301-ի Խորհուրդ


Гео и язык канала: не указан, не указан
Категория: не указана



Гео и язык канала
не указан, не указан
Категория
не указана
Статистика
Фильтр публикаций


Человечество сегодня находится в процессе перехода от однополярного колониального мироустройства к многополярному. Этот переход сопровождается тектоническими изменениями глобального масштаба, что станет определяющим фактором для дальнейшего хода развития всего человечества. Процесс перехода ко многополярному мироустройству оказывает влияние как на настоящее, так и на будущее Армении и Арцаха, порождая новые угрозы экзистенциального характера.

Реакционная позиция властей РА, зачастую пораженческие и некомпетентные решения, практически не направлены на то, чтобы противостоять новым вызовам, брошенным Армении и Арцаху и нейтрализовать существующие угрозы. Более того, они угрожают не только существованию двух армянских государств, но и создают реальную угрозу изгнания армян из Арцаха и «отуречивания» самой Армении.

В целях решения проблем безопасности Армении и Арцаха, пресечения процесса утраты государственности и попыток военно-политического руководства Азербайджана изгнать армян из Арцаха, в целях нейтрализации практических шагов, направленных на оккупацию Армении, считаем необходимым:

• на экспертном уровне объективно оценить внутриполитические процессы в Армении, существующие региональные и геополитические реалии,
• организовать консультации и обсуждения с экспертами, общественно-политическими деятелями, инициативными группами, общественными организациями, интеллигенцией и другими заинтересованными лицами и объединениями, имеющими схожие оценки ситуации относительно региональных и геополитических процессов, а так же ситуации вокруг Республики Армения и Арцаха,
• создание организационно-координационного совета.

Учитывая существующие вызовы и угрозы, объявляем о создании инициативы «Совет 301-го» для решения следующих целей и задач:

• обеспечить неприкосновенность границ Армении и Арцаха,
• начать политический и правовой процесс для восстановления суверенитета Армении,
• сохранять и защищать традиционную и христианскую систему ценностей,
• расширять отношения со стратегическими союзниками и партнерами, прежде всего, в сфере безопасности, военной и военно-технической областях,
• нейтрализовать шаги внутренних и внешних сил, центров силы и государств направленные против процесса международного признания Геноцида армян.
• добиться реализации права Арцаха на самоопределение.

Для реализации вышеуказанных задач и целей каждый может внести свой вклад и принять участие в работе инициативы «Совет 301-го», заполнив следующую заявку.

Заполните заявку по следующей ссылке:
https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSdi6zDeKmWcYHjfmG6D_6JggW0E4bDcvoAWAhydGiLmarCLjg/viewform?usp=sf_link

Координаторы инициативы «Совет 301-го»:

Военно-политический аналитик, полковник запаса - Гайк Нагапетян

Руководитель информационно-аналитического центра "Луйс" - Айк Айвазян,

Член правления ОО Союз Офицеров Запаса "Щит Отечества", подполковник запаса - Юрий Ханамирян

Координатор инициативы «Защита христианской системы ценностей и традиционной семьи», кандидат исторических наук, политолог-международник - Карине Есаян

Член правления ОО Союз Офицеров Запаса "Щит Отечества", полковник запаса - Карен Арзуманян

Член правления ОО Союз Офицеров Запаса "Щит Отечества", полковник запаса - Самвел Акопян


Մարդկությունն այսօր գտնվում է միաբևեռ գաղութատիրական աշխարհակարգից բազմաբևեռ աշխարհակարգին անցում կատարելու ժամանակաշրջանում, որն ուղեկցվում է համաշխարհային մասշտաբի տեկտոնիկ փոփոխություններով։ Այն որոշիչ է լինելու մարդկության զարգացման հետագա ողջ ընթացքի համար։ Բազմաբևեռ աշխարհակարգին անցում կատարելու գործընթացն իր ազդեցությունն ունի նաև Հայաստանի և Արցախի ինչպես ներկայի, այնպես էլ ապագայի վրա՝ առաջացնելով գոյաբանական բնույթի նոր սպառնալիքներ։

