Սրբազան պայքար


Гео и язык канала: не указан, не указан
Категория: не указана


Հետադարձ կապի համար՝ @srbazan_payqar_bot

Связанные каналы

Гео и язык канала
не указан, не указан
Категория
не указана
Статистика
Фильтр публикаций


Այս մարդը բոլորին վախեցնում է պատերազմով, բայց չի ասում, որ թշնամուն բերում դնում եմ ուղիղ ձեր տան մեջ, փոխարենը ռիսկերը ոչ թե վերացնում եմ, այլ ընդամենը նվազեցնում։

Բագրատ Սրբազան


Բոլորն ասում էին, որ մեր ժողովուրդը մեռել է, հոգի չունի, պայքար չի ուզում և անտարբեր է։

Ընդամենը երկու ամիս առաջ այդ բոլոր պիտակավորումները տրվել են, ես շատ եմ տառապել, բայց միշտ ասել եմ, ժողովուրդը անտարբեր չէ, պարզապես օրակարգ է պետք։ Եվ այս շարժումը բացահայտեց մեր ժողովրդի խորքային ցանկությունն ու նկարագիրը ու ապացուցեց, որ բոլոր պիտակավորումները սուտ են։

Բագրատ Սրբազան


Ռուբեն Վարդանյանը, որը մեր երկրում այսքան ներդրում ունի, սակայն Բաքվում ենթարկում են կտտանքների, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ձեռի հացը, որ այդքան կերել են, բայց հիմա լռում են, ուրացող չե՞ն։

Ասում էր, թող մեր ռազմագերիները երկու ամիս դիմանան, բա հիմա քանի՞ երկու ամիս է անցել։ Բա սա ուրացում չէ՞։

Այսօրվա խաղաղության օրակարգը մուրացիկ է, երկիրը մաս-մաս հանձնում են, նոր ասում՝ եկեք խաղաղություն կնքենք։ Այնինչ խաղաղությունը ենթադրում է իրական բանակցություն, այլ ոչ պարտադրանք։

Բագրատ Սրբազան


Երկրի ղեկավարը, որը մարդկանց ասում է բորդյուր կամ ասֆալտ պետք է լիզեք, ոստիկանապետը, որը ցուցարարին ասում է լակոտ, կամ խորհրդարանում, երբ ինչ-որ անկենսագիր հարվածում է գեներալ գնդապետին, բա սա քաղաքական կյա՞նք է, հայրենիք հանձնելը, 5 հազար զոհ տալը քաղաքական կյա՞նք է, ողբամ նման քաղաքական կյանքը։

Բագրատ Սրբազան


Ճիշտ այս իշխանության մասին է ասված, որ քաղաքականությունն անբարոյականություն է, սա իրենց բնութագիրն է։

Ով այդ բնութագիրը տվել է, երևի տեսլիքում սրանց է տեսել ու ասել է։

Բագրատ Սրբազան


Այս Շարժումը քաղաքական հենարան չունի, բոլոր փորձերը կապելու նախկինների հետ, սին են ու դատարկ։

Ես որևէ խնդիր չունեմ համագործակցելու բոլորի հետ։ Ես մտերմություն ունեմ թե՛ առաջին, թե՛ երկրորդ, թե՛ երրորդ նախագահների շրջապատի հետ։ Նաև ուզում եմ շեշտել, որ թեպետ ես ընդդիմադիր եմ եղել բոլոր իշխանությունների ժամանակ, սակայն թշնամի չեմ եղել։

Թերություններ եղել են բոլոր իշխանությունների ժամանակ, սակայն դրանք ողբերգություն չեն եղել, հայրենիք չեն հանձնել։

Եվս մի հարց, ինձ հրավիրել էին ռուսական միջոցառման, սրանք աղմուկ էին բարձրացրել։ ԱՄՆ-ն, Ֆրանսիան կամ Մադագասկարը թող հրավիր էին, էլի կգնայի։

Բագրատ Սրբազան


Մարտի 1-ը ողբերգություն է բոլոր առումներով և իմ համեմատությունը կապված էր զուտ անձի հետ։

Այս մարդիկ 6 տարի է իշխանության են ու բոլոր հնարավորությունն ունեին բացահայտելու, սակայն ոչինչ չեն արել։

Այդ մարդը մարտի 1-ին քաղաքացիներին հրահրում էր ոստիկաններին երկաթներով ջարդելու ու հայտարարում էր, որ հոգին փառավորվում է։

