The Geopolitics / Գեոպոլիտիկա


Гео и язык канала: Весь мир, Русский
Категория: Политика


🌐 «Գեոպոլիտիկա» հարթակը համաշխարհային և տարածաշրջանային քաղաքական զարգացումները լուսաբանող ինֆորմացիոն - վերլուծական կենտրոն է:

Связанные каналы  |  Похожие каналы

Гео и язык канала
Весь мир, Русский
Категория
Политика
Статистика
Фильтр публикаций


🇹🇷🇦🇲 Ինչպես են թուրք հատուկջոկատայինները տեղափոխում այսօր Հայաստանից արտահանձնված երկու անձի, որոնք մեղադրվում են կազմակերպված հանցավորության մեջ:

Թուրքական ԶԼՄ-ները հայտնում են նրանց անունները՝ Էրքան Յըլմազ և Իբրահիմ Կայմակ։


Պաշտպանության նախարարությունը ու դրա լրատվական վարչությունը դարձրել են Սուրեն Պապիկյանի անձնական ու ընտանեկան կյանքի իրադարձությունների լուսաբանման մարմին։

Էլի ցավակցում ենք, խնդիր չկա, բայց սա ի՞նչ նյութ է, որ ՊՆ-ն պետք է մամլո խոսնակի մակարդակով լուսաբանի։

Արամ ջան, տղա ջան, սիրուն չի, մի արեք սենց բաներ։

Ձեր անձնական էջերով ինչ ուզում եք գրեք։


Репост из: Մայր Հայաստան ժողովրդական շարժում / Мать Армения - Народное движение
«Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանը գրում է․
👇👇👇

Ինչպես բոյկոտել քաղաքային տրանսպորտի թանկացումը
———————————————

«Մայր Հայաստանը» հունվարի 21–ին նախաձեռնել է Երևանի ավագանու արտահերթ նիստ։ Նպատակը՝ կասեցնել քաղաքային տրանսպորտի թանկացման որոշման կիրառումն առնվազն մինչև տրանսպորտի գնին վերաբերող մեր նախագծի քննարկումը, որի տակ կա 17.000 երևանցի ընտրողի ստորագրություն։ Մեր նախագծի քննարկումից ու քվեարկությունից հետո արդեն պարզ կդառնա, թե ինչպիսի մարտավարություն ենք ընտրելու։ Մենք ցանկացած դեպքում դեմ ենք թանկացմանը։

Շատերն են հարցնում, թե ինչ է նշանակում բոյկոտի մեր կոչը, ինչ նպատակ է այն հետապնդում և ինչ պետք է անել։

Հիմա հերթով ներկայացնեմ դրանք։

1․ Մինչև փետրվարի 1–ը օգտվել բացառապես մեկանգամյա ուղևորատոմսից՝ վճարելով 100 դրամ (ավտոբուս, մետրո) կամ 50 դրամ (տրոլեյբուս)։

2. Չգնել քաղաքային իշխանության առաջարկած տրանսպորտի ուղեվարձի որևէ փաթեթ՝ դրանով իսկ անուղղակի ճնշում բանեցնելով։

Տրանսպորտը թանկանում է մինչև 300 դրամ և սուտ են իշխանությունների բոլոր այն պնդումները, թե, իբր, այլ տարբերակ չկա, քան նոր գներին անցնելը։ Տրանսպորտի գնի ինքնարժեքն իրենց իսկ ներկայացրած թվերով կազմում է 60–65 դրամ։ Այնպես որ գինը կարող է լինել ոչ ավելի, քան 100 դրամը, իսկ եթե պարզվի, որ այդուհանդերձ լրավճարի կարիք կա, ապա պետք է դա անել բյուջեի հաշվին։ Սուբսիդիայի տրամադրումը պետության սոցիալական պարտավորությունն է։

3. Աշխատող մարդիկ պետք է գործատուներին առաջարկեն ըմբռնումով մոտենալ իրենց, եթե մի քանի օր գործադուլ անեն ու չգան աշխատանքի՝ ի նշան թանկացման դեմ բողոքի։

