Фильтр публикаций


Միգրանտների երեխաների համար ռուսերենի իմացության թեստավորումը կսկսվի 2025–ի ապրիլի 1–ից

ՌԴ-ում տարեկան դպրոց է հաճախում մոտ 155 հազար միգրանտ երեխա։ «Ռոսոբրնադզորն» արդեն ավարտում է մեթոդական նյութերի և թեստավորման համակարգերի ու գնահատման չափանիշների պատրաստումը, քանի որ տարբեր դասարանների համար տարբեր մակարդակի թեստավորում կպահանջվի։

📎Ավելի վաղ Պետդուման օրինագիծ էր ընդունել, որն արգելում է միգրանտների` ռուսերենին չտիրապետող երեխաներին ռուսական դպրոցներում ընդգրկել։ Այժմ նրանք պետք է թեստ հանձնեն, որը ցույց կտա լեզվի իմացության մակարդակը։

@ArmeniaSputnik


2025թ. հունվարի 2-5-ը Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը արտագնա հյուպատոսական ծառայություններ կիրականացնի Սիրիայի Լաթաքիա և Քեսաբ քաղաքներում

Կիրականացվի վերջին շրջանում, երկրում պատերազմական վիճակով պայմանավորված կուտակված անձնագրերի բաժանում:

Հունվարի 2-ին այն կկայանա Քեսաբի Ազգային միացյալ համալիրում, իսկ հունվարի 3-4-ին՝ Լաթաքիայի թաղական խորհրդի շենքում:

@ArmeniaSputnik


Երկու երկրների դատական համակարգերի համագործակցության հեռանկարներն ու դատական համակարգի բարեփոխոիմներն են քննարկել ԲԴԽ նորընտիր նախագահ Արթուր Աթաբեկյանն ու ՀՀ–ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը

Արթուր Աթաբեկյանը բարձր է գնահատել Ռուսաստանի հետ համագործակցության զարգացումը բոլոր ուղղություններով, հատկապես պետությունների համար կենսական նշանակություն ունեցող դատական ոլորտում։

@ArmeniaSputnik




Ռուբեն Հայրապետյանին նոր մեղադրանք է առաջադրվել․ Ամրամ Մակինյանի խոսքով՝ քաղաքական հետապնդում է ու նոր ոչինչ չկա
Քրեական գործը հարուցվում է ոչ թե մարդու նկատմամբ, այլ փաստի առթիվ, սակայն այստեղ իրավիճակն այլ է։ Այս քրեական գործի շուրջ 30 հատորն ուսումնասիրությունն ինձ հիմք է տալիս միանշանակ գալ այն համոզման, ևս մեկ անգամ փաստաթղթավորված համոզվել, որ քրգործը հարուցվել է Ռուբեն Հայրապետյանի անձի նկատմամբ, այլ ոչ թե որևէ փաստի առթիվ։

@ArmeniaSputnik


«Սուրմալուի» տնօրենի և փոխտնօրենի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը. ՔԿ

Պարզվել է, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնի գործունեությունը կազմակերպող ՓԲԸ-ի տնօրեն Ի.Մ-ն և փոխտնօրեն Վ.Մ.-ն, պարտավոր լինելով կատարել հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջները, մշակել և իրագործել հրդեհային անվտանգության ապահովման ուղղությամբ միջոցառումները, սարքին վիճակում պահել հակահրդեհային համակարգերը և միջոցները, չեն կատարել դրանք:

📎Հիշեցնենք` «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյուն տեղի էր ունեցել 2022 թվականի օգոստոսի 14-ին՝ մոտավորապես 13։23-ին։ Պայթյունի հետևանքով 18 մարդ է մահացել։

@ArmeniaSputnik


Երևանի քաղաքապետարանը վերջնականապես պարտվեց ընդդեմ Իշխան Սաղաթելյանի գործով. անբողոքարկելի եզրափակիչ դատական ակտը ուժի մեջ է մտել, գրել է նրա պաշտպան Վահե Գրիգորյանը։

2022թ տեղի ունեցած «Դիմադրության» շարժման բողոքի ակցիաների փաստով` Երևանի քաղաքապետը 4 հայց էր ներկայացրել ընդդեմ Իշխան Սաղաթելյանի` պահանջելով որպես կազմակերպիչ նրան տուգանել ընդհանուր առմամբ մինչև 1 մլն 200 հազար ՀՀ դրամի չափով:

Վճռաբեկ դատարանը մերժել է Երևանի քաղաքապետ(արան)ի վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը. որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

@ArmeniaSputnik


Видео недоступно для предпросмотра
Смотреть в Telegram
Ռուսական Ursa Major նավը խորտակվել է Միջերկրական ծովում՝ շարժիչում տեղի ունեցած պայթյունից հետո. անձնակազմի 14 անդամները փրկվել են, երկուսը անհետ կորել են. ՌԴ ԱԳՆ