Բագրատ Սրբազան


Արտաքին ուժերի աջակցությունն այս պահին մեզ համար հարցադրումներ է առաջացնում։

Հատկապես Արևմտյան ուժերն ու հատկապես ԱՄՆ դեսպանությունը, որի օժանդակությամբ տեղի է ունենում ոստիկանական բարեփոխումները, պետք է արձագանքեն տեղի ունեցած վայրագություններին, անկախ իրենց վերաբերմունքից մեր շարժմանը։

Եվ եթե իրենք կարծում են, որ ժողովրդավարությունն այսպիսի տեսք ունի, ապա ևս մեկ անգամ մաղթում եմ, որ նույն ժողովրդավարությունն էլ իրենց մոտ լինի։

Բագրատ Սրբազան


⏺ Սիրելիներ, այս պահին ընթանում է Բագրատ Սրբազանի, Գառնիկ Դանիելյանի և Արսեն Բաբայանի ասուլիսը։

Ասուլիսի ընթացքին ուղիղ միացմամբ կարող եք հետևել մեր ալիքում։


Սուրեն Պետրոսյանը խնդրեց մի քանի օրով մեկնել արտերկիր, բայց երբ նա վերադառնա, մի շարք հարցեր ունենք, նաև որոշելու՝ այս ճանապարհը միասին անցնելու ենք, թե՛ ոչ։

Նա պետք է նաև ապացուցի, որ իրեն իրոք առևանգել են։

Բագրատ Սրբազան


Թե՛ մեծ, թե՛ փոքր կուսակցությունների, ներառյալ կուսակցություններ չներկայացնող քաղաքական գործիչների հետ խորհրդակցությունները մտշապես շարունակվում են։

Ստեղծում ենք նաև մեծ թվով խոսնակների ինստիտուտ։

Բագրատ Սրբազան


Շարժումը հրապարակը չի լքելու, այլ հակառակը, այն ընդգրկելու է Հանրապետության ողջ տարածքը։

Բագրատ Սրբազան


Ըստ տեղեկությունների՝ մեր դեմ իրականացվող կեղտոտ հակաքարոզչության մեջ, որը հասել է մինչև խորհրդարան, ներգրավված է նաև Vivaro-ն։

Բագրատ Սրբազան


Մեր երկրում քաղաքացին պաշտպանված չէ ո՛չ Ոստիկանությունից, ո՛չ Քննչական կոմիտեից, ո՛չ Դատախազությունից, ո՛չ էլ առհասարակ իրավական մարմիններից։ Նրանք բոլորը ծառայում են մեկ մարդու քնահաճույքներին։

Բագրատ Սրբազան


Քանի որ պլաստմասե շշերով հնարավոր չէ բռնություն կիրառել, մարդկանց սկսել են ձերբակալել խուլիգանության մեղադրանքներով։

ՀՅԴ անդամներին ապօրինի ձերբակալում, են, իբր մարդկանց նյութական առումով շահագրգռելու համար։

Իրավապաշտպան Արսեն Բաբայան


Հունիսի 12-ի իրադարձություններն իշխանության կողմից ի սկզբանե պլանավորված էր որպես պատժիչ գործողություն այն քաղաքացիների ու լրագրողների նկատմամբ, որոնք մասնակցել են բողոքի ակցիաներին։

Իրավապաշտպան Արսեն Բաբայան


Քովիդից ու պատերազմի օրերից սկսված, արդեն պարզ էր դառնում, որ այս մարդկանց համար մարդկային կյանքը ոչ մի արժեք չունի։ Հունիսի 12-ին ենթադրում էի, որ այս մարդիկ կգնան արյունահեղության, սակայն մտքից ծայրում չէի ուզում դրան հավատալ։

Ոստիկաններն ու նռնակները եկան մեզ համոզելու, որ այս մարդիկ պատրաստ են ամեն ինչի, հանուն իրենց աթոռն ու փողը պաշտպանելու։

Բագրատ Սրբազան


Ապօրինի սահմանազատումը, որ սկսվեց Տավուշից, արդեն տարածվում է ողջ Հայաստանում։ Այսինքն Տավուշում տեղի ունեցող գործընթացները սոսկ տեղական խնդիր չեն եղել։

Բագրատ Սրբազան


Այսօրվա իշխանությունն արյունատենչ փոքրիկ մի խումբ է, որը հանուն իր աթոռի պատրաստ է ցանկացած քայլի։ Հունիսի 12-ը դրա ապացույցն էր։

Բագրատ Սրբազան


Դուք ոչ միայն կատարել եք ձեր մասնագիտական պարտականությունը, այլև պայքարել եք ստի դեմ։ Հունիսի 12-ին լրագրողները տուժել են նաև ոստիկանական վայրագություններից։

Բագրատ Սրբազանը՝ լրագրողներին

Показано 20 последних публикаций.