Նույնը վերաբերում է ուսանողներին։ Նրանք էլ կարող են դասադուլ անել։

4․ Գործատուները պետք է խրախուսեն թանկացման դեմ բոյկոտը։ Եթե կլինեն գործատուներ, որոնք այս իշխանությունների հետ կապի պատճառով կճնշեն իրենց աշխատողներին ու կստիպեն գնել տրանսպորտի գնի թանկ փաթեթներ, ապա կխնդրենք կապվել «Մայր Հայաստանի» հետ։ Մենք խայտառակ կանենք այդ գործատուներին և կոչ կանենք բոյկոտել նրանց առաջարկած ապրանքները կամ ծառայությունները։

Տրանսպորտի թանկացման դեմ պայքարը պետք է դառնա մեր հանրության տարբեր սոցիալական խմբերի միջև հաշտության գործընթաց։ Սրանք պառակտում են, իսկ մենք պետք է միավորվենք։

5․ Եթե Նիկոլ Փաշինյանը հետ չկանգնի քաղաքային տրանսպորտի թանկացման որոշումից, ապա նրանք, ովքեր փետրվարի 1–ից կօգտվեն տրանսպորտից, պարզապես պետք է ՉՎՃԱՐԵՆ ուղեվարձը ավտոբուսում և տրոլեյբուսում։

Եթե բոլորը միասնաբար չվճարեն, ապա իշխանությունը ոչինչ չի կարողանա անել։

Որևէ պարագայում չպետք է վեճի բռնվել ավտոբուսի կամ տրոլեյբուսի վարորդների հետ։ Վարորդները մեր համախոհներն են, քանզի իրենք նույնպես խաբված են քաղաքային իշխանության կողմից։

Ի դեպ, սխալ ենք համարում փետրվարի 1–ից 100 դրամ վճարելու կոչերը։ Նախ թանկացման դեպքում նման հնարավորություն չի լինելու, քանզի 100–դրամանոց QR–կոդով վճարումների տարբերակն ավարտվելու է։ Բացի այդ՝ վարորդը չի կարող կանխիկ վերցնել։

Հետևաբար՝ չպետք է ամաչել անվճար երթևեկելուց, քանզի իշխանությունը թալանչիական որոշում է կայացրել։ Հենց որ այդ որոշումը փոխվի, բոլորս պարտաճանաչորեն կվճարենք ուղեվարձի համար։ ՉՎՃԱՐԵԼԸ տվյալ դեպքում ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՆՀՆԱԶԱՆԴՈՒԹՅԱՆ ձև է։

6․ Ամեն մի քաղաքացի պետք է բոյկոտի կոչը տարածի իր շրջապատում, սոցիալական ցանցերում։ Գործընթացը պետք է դառնա ապակենտրոն և ՀԱՄԱԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ։

7․ Եթե թանկացման որոշումը չվերանայվի, ապա «Մայր Հայաստանի» ներկայացուցիչներով անձնական օրինակ կծառայենք բոյկոտի համար՝ չվճարելով ուղեվարձի համար։

8․ Բոյկոտը տեխնիկապես դժվար է իրականացնել մետրոյում, քանզի անցման «տուռնիկետներ» կան, բայց մեկ–երկու օր կարելի է չօգտվել մետրոյից կամ էլ՝ փոխադարձ օգնության ձև գտնել (այստեղ կրետիվ լուծումներ կան, որոնք ժամանակի ընթացքում կառաջարկենք) ։

9․ Բոյկոտի նպատակը քաղաքային իշխանության համար ֆինանսական խնդիրներ առաջացնելն է, որպեսզի Նիկոլ Փաշինյանը հետ կանգնի մինչև 300 դրամ թանկացման որոշումից։

10․ Բոյկոտը ենթադրում է նաև փողոցային ակցիաներ, իրազեկման գործոողություններ։ Նման աշխատանքներ «Մայր Հայաստանն» արել է, անում է և շարունակելու է անել։

#բոյկոտ


Репост из: Boris Murazi
Այ էս ռեպորտաժի հերոս, կնոջը ծեծող Բաքոյանին պատգամավոր դարձրած, հետո Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահի տեղակալ դարձրած Նիկոլը խոսում է ընտանեկան բռնության ամոթալի լինելուց։ Բա մենք էլ ենք էդ ասում Նիկոլ, դուք կյանքի բոլոր դրվագներում մերժելի եք ու ձեր մերժելի լինելը մի սվաղեք հայաստանցիներիս վրա։


