի արտոնությամբ ձևակերպվել է.

1️⃣ 466 հատը կամ բաշխված քվոտայի (3000 հատ) 15.5%-ը՝ անմիջապես ավտոարտադրողի հետ կնքված դիլերական-դիստրիբյուտորական պայմանագրի շրջանակներում ներմուծում իրականացնող սուբյեկտների կողմից:

2️⃣ 4818 հատը կամ բաշխված քվոտայի (5000 հատ) 96.4%-ը՝ 1-ին կետում չնշված ներմուծում իրականացնող սուբյեկտների կողմից:

ՀՀ ՊԵԿ


🔎 Համաշխարհային բանկի (ՀԲ) տեխնիկական և Եվրոպական հանձնաժողովի ֆինանսական աջակցությամբ հրապարակվել է զեկույց, որը վերլուծում է հայկական ընկերությունների կողմից թվային տեխնոլոգիաների կիրառումը՝ հիմնված ՀՀ ՎԿ կողմից 2023թ․ ավելի քան 1900 ընկերությունների շրջանում անցկացված հարցման արդյունքների վրա։

🔹 Հյուրընկալության ու տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաներն (ՏՀՏ)՝ ունեն թվային տեխնոլոգիաների ներդրման և կիրառման ավելի բարձր տեմպեր, ի համեմատ փոքր ընկերությունների և այլ ոլորտների հետ:

🔹 Ընկերությունները բախվում են անորոշության, հմուտ աշխատողների պակասի, ինչպես նաև իրենց բիզնեսի կարիքներին համապատասխան թվային տեխնոլոգիաների վերաբերյալ տեղեկությունների և իրազեկվածության բացակայությանը՝ միևնույն ժամանակ անորոշություն զգալով այդ տեխնոլոգիաների ներդրումների արդյունքների վերաբերյալ։

Զեկույցն ամբողջությամբ՝ WorldBank.org


🔎 EconoMood-ի հաղորդմամբ՝ ՀՀ ֆինանսների նախարարությունը (ՖՆ) հրապարակել է 2025թ. հունվար ամսվա պետական բյուջեի կատարման մասին տեղեկատվությունը:

🔹 2025թ. հունվարին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 238.6 մլրդ դրամ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի եկամուտներն աճել են 29.4%-ով կամ 54.2 մլրդ դրամով:

🔹 Դիտարկվող ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջեի ծախսերը կազմել են 138.5 մլրդ դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 19.7%-ով կամ 22.8 մլրդ դրամով:

🔹 Ընթացիկ տարվա հունվարին ՀՀ պետական բյուջեն կատարվել է 100 մլրդ դրամ հավելուրդով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 68.6 մլրդ դրամի դիմաց:

🔗 Ամբողջական տեղեկատվությանը կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով՝ Minfin.am


🔎 «Օրբելի» վերլուծական կենտրոնի փորձագետ Մերի Բոյաջյանն իր «ՀՀ անշարժ գույքի շուկա. զարգացումներ և դրանց հիմքում ընկած գործոններ» վերնագրով հոդվածում ուսումնասիրել է անշարժ գույքի շուկայի վերջին զարգացումները՝ վերհանելով դրանց հիմքում ընկած գործոնները:

🏠 Տարեկան ամփոփված տվյալները ցույց են տալիս, որ ՀՀ անշարժ գույքի շուկայում շարունակում է պահպանվել ակտիվությունը. առքուվաճառքի գործարքներն աճել են՝ 2024թ. դեկտեմբերին հասնելով առավելագույն բարձր մակարդակին վերջին 10 տարվա ընթացքում:

📈 Գործարքների աճին զուգընթաց, շուկայում աճել են նաև անշարժ գույքի գները, չնայած ամսական համեմատությամբ որոշակի անկումներին, անշարժ գույքի գները ՀՀ-ում երկարաժամկետում ունեցել են աճի միտում:

Հոդվածն ամբողջությամբ՝ Orbeli.am

Показано 20 последних публикаций.