Մեր հացն ուտող, ուրիշի դռանը հաչող շներից եմ վախենում։
Մեզանից եմ վախենում, որ միլիոնանոց միտինգներից, Սումգայիթից ու երկրաշարժից հետո՝ էլի մեկմեկու անվերապահորեն սիրել-ներել-հանդուրժել չսովորեցինք։
Որակազրկումից եմ վախենում, կեղծ դիպլոմներից, սուտ կոչումներից, ծակ փիլիսոփայությունից, բոշայությունից, ծախված դիրքերից…
Վախենում եմ մեր խելքի չգալուց։
Ամենից շատ վախենում եմ նրանցից, ովքեր ոչ մի բանից չեն վախենում, բացի աթոռ կորցնելուց (եթե ունեն)։
Ամեն ինչ խառնվել է իրար, երրորդ դասարանի կրթությամբ որևէ դուրսպրծուկ մեկ ավտոմատով ու չորս դանակով կարող է ազգի ճակատագրի հետ կատակներ անել: Հրեշավոր կասկածն ու անհանդուրժողականությունը սրտներումս` վաղը ո՞նց ենք մեկմեկու թիկունք ապահովելու:
Սպարապետ Վազգեն Սարգսյան