ARMENPRESS | ԱՐՄԵՆՊՐԵՍ


Гео и язык канала: Армения, Армянский
Категория: Новости и СМИ


«Արմենպրես» լրատվական գործակալությունը հիմնադրվել Է 1918 թվականի դեկտեմբերի 18-ին: Գործակալությունն ամենահինն է Հայաստանում:

Связанные каналы  |  Похожие каналы

Гео и язык канала
Армения, Армянский
Категория
Новости и СМИ
Статистика
Фильтр публикаций


Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մանրամասներ է ներկայացրել Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ ունեցած հանդիպումից։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում՝ միաժամանակ շնորհակալություն հայտնելով իր հնդիկ գործընկերոջը Հնդկաստանում հայկական պատվիրակությանը ցուցաբերած ջերմ վերաբերմունքի համար.

"Շնորհակալություն նախարար Սուբրամանյամ Ջայշանկարին Դելիում ինձ և իմ պատվիրակությանը ցուցաբերած ջերմ ընդունելության և հյուրընկալության համար. Մենք բեղմնավոր քննարկում ունեցանք մեր երկկողմ օրակարգի առանցքային թեմաների շուրջ՝ անդրադառնալով մեր ձեռք բերած նշանակալի առաջընթացին և նախանշելով Հայաստան-Հնդկաստան գործընկերության հետագա խորացման ուղիները",- նշել է Միրզոյանը՝ գոհունակություն հայտնելով գործընկերոջ հետ քննարկման վերաբերյալ նաև տարածաշրջանային և միջազգային զարգացումների շուրջ.

Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից հետո գրառում է կատարել նաև Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը՝ ողջունելով հայկական պատվիրակությանը Դելիում.

Հնդկաստանի ԱԳ նախարարը մանրամասնել է, որ հանդիպմանը քննարկվել են առևտրի, ներդրումների, կրթության, կապի և մշակույթի զարգացման վերաբերյալ հարցեր.

"Մտքեր ենք փոխանակել նաև գլոբալ և տարածաշրջանային վերջին զարգացումների հեռանկարների շուրջ",- նշել է Սուբրամանյամ Ջայշանկարը։


🔴 Իրավապաշտպան կազմակերպություններն, ակտիվիստները և մտահոգ քաղաքացիները Բրանդենբուրգի դարպասների մոտ բողոքի ակցիա են կազմակերպել՝ պահանջելով անհապաղ ազատ արձակել Ադրբեջանում պահվող հայ գերիներին։

«Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է FreeArmenianHostages նախաձեռնության տարածած հաղորդագրությունից.

Բողոքի ակցիայի ժամանակ կոչ է արվել հրատապ միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների շարունակական խախտումների դեմ։ Նշանավոր իրավապաշտպաններ, այդ թվում՝ Գերմանիայի հայերի կենտրոնական խորհրդի (ZAD) նախագահ Ջոնաթան Սպանգենբերգը, ելույթով են հանդես եկել՝ ընդգծելով հայերի համակարգված հալածանքները և Ադրբեջանի կողմից քաղբանտարկյալներին, որպես սակարկության միջոց, օգտագործելը բանակցություններում.

«Ձերբակալվածները, այդ թվում՝ Ռուբեն Վարդանյանն, ապրում են անմարդկային պայմաններում, հաղորդվում է խոշտանգումների և վատ վերաբերմունքի մասին։ Վարդանյանն այս պահին հացադուլի մեջ է, և նրա կյանքը մեծ վտանգի տակ է։ Մենք չենք կարող լռել»,- հայտարարել է Սպանգենբերգը։


Ցուցարարներն ընդգծել են, որ Ադրբեջանի գործողությունները խախտում են միջազգային իրավունքը, այդ թվում՝ ՄԱԿ-ի ցեղասպանության կանխարգելման մասին կոնվենցիան և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան։

