1946թ. վերջից, երբ հայրենադարձների մի քանի խումբ արդեն եկել էր Հայաստան, արձանագրվում են Հայաստանից փախչելու դեպքեր, որոնք շարունակվում են նաև հետագա տարիներին։
Խորհրդային Հայաստանի պայմաններին չհարմարվող մարդիկ հեռանալու քիչ տարբերակ ունեին. հիմնական ուղղությունը Թուրքիան էր։ Եվ սկսվում է սահմախախտների ու սահմանապահների տևական պայքարը։
Թուրքիայի սահմանն անցնելը հեշտ չէր. Արարատյան դաշտի հատվածում Արաքսը բավականին լայն էր, արագընթաց և խորը։ Ոմանք խեղդվում էին, ոմանք զինված դիմադրություն ցույց տալիս խորհրդային սահմանապահներին, երկուստեք զոհեր էլ էին լինում, շատերին էլ ձերբակալում էին։
1948-ին եղել է նաև դեպք, երբ Արաքսն անցնելու փոխարեն, մարդիկ անցել են Հրազդանը և առաջին իսկ պատահած մարդուն խնդրել տանել թուրքական իշխանության ներկայացուցիչների մոտ։ Հետևանքները, կարծում եմ, կռահում եք։ Կարծիք կա, որ հայրենադարձությունը դադարեցնելու պատճառներից մեկն էլ սա է եղել։
#ՀայկականԿարմիրը հպանցիկ հայացք է գցել 1948-ին։
https://sovietarmenia.mediamax.am/story/48