Ո՞ր TV-ներն ու լրատվական կայքերն են հրաժարվել Նիկոլ Փաշինյանի ամանորյա «ուղերձը» ցուցադրել
Իմ կատարած փոքրիկ մոնիտորինգը ցույց տվեց, որ հեռուստաընկերություններից, հատկապես ընդդիմադիր դիրքավորմամբ, Արցախը հանձնած և Հայաստանից տարածքներ զիջած մարդու «ամանորյա ուղերձ» կոչված ելույթը չեն ցուցադրել միայն 5-րդ ալիքն ու Երկիր Մեդիան: Մյուս TV-ները, այդ թվում Հ2-ը, ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս ցուցադրել են այդ «ուղերձը»:
Իսկ ակտիվ ու հայտնի լրատվական կայքերից, այդ թվում` ընդդիմադիր կամ ոչ իշխանական, հստակ կարող եմ ասել, որ Նիկոլ Փաշինյանի ելույթը չեն հրապարակել MediaHub.am-ը, նաև 168.am-ը: Մյուս կայքերից նրանք, որոնք հասցրի դիտարկել, ոնց որ թե բոլորի մոտ տեսա դրա «ուղերձը»: Անվանական անուններ չեմ նշում, թե որտեղ կար, որ չթիրախավորեմ գործընկերներիս:
⬇️
Բաժանորդագրվել⬇️
https://t.me/+FhTsRVXTThk0NGU6
🔥Միայն թարմ և ստուգված լուրեր 24/7
⬇️Подпишитесь!⬇️
https://t.me/+FhTsRVXTThk0NGU6
🔥Только свежие и проверенные новости 24/7