Ռուս դիվանագետները և այլ գերատեսչություններն իրավիճակը վերահսկողության տակ են պահում։

@ArmeniaSputnik


Պայթյուն Թուրքիայի պայթուցիկների արտադրության գործարանում. կա 12 զոհ

Տեղական իշխանությունները բացառել են դիվերսիայի հավանականությունը։

@ArmeniaSputnik


Նիկոլ Փաշինյանին հրավիրում եմ դեմ առ դեմ բանավեճի. Ցեղասպանության թանգարան–ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյան

Ես նախապատրաստել եմ ոսկեղենիկ հայերենով կազմված, մեկը մյուսից ընտիր 20 հարց և կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանը շոյված կլինի, երբ իրեն ուղիղ եթերում հարցեր կուղղի պատմական գիտությունների դոկտորը` առիթ ստեղծելով լուրջ բացահայտումների ու պատմության մեջ հավերժանալու ու նզովքի
արժանանալու կարևոր թեմաների արծարծման համար:

@ArmeniaSputnik


📌ՀՀ ՊՆ նախկին ղեկավար Վիգեն Սարգսյանի ԱՄՆ առանձնատան, Աբովյանի ու Հյուսիսային պողոտայի 4 գույքի վրա կալանք կդրվի

Դատախազը քրեական գործն ուղարկել է դատարան:

@ArmeniaSputnik


Մերժված աղմկահարույց նախագծի փոխարեն ՔՊ–ական Հայկ Սարգսյանը շրջանառության մեջ է դրել համանման նախագիծ, գրում է «Հրապարակը»

Դրանով ոչ թե ուղիղ ոստիկանությանը, այլ ՏԻՄ-երին, համայնքներին են տալիս տեսահսկման լիազորություն՝ պարտավորեցնելով, որ համայնքի ղեկավարը ՆԳՆ-ին 24/7 ռեժիմով հասանելիություն տրամադրի համայնքի մուտքերը և ելքերը, համայնքային ենթակայության կազմակերպությունների շինությունները դրսի կողմից, ինչպես նաև տվյալ ՏԻՄ կառավարման և (կամ) վերահսկման ներքո գտնվող մյուս բոլոր տեսահսկման համակարգերին:

@ArmeniaSputnik


Փաշինյանի սպառնալիքը ոտնահարում է ՀՀ Սահմանադրությունը. Դավիթ Խաժակյան

«Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամն արձանագրում է, որ ծառայողական ավտոմեքենաների հարցում ՀՀ վարչապետը ընտրել է ոչ թե ինստիտուցիոնալ կարգավորման, այլ իր լծակները ոչ իրավաչափ կիրառելու ճանապարհը։

«Այդպիսի բան վարչապետը կարող է կարգադրել միայն իր կուսակիցներին` ՔՊ–ի ներկայացուցիչներին, իսկ համայնքների ղեկավարներին նման ցուցում տալը ակնհայտորեն հակասում է թե՛ Սահմանադրությանը, թե՛ ՀՀ–ի կողմից ստորագրված Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիային»:


📎ՀՀ կառավարության նիստի ժամանակ Փաշինյանն ասել էր` եթե համայնքների ղեկավարները չկրճատեն ծառայողական ավտոմեքենաները, գործադիրը կսահմանափակի տվյալ համայնքների սուբվենցիոն ծրագրերը։

@ArmeniaSputnik


Видео недоступно для предпросмотра
Смотреть в Telegram
❄️Հանրապետության առանձին շրջաններում և Երևանում այսօր սպասվում է թույլ ձյուն։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Ծանոթացեք դեկտեմբերի 24-ի եղանակային կանխատեսումներին։⤴️

@ArmeniaSputnik


Видео недоступно для предпросмотра
Смотреть в Telegram
Եթե որոշված էր, որ Արցախն Ադրբեջանի կազմ պետք է վերադարձվի, առաջանում է հարց` պատերազմն ինչի համար էր։ «Աբովյան Time»–ի եթերում ասում է միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը` անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այսօրվա գրառմանը, թե 1994-ից ի վեր բանակցային գործընթացը եղել է ԼՂ-ն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին։

«1994 թվականին զինադադար եղավ Ադրբեջանի խնդրանքով։ Ադրբեջանն ի՞նչ ասեց, ասեց` եկեք ռազմական գործողությունները դադարեցնենք, որ հետո Արցախը հետ ինձ տաք, տրամաբանություն չկա այստեղ։ Երկրորդ` եթե Արցախը պետք է վերադարձվեր Ադրբեջանին, այդ դեպքում, ինչու 1997 թվականին ԵԱՀԿ Մինսկի խումբը ստեղծվեց և 1999 թվականին ինչու ԵԱՀԿ եռանախագահների ինստիտուտը ներդրվեց։ Այս խնդիրն այդ պրիմիտիվ մակարդակում չի կարելի քննարկել»։