Ցուցարարները կոչ են արել Եվրամիությանը, Գերմանիային և Ֆրանսիային իրականացնել հետևյալ միջոցները.
- Պատժամիջոցներ Ադրբեջանի պաշտոնյաների դեմ. նպատակաուղղված պատժամիջոցներ այն անձանց և հաստատությունների նկատմամբ, որոնոք պատասխանատու են հայ բանտարկյալների ապօրինի կալանավորման և կտտանքների համար.
- Բանտերի պայմանների միջազգային մոնիտորինգ. ճնշում Ադրբեջանի վրա՝ թույլ տալու ՄԱԿ-ի՝ Խոշտանգումների դեմ կոմիտեին և Միջազգային Կարմիր Խաչին՝ գնահատել բանտարկյալների նկատմամբ վերաբերմունքը.
- Անհապաղ ազատ արձակել բոլոր հայ գերիներին. Ադրբեջանից պահանջել կատարել մարդու իրավունքների պաշտպանության միջազգային պարտավորությունները և ազատ արձակել գերիներին առանց նախապայմանների.
- Հայկական մշակութային ժառանգության պահպանում. հետաքննել և կանխել ԼՂ-ում հայկական մշակութային և կրոնական վայրերի հետագա ոչնչացումը.
- Տեղահանված հայերի անվտանգ վերադարձի ապահովում. ապահովել միջազգային պաշտպանության մեխանիզմները, որոնք թույլ են տալիս հայերին վերադառնալ իրենց հայրենիք.


Բողոքի ակցիայի բանախոսները դատապարտել են Եվրոպայի անգործությունը, ընդ որում, Սպանգենբերգը հիշեցրել է ցեղասպանությունը կանխելու և խոցելի համայնքներին պաշտպանելու Գերմանիայի պատմական պատասխանատվությունը. Նա քննադատել է կանցլեր Օլաֆ Շոլցի կողմից վճռական քայլերի ձախողումը և կոչ է արել պաշտոնական միջնորդություն ներկայացնել Միջազգային քրեական դատարան՝ ընդդեմ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի։

Ընդգծվում է, որ այս բողոքի ակցիան հետևում է Եվրոպական հանձնաժողովին և Ֆրանսիայի կառավարությանը իրավապաշտպան կազմակերպությունների կողմից շարունակվող դիվանագիտական ​​կոչերին. Չնայած ցեղասպանության վտանգի մասին ՄԱԿ-ի՝ բազմիցս նախազգուշացումներին, բովանդակալից միջազգային գործողությունները դեռևս բացակայում են.

Իրավապաշտպան կազմակերպությունների կոալիցիան ծրագրում է հետագա ցույցեր ամբողջ Եվրոպայում. Այն պաշտոնական միջնորդություն կներկայացնի Եվրախորհրդարան՝ կոչ անելով անհապաղ պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ.

Բողոքի ակցիայի կազմակերպիչները նաև կոչ են արել եվրոպական երկրների քաղաքացիներին բարձրացնել իրազեկությունը և ճնշում գործադրել իրենց կառավարությունների վրա՝ պայքարելու մարդու իրավունքների այս կոպիտ խախտումների դեմ.

«Աշխարհը չպետք է աչք փակի Ադրբեջանի հանցագործությունների վրա. Բառերի ժամանակն անցել է. մեզ հիմա պետք է գործողություններ»,- ասել է GfbV-ի մարդու իրավունքների ղեկավար Սառա Ռեյնկեն։


Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը մարտի 10-ից մասնակցում է Նյու Յորքում անցկացվող ՄԱԿ Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի 69-րդ նստաշրջանին (CSW69). ՀՀ պատվիրակության կազմում են նաև ԱԺ պատգամավոր Արսեն Թորոսյանը, Ընդդեմ ընտանեկան բռնության աջակցման կենտրոնների կոալիցիայի համակարգող Նարե Հայրապետյանը։

Նստաշրջանը նվիրված է Պեկինի հռչակագրի և Գործողությունների հարթակի դիտարկմանը և գնահատմանը, որին մասնակցում են ՄԱԿ անդամ պետությունների, ՄԱԿ կառույցների,  Տնտեսական և սոցիալական խորհրդի (ECOSOC) կողմից հավատարմագրված ոչ կառավարական կազմակերպությունների (ՀԿ-ների) բարձրաստիճան ներկայացուցիչներ՝ աշխարհի բոլոր տարածաշրջաններից:Նախատեսված է Նարեկ Մկրտչյանի ելույթը միջոցառման ընդհանուր քննարկման, ինչպես նաև նախարարական կլոր-սեղանի շրջանակում։


Շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում Հայաստանը ներկայացված կլինի 10 մասնակցով

Ռումինիայի  Էֆորի քաղաքում կայանալիք Եվրոպայի անհատական առաջնությանը կմասնակցեն Շանթ Սարգսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Արամ Հակոբյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Գաբրիել Սարգսյանը, Արթուր Դավթյանը, Սարգիս Սարգսյանը, Վահան Նալբանդյանը, Արսեն Դավթյանը, Հայկ Երիցյանը։ 

Շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունն անցկացվում է Ռումինիայում: Այն կմեկնարկի մարտի 15-ին և կեզրափակվի 26-ին: Մրցաշարին, ընդհանուր առմամբ, մասնակցում է 390 շախմատիստ:


Ֆիլիպինների նախկին նախագահ Ռոդրիգո Դուտերտեն  Միջազգային քրեական դատարանի հրամանով ձերբակալվել է Մանիլայի միջազգային օդանավակայանում վայրէջք կատարելուց հետո։

Դատարանը հետաքննում է ենթադրվող հանցագործությունները՝ կապված թմրանյութերի դեմ պայքարի շրջանակներում ձեռնարկված գործողությունների հետ, որոնք Դուտերտեն ղեկավարել է պետության ղեկավարի պաշտոնում եղած ժամանակ (2016-2022 թթ.)։


Սիրիայի ղեկավարությունը պատմական համաձայնագիր է ստորագրել քրդական «Սիրիայի դեմոկրատական ​​ուժերի» (ՍԴՈւ) հետ՝ նրանց պետական ​​կառույցներում ինտեգրելու վերաբերյալ:


Շվեյցարիայի խորհրդարանի վերին պալատում՝ Կանտոնների խորհրդում մարտի 18-ին տեղի է ունենալու քննարկում՝ նվիրված Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը և բռնի տեղահանված հայերի վերադարձի ապահովմանը։  

Այս մասին նշված է Շվեյցարիայի խորհրդարանի պաշտոնական կայքում։Դեռևս 2024 թվականի դեկտեմբերին Շվեյցարիայի խորհրդարանի Ազգային խորհուրդն (խորհրդարանի ստորին պալատ)  ընդունել էր համապատասխան բանաձև՝ կոչ անելով երկրի կառավարությանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ խաղաղության միջազգային համաժողով կազմակերպել։

Բանաձևի համաձայն՝ կազմակերպվելիք համաժողովի նպատակն է լինելու «դյուրացնել Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի հայերի ներկայացուցիչների միջև երկխոսությունը հայ բնակչության անվտանգ և հավաքական վերադարձի շուրջ՝ միջազգային դերակատարների հսկողությամբ կամ ներկայությամբ»։


Հայկական արմատներով ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս մնաց Ինդիան Ուելսի մրցաշարից

ԱՄՆ-ի Ինդիան Ուելս քաղաքում ընթացող մրցաշարի տղամարդկանց մենախաղի երրորդ շրջանում Խաչանովը մրցեց ԱՄՆ ներկայացուցիչ, աշխարհի 12-րդ ռակետ Բեն Շելթոնի հետ: Մոտ 1,5 ժամ ձգված մրցախաղում Խաչանովը զիջեց երկու սեթում` 6:3, 7:5 հաշվով:


Ռուսաստանի հակաօդային պաշտպանության համակարգերը գիշերը խոցել և որսացել են ուկրաինական 337 անօդաչու թռչող սարք, որոնցից 91-ը՝ Մոսկվայի մարզի երկնքում։

Այս մասին հաղորդում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։Նաև, ըստ գերատեսչության, ԱԹՍ-ներ են խոցվել Կուրսկի (126), Բրյանսկի (38), Բելգորոդի (25), Ռյազանի (22), Կալուգայի (10), Լիպեցկի (8), Օրյոլի (8), Վորոնեժի (6) և Նիժնի Նովգորոդի (3) մարզերում։


Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թափուր պաշտոնի համար անցկացված մրցույթի արդյունքում Արթուր Նահապետյանը, Պետրոս Մարտիրոսյանը և Գևորգ Քոչարյանը հաղթահարել են սահմանված շեմը. նրանց թեկնածությունները ներկայացվել են ՀՀ կառավարության քննարկմանը։