Ոչ Հայկ Մարությանին եմ անձամբ ճանաչում, ոչ Անդրանիկ Թևանյանին, ոչ էլ առանձնապես քաղաքական համակրանք ունեմ նրանց նկատմամբ, բայց քանի որ տվյալ հարցում նրանք են պայքարը տանում, ես նրանց աջակցում եմ։

Կարծում եմ, որ այս իրավիճակում Հայկոյի և Անդրանիկ Թևանյանի դեմ խոսելը ոչ այլ ինչ է, քան Նիկոլի խաղը խաղալ։ Եթե ես դաշտում տեսնում եմ մի մարդու, որը թիրախ է դարձնում այս երկուսին, ուրեմն նրանք պահում են Նիկոլին։

Այսքան բան։


Видео недоступно для предпросмотра
Смотреть в Telegram
🇦🇲 Տրանսպորտի թանկացման դեմ հարցում, ինչպես հայտարարել ենք, աջակցում ենք Հայկոյին ու հորդորում ենք դիտել նրա կոչերը և շարժվել ըստ այդմ։


🇺🇸 Այսօր Ջո Բայդենի նախագահության վերջին օրն է. վաղը պաշտոնը պաշտոնապես կստանձնի Դոնալդ Թրամփը։


Видео недоступно для предпросмотра
Смотреть в Telegram
🇮🇱 Գազայում փախստականները վերադառնում են իրենց տներ։


Репост из: Hakob Badalyan
🔴 Վաղն աշխարհն ըստ էության թեւակոխում է թերեւս շատ էական մի նոր շրջափուլ: Պաշտոնը երկրորդ անգամ ստանձնում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամպը:

Ընդ որում, ինչպես առիիթ եմ ունեցել արտահայտել կարծիքս նոյեմբերի 5-ից հետո, «երկրորդ Տրամպը» բացարձակապես այն չէ, ինչ «առաջինը»:

Եթե «առաջինը» ըստ էության «արտահամակարգային» Տրամպն էր, որը նաեւ դուրս մղվեց համակարգով, «երկրորդը» գալիս է արդեն որպես համակարգ, ընդ որում շատ ուշագրավ եւ առանձնահատուկ մի համակարգ: Այլ կերպ ասած, խոշոր, լայն իմաստով, եկողը Տրամպը չէ, Տրամպը «եկողների» այսպես ասած միջոցն է:

Իսկ եկողները որոշակի երիտասարդ, գաղափարական ու արժեհամակարգային մի սերունդ է, որին իհարկե դեռ պետք է դիմակայել գլոբալիստական, ձախ, ուլտրալիբերալ բեվեռի ճնշումներին, բայց որը կարծես թե ունի այդ դիմակայության հարցում հաստատուն սոցիալ-հոգեբանական կերտվածք եւ մասնագիտական կոմպետենտություն:

Ի՞նչ կստացվի նրանց մոտ, բարդ է ասել, բայց ինքս ունեմ շատ մեծ ցանկություն, որ նրանց մոտ ստացվի: Որովհետեւ, ըստ իս դա հնարավորություն կտա հաղթահարել Արեւմուտքը պատած քաղաքակրթական ճգնաժամն ու վերականգնել քաղաքակրթական առաջնորդության այն բովանդակությունը, որ ձեւավորեց Արեւմուտքը երկրորդ համաշխարհային աշխարհամարտից հետո, մինչեւ ԽՍՀՄ փլուզմամբ սկսված՝ արեւմտյան էլիտաների «բացարձակ այլասերում»: 🇺🇸


Ես քաղաքացի եմ, որը երբեք իր պետությանն ու համայնքին վնաս չի ուզել պատճառել և չի ուզում։

Ես քաղաքացի եմ, որը միշտ պարտաճանաչ կատարել է բոլոր վճարումները, մուծել բոլոր հարկերը։

Ես քաղաքացի եմ, ով մասնավոր դասեր սկսելուն պես ԱՁ է բացել և ստացած ամեն լումայի մասին տեղյակ պահել հարկային մարմիններին։

Ես քաղաքացի եմ, որը շատ ավելի բարձր եկամտով դրսի ընկերության համար աշխատելու փոխարեն նախընտրել է դասավանդել պետական բուհում գիտակցելով իր իմացությունը մեր երիտասարդներին փոխանցելու, նրանց մոտիվացնելու, թևեր տալու կարևորությունը։

