Մենք քիչ ենք, այո’, բայց դա կապ չունի մեր թշվառ վիճակի հետ: Եվ թշնամի միջավայրը կապ չունի՝ հիշենք Իսրայելը:
Աշխարհում պետություները զարգանում են ոչ թե մարդաքանակի և բարի-պուպուշ հարևանների առկայության շնորիվ, այլ ճիշտ արտաքին քաղաքականության, տնտեսության, զարգացող գիտության, արդիական բանակի և այլ չափանիշների շնորիվ:
Բայց մենք այս ամենը չունենք, քանի որ չունենք պետություն: Պետություն չունենք, քանի որ ապապետական ենք մեր բնույթով, ապաքաղաքական ենք:
Մեր համար լավ և ճիշտ արտաքին քաղաքականությունը դա` մեր պետության և հավանական դաշնակից պետության ղեկավարնների միջև լավ հարաբերություներն են՝ «քոչարյանին ընտրենք, ինքը պուտինի հետ լավ ա` մեր համար էլ լավ կլինի» տարբերակով, և մեծ երկիրներին քսմսվելու քաղաքականությունն է, այլ ոչ թե արտաքին փոխշահավետության վրա կառուցված արժանապատիվ և կոմպլեմենտար քաղաքականությունը:
Մեր համար լավ գիտությունն անջատ է պետության ինքիշխանության հանգամանքից: Մենք չենք հասկանում, որ չենք կարող ունենալ լավ գիտություն, երբ երկիրը մոնղոլա-թաթարական միություններում է:
Բանակը մեր համար բարեգործության կենտրոն է, լվացքի մեքենա նվիրաբերելու կառույց, գնալ անտառներում կրակել սովորելու և քաղաքականությունից ինքներս մեզ ցրելու պատճառաբանություն, այլ ոչ թե պետականության կարևորագույն կառույց, որն անմիջապես կապված է արդի գիտության զարգացման, պետության ներքին և արտաքին քաղաքականության և պետության սուբյեկտացման ու ինքնիշխանության հետ:
Ամեն ինչ կապված է քաղաքականության հետ, ամեն ինչ: Ազգի քաղաքական զարգացման ցույցանիշն արտացոլում է պետության զարգացումը:
երբ ունենանք ազգային պետություն, պետք է քաղաքական դպրոցներ բացվեն, շատ քաղաքական դպրոցներ: Այդ դպրոցներում մենք պետք է սովորացնենք ոչ թե ազգային երգեր և պարեր, ոչ թե կեղծ լիբերալ արժեքներ, այ կոնկրետ պետականաճանաչություն:
Ճիշտ և արժանապատիվ արտաքին քաղաքական հարաբերություների հիմքեր, պետական չինովնիկի հանդեպ ճիշտ` պատվիրատուրի դիրքերից վերաբերմունք, պետության տարացքային ամբողջության գաղափարի հանդեպ սրբազան վերաբերմունք:
Պետության տարացքնային ամբողջոականությունը` սրբություն է: Պետության ինքնիշխանությունը` սրբություն է: Բանակը` սրբություն է, մարտական պատրաստվածությունը՝ պարտականություն և պատվեր է պետությանը: Հայ մարդու ազգային-պետական արժանապատվությունը` սրբություն է: Այս ակսիոմաները ուղեղներում և հոգիներում դաջված երիտարսարդություն պետք է այդ դպրոցն ավարտի:
Այլ ձև չունե’նք:
* t.me/SamvelAslikyan