Մրցույթին մասնակցել է հինգ թեկնածու, սակայն Կարեն Բատիկյանը և Արտաշես Մայիլյանը չեն հաղթահարել պահանջվող 300 միավորի շեմը։


🔴 Ստրասբուրգում Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստի շրջանակներում մարտի 12-ին տեղի կունենա քննարկում Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների վերաբերյալ։

Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ` ԵԽ լիագումար նիստում մարդու իրավունքների, ժողովրդավարության և օրենքի գերակայության խախտման դեպքերի վերաբերյալ դեբատների շրջանակում եվրախորհրդարանականների ուշադրության կենտրոնում կլինեն նաև Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիները՝ «Ադրբեջանի կողմից հայ պատանդների, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի բարձրագույն քաղաքական ներկայացուցիչների անօրինական ձերբակալություններն ու կեղծ դատավարությունները» խորագրի ներքո։

Նույն հարցի առնչությամբ հրատապ բանաձևը քվեարկության կդրվի մարտի 13-ին։

Ավելի վաղ «Արմենպրես»-ը հայտնել էր, որ Եվրախորհրդարանի պատգամավորները Ստրասբուրգում կայանալիք լիագումար նիստում նախատեսում են հրատապ դեբատներ անցկացնել և բանաձև ընդունել Բաքվում ապօրինի պահվող հայ գերիների հարցով։


Արաբագետ Հայկ Քոչարյանը կարծում է, որ Սիրիայում տեղի ունեցած վերջին սրացումների հիմնական պատճառը տակավին չլուծված ներքին տարաձայնություններն են, որոնք կուտակվել են տևական ժամանակ, ուստի դժվար է մեկ օրում հանգուցալուծել տասնյակ տարիների ընթացքում լարվածության տեղիք տված խնդիրները։ 

«Արմենպրես»-ի հետ զրույցում Հայկ Քոչարյանն անդրադարձավ Սիրիայում տեղի ունեցած վերջին սրացումներին և հնարավոր հետագա զարգացումներին։ 

«Թե ինչու հենց վերջին օրերին գրանցվեցին հերթական սրացումները, մի փոքր անհասկանալի է, որովհետև շրջանառվում են իրար հակասող տարբեր տեղեկություններ։ Մի կողմը մեղադրում է մյուսին, ինչպես միշտ լինում է նման դեպքերում։ Այդուհանդերձ, մեծ հաշվով դառնում է երկրորդական, թե ով է մեղավոր հերթական սրացումների համար, առավել կարևոր են հետևանքները, որոնց հաղթահարումը դառնում է, թերևս, ամենամեծ խնդիրը Դամասկոսի համար՝ երկրի միասնականությունը պահպանելու, Սիրիայում կայունություն հաստատելու և ներքին տարաձայնությունները հաղթահարելու առումով»,- նշեց Քոչարյանը։


Հայաստանի Հանրապետության կողմից առաջ քաշված «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը ռազմավարական նշանակություն ունի  

Մոսկվայում «Արմենպրես»-ի թղթակցի հարցին ի պատասխան՝ այս մասին նշել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի հարցերով կոլեգիայից։ 

«Մենք ակնկալում ենք, որ «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի իրականացումը զգալիորեն կամրապնդի Հայաստանի դերը Մեծ Եվրասիական տարածքում՝ հատկապես տրանսպորտային միջանցքների ընդլայնման և տարանցիկ ներուժի ավելացման շնորհիվ։ Հարավային Կովկասում տրանսպորտային երթուղիների դիվերսիֆիկացումը դրական ազդեցություն կունենա ոչ միայն տարածաշրջանի տրանսպորտային համակարգի, այլև ԵԱՏՄ-ի և երրորդ երկրների, այդ թվում՝ Իրանի հետ առևտրային կապերի զարգացման վրա»,- ասված է պաշտոնական մեկնաբանության մեջ։ Գերատեսչությունից կարևորել են, որ Իրանի կառավարությունը ևս պաշտոնապես հայտնել է իր աջակցությունը այդ նախագծին՝ ընդգծելով, որ ԵԱՏՄ անդամ պետությունների և Իրանի միջև համագործակցությունը դինամիկ զարգանում է։ 


