Այս պահին Ադրբեջանը ռազմական գործողություններին զուգահեռ ինտենսիվ տեղեկատվական պայքար է մղում։ Քանի որ այդ առումով մեր հանրությունը խոցելի է, հորդորում եմ չտրվել քարոզչությանը։ Որքան էլ դժվար լինի 2020֊ից հետո հավատալ պաշտոնական հաղորդագրություններին, միևնույն է պետք է սպասել Արցախից պաշտոնական հրապարակումներին, իրավիճակի մասին ստելու իմաստ չկա, քանի որ դա վաղ թե ուշ պարզ է դառնալու։ Միշտ հիշենք Սպարապետի հայտնի խոսքերը 《թշնամուդ ուժեղացնողը քո վախն է, քո ցավը, քո հիմարությունը...》։