Aysor.am News from Armenia


Гео и язык канала: Армения, Армянский
Категория: Новости и СМИ


News from Armenia
Send all your questions to info@aysor.am

Связанные каналы  |  Похожие каналы

Гео и язык канала
Армения, Армянский
Категория
Новости и СМИ
Статистика
Фильтр публикаций


Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքական անդամ Ռաֆիկ Հարությունյանը դարձել է Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն՝ երկամարտի 343 կգ արդյունքով։


Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի ներկայացուցիչները հանդիպել են Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանի հետ։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ




Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հրամանագիր է ստորագրել Ալեքսանդր Կոնյուկին Հայաստանում Բելառուսի արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։


Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքական անդամ, 81 կգ քաշային Ռաֆիկ Հարությունյանը Եվրոպայի առաջնությունում փոքր արծաթե մեդալ է նվաճել՝ գլխավերևում պահելով 158 կգ կշռող ծանրաձողը։


Լեհաստանի իշխանությունները արգելել են Վրաստանի ուժային կառույցների ութ պաշտոնյաների մուտքը իրենց երկիր։ Այդ մասին Լեհաստանի ԱԳՆ-ն է հայտարարել։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ


Մայր Աթոռում կատարվեց Ոտնլվայի կարգը




Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանը հրաժարականի դիմում է ներկայացրել




Հայաստանի տնտեսության շարժիչ ուժը համարվող փոքր, միջին և խոշոր ձեռնարկությունների, ինչպես նաև անհատ տնտեսվարողների ու ֆերմերների համար Ակբա Լիզինգը երկարաժամկետ և հուսալի գործընկեր է. ընկերությունը միայն վերջին հինգ տարիների ընթացքում շուրջ 220 միլիարդ ՀՀ դրամ է ներդրել Հայաստանի տնտեսության զարգացման համար:

Ակբա Լիզինգը վերջին հինգ տարիների ընթացքում եռապատկել է կնքված պայմանագրերի ֆինանսավորման ընդհանուր ծավալը՝ այդպիսով նպաստելով նոր աշխատատեղերի ստեղծմանն ու արտադրական հզորությունների ընդլայնմանը։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ


2025 թվականի ապրիլի 17-ին Թբիլիսիում Վրաստանի ԱԳ նախարար Մակա Բոչորիշվիլիի, Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի Հանրապետության ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության, Ադրբեջանի Հանրապետության և Վրաստանի միջև եռակողմ հանդիպում՝ արտաքին գործերի նախարարների տեղակալների մակարդակով։

Հանդիպման մեկնարկին Վրաստանի ԱԳ նախարարի տեղակալ Լաշա Դարսալիան, Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը և Ադրբեջանի Հանրապետության ԱԳ նախարարի տեղակալ Էլնուր Մամեդովը ողջունել են հարավկովկասյան երեք երկրների առաջին եռակողմ հանդիպումը և ընդգծել, որ երեք երկրներն ունեն միմյանց ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հանդեպ հարգանքի վրա հիմնված համագործակցության չիրացված ներուժ։
Հանդիպումը միտված էր առաջ մղել ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում եռակողմ համագործակցությունը՝ նպատակ ունենալով նպաստել տարածաշրջանում կայուն զարգացմանն ու բարգավաճմանը: Ավելին, այս ոլորտներում համագործակցությունը կարող է խթանել ընդհանուր մարտահրավերների հասցեագրումը և, ի վերջո, նպաստել Հարավային Կովկասի տարածաշրջանում երկարաժամկետ կայունության հաստատմանն ու արագընթաց զարգացմանը: Հանդիպման ընթացքում զրուցակիցները փոխանակվել են մտքերով և համագործակցության հնարավոր ոլորտների վերաբերյալ տեսլականներով:

Հանդիպման ավարտին, զրուցակիցները կարևորել են հանդիպման դրական և կառուցողական միջավայրը, որը նախնական փուլ է՝ միտված վստահության ձևավորման և երկխոսության ավելի բարձր մակարդակում շարունակությանը:

ՀՀ ԱԳՆ


«Կենտրոն» ՔՀԿ-ում գտնվող ազատամարտիկ, «Սև հովազ» ռազմահայրենասիրական ՀԿ ղեկավար Սերոբ Գասպարյանը կոչ է ուղղել․

«Սիրելի՛ արցախցիներ, սիրելի՛ հայ ժողովուրդ, գտնվելով անօրինական կալանքի մեջ՝ իմ լիարժեք աջակցությունն եմ հայտնում և միանում ձեր արդարացի պայքարին։

Ոչ մի դեպքում չի կարող մարել Արցախյան շարժումը, և ոչ ոք չի կարող լռեցնել և մեր սրտերից հանել դրախտավայր Արցախ վերադառնալու հույսը։

Չհուսահատվեք, հզորացեք հոգով և սրտով։ Մեր միասնականությամբ կհաղթենք անգամ սատանային»։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ




ՔՊ-ական պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը ԱԺ ամբիոնից, ի պատասխան Հայոց ցեղասպանության ուրացման մասին մեղադրանքների, նշել է, թե ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ևս պատմաբանների հանձնաժողով ստեղծելու հավանություն է տվել։

«Երկրորդ Նախագահը կառավարական հանձնաժով ստեղծելու համաձայնություն էր տվել, որը կրկին պետք է ուսումնասիրեր Ցեղասպանության լինել-չլինելը»,- ասել է Ջուլհակյանը։

ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանից Yerevan.Today-ը մեկնաբանություն է խնդրել է հարցի շուրջ։

Բագրատ Միկոյանը պատասխանել է․ «Թե՛ Էրդողանի՝ 2005 թվականի նամակը, որով նա առաջարկում էր ստեղծել պատմաբանների հանձնաժողով և թե՛ նախագահ Քոչարյանի պատասխանը, որում այդ առաջարկը մերժվում էր, բաց մատչելիությամբ հասանելի են համացանցում։ Այդ պատասխանը նման կերպ ներկայացնելու համար կամ Արուսյակ Ջուլհակյանը 42 տարեկանում դեռ մնացել է առաջին դասարանում (բնորոշումը իր շեֆինն է) և տեքստերի ընկալումը նրան հասու չէ, կամ իր շեֆի պես անզուսպ ստում է, կամ էլ ոգևորված է իր շեֆի գրկած՝ Էրդողանի գրքից»։


ՀՀ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ բժշկական և վարչական աշխատակազմին է ներկայացրել տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Նարեկ Զեյնալյանին։

Նախարար Ավանեսյանն իր խոսքում շնորհակալություն է հայտնել նախկին տնօրեն Արման Հովակիմյանին և ողջ թիմին` կատարած մեծ աշխատանքի համար։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ


Հայաստան-Ադրբեջան նոր սրացում ու նոր պատերազմ չի լինելու

Նիկոլ Փաշինյան
ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ


Հայաստանում այսօր սկսվել է հեղափոխություն, որը եթե ոչ առավել, առնվազն նույնքան կարևոր է, որքան 2018 թվականի հեղափոխությունը։

Այս հեղափոխությունն էլ է ավարտվելու ժողովրդական հաղթանակով։

Նիկոլ Փաշինյան
ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ


Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի ներկայացուցիչները ապրիլի 16-ին Ազատության հրապարակի վրանում ընդունել են Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ Նիկոլա Բեյին և Նոր Կալեդոնիայից Նիկոլա Մեցդորֆին: Այս մասին գրել է խորհուրդը:

Եվրախորհրդարանի պատգամավորներն իրենց աջակցությունն են հայտնել Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության ջանքերին։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ


Ապրիլի 17-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Բրյուսել կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի անձնական գրասենյակի ղեկավար Ջեֆրի վան Լևենի հետ:

Զրուցակիցները քննարկել են անվտանգային իրավիճակը Հարավային Կովկասում և Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Показано 20 последних публикаций.