«Արդեն մոտենում ենք ԵԱՏՄ-ի և Իրանի միջև լիարժեք ազատ առևտրի համաձայնագրի ուժի մեջ մտնելու վերջնագծին։ Այն ստորագրվել է 2023թ. դեկտեմբերին, և ակնկալվում է, որ ուժի մեջ կմտնի սույն թվականի մայիսին։ Մենք համոզված ենք, որ այս համաձայնագրի իրականացումն էականորեն կխթանի առևտրի զարգացումը, քանի որ այն թույլ կտա առավել արդյունավետ կերպով օգտագործել առկա առևտրային ներուժը։ Իրանի հետ համաձայնագրի շրջանակում մենք հասել ենք զգալի արդյունքների՝ ազատ առևտրի ռեժիմի մաքսատուրքերի ազատականացման հարցում, և ապրանքների ավելի քան 90%-ը կլինի առանց մաքսատուրքերի»,- նշվում է պատասխանի մեջ: 


Ըստ ԵՏՀ առևտրի հարցերով կոլեգիայի գնահատականի՝ հայկական ապրանքների արտահանումը Իրան այդ համաձայնագրից զգալիորեն կշահի, և արտահանվող ապրանքների գերակշիռ մասը կներառվի մաքսատուրքային արտոնությունների տիրույթում։ Բացի շուկայի հասանելիությունից, համաձայնագրում հատուկ ուշադրություն է դարձվել տնտեսական ճյուղային համագործակցության, մասնավորապես՝ տրանսպորտի և տարանցիկ բեռնափոխադրումների զարգացման հարցերին։ 

«ԵԱՏՄ-ի և Իրանի միջև առևտրաշրջանառության զգալի աճի պայմաններում օրակարգային է դառնում լոգիստիկ ենթակառուցվածքի արդիականացումը, տրանսպորտային շղթաների արդյունավետության բարձրացումը, թվայնացումը, ինչպես նաև նոր լոգիստիկ կենտրոնների զարգացումը։ Այդ համատեքստում «Խաղաղության խաչմերուկ» տրանսպորտային նախաձեռնությունը ռազմավարական նշանակություն ունի»,- ասված է ԵՏՀ առևտրի հարցերով կոլեգիայի կողմից տրամադրված մեկնաբանության մեջ։


Մարտի 11-ին՝ ժամը 9:00-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։

Ճանապարհային դեպարտամենտ


🥈Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի մինչև 23 տարեկանների ընտրանին երրորդ մեդալն է նվաճել Եվրոպայի առաջնությունում:

Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում անցկացվող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Կնյազ Իբոյանը դարձավ ԵԱ-ի արծաթե մեդալակիր: Եզրափակիչում Իբոյանը մրցեց միջազգային ֆեդերացիայի դրոշի ներքո հանդես եկող Մուհամեդ Խանիևի հետ և զիջեց 12:1 հաշվով:


Կայացել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի առանձնազրույցը, որին հաջորդել է նախարարների ղեկավարած պատվիրակությունների՝ ընդլայնված կազմով հանդիպումը

Հանդիպման մեկնարկին իր խոսքում նախարար Միրզոյանը նշել է.

«Շնորհակալություն, հարգելի՛ նախարար Ջայշանկար: Հարգելի՛ ընկերներ, հարգելի՛ գործընկերներ, նախևառաջ, թույլ տվեք հայտնել իմ խորին երախտագիտությունը հրավերի և ջերմ ընդունելության համար: Հարգելի՛ նախարար, մշտապես մեծ հաճույք է Ձեզ հետ մտքեր փոխանակելու հնարավորություն ունենալ ոչ միայն մեր երկկողմ օրակարգի, այլև տարածաշրջանային ու գլոբալ գործընթացների վերաբերյալ։

Թույլ տվեք շնորհավորել Ձեզ Կրիկետի Միջազգային խորհրդի մրցաշարում Ձեր թիմի վերջին հաղթանակի կապակցությամբ: Կարծում եմ, որ սա կարևոր և բավականին խորհրդանշական իրադարձություն է։

