Նոռուզի տոնակատարության ավանդույթներից
سنت های نوروزی
Նոր տարին` իրանցիների ամենասիրած տոներից մեկը, Իրանում հնուց ի վեր նշվում է արեգակնային օրացույցի ՙՖարվարդին՚ ամսի մեկին, երբ գիշերն ու ցերեկը հավասարվում են: Այն համընկնում է քրիստոնեական օրացույցի մարտի 21-ին և կոչվում է ՙՆոռուզ՚:
Նոռուզի տոնակատարությունը տևում է 13 օր: Այդ օրով էլ իրանական տարեգրությամբ սկսվում է տարվա առաջին եղանակը` գարունը: Յուրաքանչյուր տարեվերջի չորեքշաբթի երեկոյան հանդիսավոր նշվում է ՙչահարշանբեսուրի՚ ծիսակատարությունը: Այդ երեկո, արևամուտից հետո խարույկ են վառում, շուրջն հավաքված պարում, երգում, զվարճանում են և ապա թռչում խարույկի վրայով:
https://yerevan.icro.ir/index.aspx?fkeyid=&siteid=250&pageid=38801&newsview=766290#Իրանական_ավանդույթներ
#Նովրուզ