Ադրբեջանի Միլլի Մեջլիսի պատգամավորի պատասխանը մեր կեղծ խաղաղարար իշխանականներին. 《հայաստանը պետք է վերջ դնի Ադրբեջանի նկատմամբ տարածքային հավակնություններին և դադարեցնի Ղարաբաղում արյունալի անջատողականության աջակցությունը ։ Քանի դեռ դա չի արվում, մենք չպետք է ճանաչենք իրենց հանգիստ կյանքի իրավունքը։ Հակառակ դեպքում, նրանք ձգձգելու են բանակցությունները ևս 30 տարի։ Եթե Հայաստանը Ադրբեջանի նկատմամբ չվարի խաղաղության եւ բարիդրացիության քաղաքականություն, ապա էթնիկ հայերի կյանքն Ադրբեջանում անհնար կլինի։ Նրանք ոչ մի վայրկյան չպետք է մոռանան դա։ Ադրբեջանի նախագահը գիտի, թե ինչ պետք է անենք Ղարաբաղի նկատմամբ ինքնիշխանությունը վերականգնելու համար։ Իլհամ Ալիևը չի ցանկանում այդ խնդիրը թողնել ապագա սերունդներին։ Վաղը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կհանդիպի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, և այդ հարցը կրկին կքննարկվի》։