Հարգելի՛ գործընկերներ, վստահ եմ, որ կհամաձայնեք, որ մեր հարաբերությունները, որոնք ավանդաբար ձևավորվել են դարավոր, կարելի է ասել, քաղաքակրթական կապերի հիման վրա, վերջին տարիներին զգալիորեն նոր մակարդակի են բարձրացել։ Եվ դա, առաջին հերթին, Ձեր անձնական ջանքերի և ներդրման շնորհիվ է, պարոն նախարար, ինչը մենք շատ ենք գնահատում։

Ձեր այցը Հայաստան 2021 թվականին, և իմ, ես կասեի, բավականին հաճախակի այցերը Հնդկաստան և մեր փոխգործակցությունը միջազգային հարթակներում վկայում են մեր երկու երկրների միջև գոյություն ունեցող շատ ակտիվ քաղաքական երկխոսության մասին։ Եվ ես վստահ եմ, որ մենք պետք է պահպանենք մեր երկու երկրների միջև բարձր մակարդակի այցելությունների այս դինամիկան։ Մենք ցանկանում ենք կառուցել ավելի ամուր տնտեսական, առևտրային, տեխնոլոգիական և մշակութային կապեր Հնդկաստանի հետ, որպեսզի մեր երկու ժողովուրդներն էլ օգտվեն այս հարաբերություններից առաջիկա տասնամյակներում և դարերում:

Այլ հարցերի թվում մենք կարևորում ենք նաև երկու երկրների արտաքին գործերի նախարարությունների միջև պարբերաբար անցկացվող քաղաքական խորհրդակցությունների դերը, ինչպես նաև Միջկառավարական հանձնաժողովի կանոնավոր նիստերը։ Հարգելի՛ գործընկերներ, ցանկանում եմ տեղեկացնել, որ առանձնազրույցի ընթացքում ես և նախարար Ջայշանկարն արդեն հնարավորություն ենք ունեցել քննարկելու մեր երկկողմ օրակարգի մի շարք կարևորագույն հարցեր, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ խնդիրներ։

Եվ ես ուրախ եմ շարունակել մեր քննարկումներն ընդլայնված ձևաչափով»։


Արարատ Միրզոյանի և Սուբրամանյամ Ջայշանկարի հանդիպման արդյունքներով ստորագրվել են հետևյալ փաստաթղթերը.

- «ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի և Հնդկաստանի Հանրապետության Սուշմա Սվարաջ արտաքին ծառայության ինստիտուտի միջև» փոխըմբռման հուշագիր,

- «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության ակադեմիկոս Է Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի և Հնդկաստանի Հանրապետության առողջապահության և ընտանեկան բարեկեցության նախարարության դեղերի ստանդարտների վերահսկման կենտրոնական կազմակերպության միջև դեղերի կարգավորման բնագավառում համագործակցության մասին» փոխըմբռման հուշագիր։


🔴 Հայաստանի մինչև 23 տարեկանների ըմբշամարտի ընտրանին առաջին մեդալն է նվաճել Եվրոպայի առաջնությունում

Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում անցկացվող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնությունում Հայաստանի հավաքականի անդամ 61 կգ քաշային Լևիկ Միքայելյանը դուրս էր եկել եզրափակիչ, որտեղ մրցել է Ադրբեջանի ներկայացուցիչ Զեյհուն Ալլահվերդիևի հետ: Հայ ըմբիշը գերազանցել է ադրբեջանցուն 2:1 հաշվով` դառնալով Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր:


❗️Սիրիայի Լաթաքիա քաղաքի կենտրոնում այսօր իրավիճակը կայուն էր, բախումներ չկային, սակայն բնակիչները բնակարաններից դուրս չեն եկել, իսկ ժամանակ առ ժամանակ լսվում են կրակոցների ձայներ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է «Գանձասար» թերթի թղթակիցը՝ նշելով, որ իրավիճակն ընդհանուր առմամբ մտահոգիչ է:

«Անվտանգության ուժեր են տարածված քաղաքի կենտրոնական թաղամասերում, նրանք խուզարկում են անցնող մեքենաներն ու մարդկանց, վտանգավոր երևույթները կանխելու համար: Դպրոցները առայժմ մնում են փակ: Բնակչությունը կրում է տնտեսական դժվարությունները, որովհետև գործատեղերը չեն աշխատում: Ջրի հետ կապված տագնապը դեռ շարունակվում է, և քաղաքում իրականացվում են ջրի բաշխման աշխատանքներ»,- նշել է «Գանձասար» թերթի թղթակիցը:


Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հետևում է Սիրիայում զարգացումներին: Տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ չկան:

«Արմենպրես»-ին այս մասին հայտնեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը:

«Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսը կապի մեջ է տեղական իշխանությունների և համայնքային կառույցների հետ: Վերջին օրերին ՀՀ քաղաքացիների կողմից հյուպատոսությանն ուղղված դիմումների բովանդակության փոփոխություն չի գրանցվել. դրանք հիմնականում վերաբերել են ընթացիկ հյուպատոսական բնույթի հարցերի», - ասաց նա:


Գյումրու նախկին քաղաքապետ, հետախուզման մեջ գտնվող Սամվել Բալասանյանն այսօր հայտարարություն է տարածել՝ նշելով, որ «…քրեական գործը վերաբերվում է ոչ թե «Սև Բերդ» ամրոցին այլ դրան հարակից հողերին»: Պարզաբանում ստանալու նպատակով՝ «Արմենպրես»-ը Սամվել Բալասանյանի այս հայտարարության՝ իրականությանը համապատասխանելու կամ չհամապատասխանելու վերաբերյալ հարցում է ուղարկել Գլխավոր դատախազություն, որի պատասխանը ներկայացնում ենք ամբողջությամբ. 

«Գյումրու նախկին քաղաքապետ, հետախուզման մեջ գտնվող Սամվել Բալասանյանի կողմից նշված պնդումը սխալ է և չի համապատասխանում իրականությանը: Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթով «Սև Բերդ» ամրոցը ևս քննության առարկա է: Մասնավորապես՝ քրեական վարույթով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Կառավարության 1995 թվականի հունիսի 6-ի համապատասխան կարգադրությամբ Գյումրու «Սև Բերդ» ամրոցն ընդգրկվել է ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռում:

Կառավարության 2004 թվականի սեպտեմբերի 9-ի որոշմամբ, «Սև Բերդ» ամրոցն ընդգրկվել է Շիրակի մարզի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում, իսկ 2005 թվականի ապրիլի 22-ին Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Գյումրու տարածքային ստորաբաժանման կողմից տրված սեփականության իրավունքի վկայականով հանձնվել է ՀՀ պաշտպանության նախարարությանը։Այնուհետև, Պաշտպանության և Արդարադատության նախարարության պետական բարձրաստիճան և այլ իրավասու պաշտոնատար անձինք, խախտելով «Պետական սեփականություն համարվող և օտարման ոչ ենթակա պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների մասին» օրենքի պահանջները, ապօրինի կազմակերպել են սեփականության իրավունքով Պաշտպանության նախարարությանը պատկանող՝ Գյումրու «Սև Բերդ» ամրոց-հուշարձանը ֆիզիկական անձին օտարելու գործընթացը: Մասնավորապես՝ ձևական հղում կատարելով տվյալ հուշարձանի օտարմանն առհասարակ չվերաբերվող՝ Պաշտպանության նախարարության տնօրինությանը հանձնված հողամասերն օտարելու թույլտվության վերաբերյալ Կառավարության 2005 թվականի հունվարի 25-ի թիվ 147-Ա որոշմանը՝ Պաշտպանության նախարարության լիազորված անձի և գնորդ հանդիսացած Տիգրան Պետրոսյանի միջև կնքվել է առուվաճառքի պայմանագիր, որն էլ 2005 թվականի մայիսի 11-ին վավերացվել է «Կենտրոն» նոտարական տարածքի նոտարի կողմից։

2012 թվականի նոյեմբերի 15-ին Տիգրան Պետրոսյանը 626 քմ մակերեսով Սև Բերդ ամրոցի շենքը և 0.79 հա հողատարածքն օտարել է Սամվել Բալասանյանին։Վերը նշված դեպքի կապակցությամբ, ինչպես նաև Գյումրու «Սև Բերդ» ամրոց-հուշարձանը ձեռք բերած անձանց կողմից հանցավոր ճանապարհով ստացված գույքը ձեռք բերելու, տնօրինելու իրավաչափությունը ստուգելու և, ըստ այդմ, անհրաժեշտ քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ կատարվում է նախաքննություն:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Показано 20 последних публикаций.