2020 թվականի պատերազմի 3–րդ օրը զորքերի ամբողջական կառավարումը դադարել էր այն պատճառով, որ մենք արագ և օպերատիվ կերպով տեղեկություն մարտադաշտից չէինք կարողացել ստանալ։ «Աբովյան Time»–ի եթերում ասում է Ռազմարդյունաբերության կոմիտեի նախկին նախագահ Ավետիք Քերոբյանը։
Նրա խոսքով` Հայաստանում լավ պաշտպանված ռադիոկապ էր արտադրվում, որը, ցավոք, մնացել է շատ փոքր քանակներով և հիմա կարծես չի էլ արտադրվում։
«Սահմռկեցուցիչ էր այն, որ նույնիսկ հրադադարից հետո մեր գտնվելու տեղը ամենաբարձր պաշտոնյան չգիտեր, փնտրում էր։ Սարսափելի իրավիճակ էր, որ չգիտեն, թե որտեղ են մնացել կենդանի մարդիկ և դրա հետևանքը տեսանք այն, որ նույն 2020 թվականի դեկտեմբերին շրջափակման մեջ ընկավ և ոչնչացվեց մեր խումբը Խծաբերդի, Հին թաղերի հատվածում, էլի կառավարման կապի բացակայության պատճառով»։
@ArmeniaSputnik