ՀՀ իշխանությունների կրավորական կեցվածքը, հաճախ պարտվողական և ոչ կոմպիտենտ որոշումները գործնականում ուղղված չեն Հայաստանին և Արցախին նետված նոր մարտահրավերները դիմագրավելուն և առկա սպառնալիքները չեզոքացնելուն։ Ավելին, դրանք վտանգում են ոչ միայն հայկական երկու պետությունների գոյությանը, այլև իրական հնարավորություններ են ստեղծում Արցախի հայաթափման և Հայաստանի վիլայեթացման համար։

Հայաստանի և Արցախի անվտանգային հիմնախնդիրները լուծելու, պետականության կորուստը կասեցնելու, Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից Արցախը հայաթափելու և Հայաստանը գրավելուն ուղղված գործնական քայլերը ձախողելու համար անհրաժեշտ ենք համարում իրականացնել․

• փորձագիտական մակարդակով Հայաստանի ներքաղաքական, տարածաշրջանային և աշխարհաքաղաքական իրողությունների և զարգացումների ճշգրիտ գնահատում,
• ՀՀ-ի և Արցախի շուրջ տարածաշրջանային և աշխարհաքաղաքական զարգացումների վերաբերյալ իրավիճակի նույնական գնահատականներ ունեցող փորձագետների, հասարակական գործիչների, քաղաքացիների, նախաձեռնությունների, հասարակական կազմակերպությունների, մտավորականների և շահագրգիռ այլ շրջանակների հետ խորհրդատվությունների և քննարկումների կազմակերպում,
• աշխատանքների կազմակերպման և համակարգման խորհրդի ստեղծում։

Հաշվի առնելով առկա մարտահրավերներն ու սպառնալիքները՝ հայտարարում ենք «301-ի Խորհուրդ» նախաձեռնության ստեղծման մասին՝ միավորվելով հետևյալ խնդիրների լուծման և նպատակների իրականացման շուրջ.

• Լիարժեք ապահովել Հայաստանի և Արցախի սահմանների անձեռնմխելիությունը,
• Սկսել քաղաքական և իրավական գործընթաց Հայաստանի ինքնիշխանությունը վերականգնելու նպատակով,
• Պահպանել և պաշտպանել ավանդական և քրիստոնեական արժեհամակարգը,
• Ընդլայնել ռազմավարական դաշնակիցների և գործընկերների հետ հարաբերությունները, առաջին հերթին՝ անվտանգային, ռազմական և ռազմատեխնիկական ոլորտներում,
• Չեզոքացնել Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի դեմ ներքին և արտաքին ուժերի, ուժային կենտրոնների և պետությունների կողմից իրականացվող քայլերը,
• Հասնել Արցախի ինքնորոշման իրավունքի իրացմանը:

Վերոնշյալ խնդիրների ու նպատակների իրագործմանը
նպաստելու և «301-ի Խորհուրդ» նախաձեռնության աշխատանքներին մասնակցելու համար կարող եք լրացնել հետևյալ հայտը։

Լրացնել հայտը հետևյալ հղմամբ՝ https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSdi6zDeKmWcYHjfmG6D_6JggW0E4bDcvoAWAhydGiLmarCLjg/viewform

«301-ի Խորհուրդ» նախաձեռնության համակարգողներ`

Ռազմաքաղաքական վերլուծաբան, պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյան

«Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Այվազյան

«Հայրենիքի վահան» ՀԿ խորհրդի անդամ, պահեստազորի փոխգնդապետ Յուրա Խանամիրյան

«Քրիստոնեական արժեհամակարգի և ավանդական ընտանիքի պաշտպանության» նախաձեռնության համակարգող, պատմ․գիտ․ թեկնածու, քաղաքագետ-միջազգայնագետ Կարինե Եսայան

«Հայրենիքի վահան» ՀԿ խորհրդի անդամ, պահեստազորի գնդապետ Կարեն Արզումանյան

«Հայրենիքի վահան» ՀԿ խորհրդի անդամ, պահեստազորի գնդապետ Սամվել Հակոբյան

Показано 2 последних публикаций.

15

подписчиков
Статистика канала