@ArmeniaSputnik


Հայաստանը ճանաչում է Կոսովոյի անձնագրերը և համագործակցում նրա հետ՝ առանց Կոսովոյի անկախությունը ճանաչելու, մեկնաբանելով Կոսովոյի անձնագրերը ճանաչելու այս որոշումը՝ «Լուրերին» ասել է ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը ։

Նրա խոսքով` նպատակը մարդկանց ազատ տեղաշարժի հիմնարար սկզբունքը ապահովելն է:

@ArmeniaSputnik


Տիկտոկյան կոմիկ պերսոնաժների հետ ոչ ոք լուրջ թեմաներ, իհարկե, չի քննարկի. Ռոբերտ Քոչարյանի գրասենյակից արձագանքել են Փաշինյանի հրավերին

✔️Բանավեճի համար վիճելի թեմայի առկայություն է անհրաժեշտ. իսկ այն, որ Արցախի և Հայաստանի սուվերեն տարածքների հանձնումը գործող վարչապետի անձնական «վաստակն» է, անվիճելի պատմական փաստ է ու ակնհայտ՝ բոլոր ադեկվատ մարդկանց համար։

✔️2018-2024 թթ Հայաստանում մեկ մարդ է ունեցել ամբողջական իշխանություն, և այդ մեկ մարդն է կրում բոլոր իրադարձությունների ամբողջական պատասխանատվությունը։ Մեկ մարդ է հայտարարել, որ բանակցում է իր սեփական կետից, ինչ որ պետք է՝ այն էլ բանակցում է, և այդ մեկ մարդը գործող վարչապետն է։

📎Ավելի վաղ Փաշինյանը իր` Արցախի կարգավիճակի մասին գրառմանը արձագանքից հետո նախկին նախագահներին հրավիրել էր բանավեճի` հստակ գիտակցելով, որ բացասական պատասխան է ստանալու։ Հաղթանակած նախագահները Փաշինյանի հետ նախընտրում են շփվել միայն իրենց գրասենյակների ղեկավարների միջոցով։


Լևոն Տեր–Պետրոսյանի և Սերժ Սարգսյանի գրասենյակներից պատասխանել են Փաշինյանին

📌Եթե նա շատ է ուզում բանավիճել, խորհուրդ ենք տալիս բանավիճել համանախագահ երկրների՝ ՌԴ, ԱՄՆ և Ֆրանսիայի նախագահների հետ, ովքեր 2009-2013 թվականներին 5 անգամ հայտարարել են բանակցային ձևաչափի և այն սկզբունքների մասին, որոնց հիման վրա պետք է լուծվեր ԼՂ հիմնախնդիրը, «Փաստինֆոյին» ասել են 2–րդ նախագահի գրասենյակից։

«Չէր խանգարի, որ մեկ-մեկ էլ լսեր իր «կիրթ ու կառուցողական» գործընկերոջ ինչպես 2016 թվականի, այնպես էլ հետպատերազմյան խոստովանությունները»:

📌Մեր պետության ու հասարակության համար չափազանց օգտակար կլինի, որ Փաշինյանը բանավիճի Փաշինյանի հետ, գրել է առաջին նախագահի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը:

«Արդյունքում, վստահ եմ՝ բանավեճի երկու կողմն էլ արդարացիորեն կհիմնավորի դիմացինի ստախոս լինելը»։

📎Ավելի վաղ Փաշինյանը իր` Արցախի կարգավիճակի մասին գրառմանը արձագանքից հետո նախկին նախագահներին հրավիրել էր բանավեճի` հստակ գիտակցելով, որ բացասական պատասխան է ստանալու։ Հաղթանակած նախագահները Փաշինյանի հետ նախընտրում են շփվել միայն իրենց գրասենյակների ղեկավարների միջոցով։

@ArmeniaSputnik


🥊 Հայ բռնցքամարտիկներն այս տարի նվաճել են 45 մեդալ՝ 8 ոսկե, 15 արծաթե և 22 բրոնզե, հաղորդում է Բռնցքամարտի ֆեդերացիան։

Բոլոր մեդալները բերվել են աշխարհի և Եվրոպայի առաջնություններից, Եվրասիական գավաթից և ասիական 8-րդ խաղերից։

@ArmeniaSputnik


Հանրային վայրերում տեսահսկման համակարգ տեղադրելու օրինագիծը հանվեց շրջանառությունից. ՆԳՆ

ՆԳՆ–ն առաջ է քաշում նախագծի նոր մոտեցում, որը շահագրգիռ մի շարք կողմերի կողմից ընդունելի էր համարվել, համաձայն որի՝ ՆԳՆ-ին տրվի ՏԻՄ-երի և պետական մարմինների տեսահսկման համակարգին հասանելիություն:

@ArmeniaSputnik

Показано 20 последних публикаций.