Ես քաղաքացի եմ, որը միշտ իր անձնական շահից կարևոր համարել է ընդհանուր շահը և դրա համար պայքարի է դուրս եկել, զրկանքներ և անհարմարություններ կրել այդ թվում ընտանիքիս կոմֆորտը խաթարելով։

Ես նաև քաղաքացի եմ, որը թույլ չի տա, որ իրեն էշի տեղ դնեն, թալանեն, անվերջ իրենից պոկեն մեծ կապիտալի տեր մարդկանց օգտագործելով սեփական կուսակցությունների, հիմնադրամների դրամահավաքի համար։

Աչքս չէր պաղել 2018֊ին նման որակի և արժեքների տեր խմբակին իշխանության բերելու համար։
Իսկ ամենից շատ ատում եմ սուտը, խաբված լինելը։

Չեմ կռանալու, չեմ ընկճվելու, չեմ հանձնվելու։ Պայքարելու եմ ինձ հասու բոլոր ձևերով։

Իզաբելլա Աբգարյան


Գազայում հաստատվեց հրադադար։ Հուսանք՝ կպահպանվի երկարաժամկետ։

Ինչու՞ է սա շատ կարևոր։ ԱՄՆ-ում վաղը սկսում է պաշտոնավարել մի վարչակազմ, որի համար աշխարհում կոնֆլիկտ հասկացողությունը շատ զգայուն թեմա է, այնքան զգայուն, որ Թրամփը պահանջել էր, որ Գազայում հրադադարը հաստատվի մինչև իր՝ Սպիտակ տուն մտնելը։

Ինտենսիվ աշխատանք, մշտական կոմունիկացիա Դոնալդ Թրամփի ու նրա շրջապատի հետ։ Սա ապահովելը լրջագույն անվտանգության բարձիկներ կապահովի Հայաստանի համար, բայց, իհարկե, սա չի նշանակում Թրամփի հույսով նստել ու շարունակել ժամանակ մսխել այնպես, ինչպես արվել է պատերազմից հետո։

Եթե դու որոշել ես խորտակվել, ոչ մի Թրամփ էլ քեզ չի փրկի։ Այս մասով պետք է պատրանքներով չապրենք։


🇮🇱🇵🇸 Գազայում հաստատվեց հրադադար։


Репост из: Hayassa Loyal / NEWS
Видео недоступно для предпросмотра
Смотреть в Telegram
🇦🇿🇹🇷 Կարսում թուրք-ադրբեջանական զորավարժություններ են անցկացվում:


Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը սկսել է ակտիվ աշխատել տարբեր երկրների հատուկ ծառայությունների հետ ու նրանց փոխանցել անհրաժեշտ ցանկացած ինֆորմացիա։


նիկոլական բո*ի տղա պրոպագանդոն ռոման բաղդասարյանը ջնջեց գրառումը։

Այ սա է հանրային ճնշումը։


Անկախ աուդիտ պետք է մտնի Երևանի քաղաքապետարան։

Վստահեցնում եմ Ձեզ` այդ աուդիտից հետո Երևանի քաղաքապետարանի ոչ մի բարձրաստիճան պաշտոնյա չի մնա ազատության մեջ։


ՆԻԿՈԼԸ ՊԵՏՔ Է ՀԵՌԱՑՎԻ !!!


ՈՉ ՆԻԿՈԼԻՆ !!!


ՄԵՐԺԵԼ ՆԻԿՈԼԻՆ !!!


Ստորև տեղադրում եմ նիկոլական բո*ի տղա պրոպագանդոն ռոման բաղդասարյանի գրառման հղումը, որով նա աջակցում է տրանսպորտի թանկացումը։

Պարզապես կարդացեք մեկնաբանությունները ու տեսեք, թե ինչպես է իշխանությունը ինքը կրակում իր ոտքին։

Շարունակեք այսպես, դուք շատ ճիշտ եք անում ամեն ինչ։

Կհանդիպենք ոչ հեռու ապագայում` պադյեզդներում ու դալաններում։

https://www.facebook.com/share/p/1BQ75rFh1r/

Показано 20 последних публикаций.