Հարկային օրենսդրությունը չի լուծում բիզնեսի զարգացման բոլոր խնդիրները, @ArmeniaSputnik-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի ղեկավար Հակոբ Ավագյանը` մեկնաբանելով Փաշինյանի հայտարարությունը Հարկային օրենսգրքի մասին։
Այսօր թե՛ սկսնակ, ու թե՛ կայացած գործարարների լրջագույն խնդիրներից է նաև այն, որ իրենք տեղյակ չեն, թե իշխանությունը տնտեսության զարգացման ինչ մոդելով է առաջնորդվում։ Չկա միասնական քաղաքականություն։
«Սկսնակ բիզնեսներին աջակցության ծրագրեր չկան։ Որոշակի լիզինգային և այլ գործիքներ կան, որոնցով աջակցում կամ խրախուսում են, բայց դրանք բանկային գործիքներ են։ Այդ գործիքներն ավելի շատ օգնում են բանկերին, որովհետև վարկեր ու լիզինգներ են տրամադրվում պետական երաշխիքներով»։
Այսօր թե՛ սկսնակ, ու թե՛ կայացած գործարարների լրջագույն խնդիրներից է նաև այն, որ իրենք տեղյակ չեն, թե իշխանությունը տնտեսության զարգացման ինչ մոդելով է առաջնորդվում։ Չկա միասնական քաղաքականություն։