Հետք


Гео и язык канала: Армения, Армянский
Категория: Новости и СМИ


📌 Միացե՛ք մեր Patreon-ին և Boosty-ին
🔸 https://patreon.com/HETQ
🔸 https://boosty.to/hetqtv/
Հետևեք մեզ նաև՝
Ֆեյսբուքում՝ facebook.com/hetqonline
Ինստագրամում՝ bit.ly/hetq_online
Յութուբում՝ youtube.com/user/HetqTV

Связанные каналы  |  Похожие каналы

Гео и язык канала
Армения, Армянский
Категория
Новости и СМИ
Статистика
Фильтр публикаций


Հոկտեմբերի 10-ին հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Ա. Ղ.-ի դին՝ հրազենային վնասվածքով:
Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:

ՀՀ ՊՆ


📚Թեմա համար 1. կրթության որակը, համալսարանների վարկանիշերն ու PISA-ի արդյունքները

«Լա՛վ սովորիր, որ լավ ապրես»։ Եթե հավատանք այս կարգախոսին, ապա մոտակա տարիներին Հայաստանում շատ քիչ են լինելու լավ ապրողները։

«Թեմա համար 1»-ի այս թողարկմանը կպատմենք Հայաստանում կրթության ոլորտի վերջին զարգացումների, համալսարանների ռեյտինգավորման ու PISA-ի արդյունքների մասին։


🌳 Ծառագողերի որսորդը Դիլիջանի անտառներում. Գոռ Այզակ Հովհաննիսյանի «Բնապահապանի տունը»

Եթե Դիլիջանի անտառներում հանդիպեք լեռնային մոտոցիկլներով մարդկանց, ապա, ամենայն հավանականությամբ, նրանք սովորական բայքերներ չեն, այլ անտառը հսկող բնապահպան ակտիվիստներ։ «Բնապահպանի տուն» նախաձեռնությունը մոտ տասը տարի է՝ դարձել է գլխացավանք «Դիլիջան» ազգային պարկում ապօրինի ծառահատումներ իրականացնողների համար։ Կազմակերպության անդամները մոտոցիկլներով, սաղավարտներին ամրացված նկարահանող սարքերով մշտադիտարկում են Դիլիջանի անտառները։ Նպատակը ապօրինի ծառահատումները, որսագողությունը և բնապահպանական խախտումները հայտնաբերելն է:

📍Թե ինչպես է ստեղծվել «Բնապահպանի տունը», ինչ վիճակում են Տավուշի անտառները, պատմում է նախաձեռնության հիմնադիր Գոռ Այզակ Հովհաննիսյանը։


Ո՞ւմ բաժին «բեռն է» Հրազդանի կիրճը

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը Հրազդանի կիրճում՝ «Մերիդիան» էքսպոկենտրոնի հարակից տարածքում, շինարարական աշխատանքների հետևանքով առաջացած իրավիճակի վերաբերյալ գրություն է ուղարկել Երևանի քաղաքապետարան։
Այս մասին Տեսչական մարմինը «Հետքին» հայտնել է՝ ի պատասխան սեպտեմբերի 22-ին ուղարկված հարցման։

Տեսչական մարմինը նշել է, որ «Հետքի»՝ սեպտեմբերի 11-ին հրապարակված տեսանյութի հիման վրա ուսումնասիրություն է իրականացրել։ Արդյունքում, հիմք ընդունելով ՀՀ հողային օրենսգրքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, ինչպես նաև «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի և 46-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի պահանջները` գրություն է ուղարկել Երևանի քաղաքապետարան։

❓Տեսչական մարմինը, սակայն, չի հայտնել՝ ուսումնասիրության արդյունքում որևէ խախտում հաստատվե՞լ է, թե՞ ոչ։ Փոխարենը հարցը փոխանցել է Երևանի քաղաքապետարանին։ 

Մեջբերված իրավական դրույթները վերաբերում են Երևանի քաղաքապետի լիազորություններին։ 

🔗Մանրամասները՝ ԱՅՍՏԵՂ


Հակակոռուպցիոն դատարան տանող ճանապարհը 2027-ին էլ չի նորոգվի

«Հետքը» հոկտեմբերի 5-ին գրել էր  Հակակոռուպցիոն դատարան (Թբիլիսյան խճուղի 3/9) տանող քարուքանդ ու փոշոտ ճանապարհի մասին։ Հոդվածում նշել էինք, որ դեռևս սեպտեմբերի 17-ին գրավոր հարցում էինք ուղարկել Երևանի քաղաքապետարան՝ պարզելու, թե արդյոք տեղյակ են ճանապարհի վիճակից, և երբ է նախատեսվում ճանապարհի վերանորոգումը։ Հոդվածի հրապարակման պահին քաղաքապետարանը  չէր պատասխանել մեր հարցերին։

📌 Հոդվածի հրապարակումից երկու օր անց՝ հոկտեմբերի 7-ին Երևանի քաղաքապետարանը 9 հարցից բաղկացած գրությանը մեկ նախադասությամբ է պատասխանել՝ ճանապարհի հիմնանորոգում նախատեսված չէ։ 


🔻Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 18-ի սահմաններում, Սիսիան քաղաքի բնակարաններից մեկում դասապատրաստման ժամանակ 55-ամյա կինը մի քանի անգամ ապտակել է 6-ամյա տղայի։ Հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը։

«Ըստ ստացված տեղեկությունների՝ կատարվածը բջջային հեռախոսով տեսանկարահանել է երեխայի անչափահաս եղբայրը։

Տղայի մայրը հրավիրվել է Համայնքային ոստիկանության Սիսիանի բաժին, որտեղ հրաժարվել է կատարվածի վերաբերյալ հաղորդում տալուց։

❗️Նույն օրը 55-ամյա կինը հայտնաբերվել է իր բնակարանում, ձերբակալվել և տեղափոխվել Սիսիանի բաժին։

Կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին, նախաձեռնվել է քրեական վարույթ։ Դեպքի հանգամանքները պարզվում են»,- նշվում է հաղորդագրությունում։


Դատախազությունը վիճարկում է Գուրգեն Արսենյանի ընկերության ձեռք բերած նախկին մանկապարտեզի աճուրդը 

Տավուշի մարզի դատախազությունը Հակակոռուպցիոն դատարանում պահանջում է անվավեր ճանաչել Դիլիջանի նախկին թիվ 9 մանկապարտեզի շենքի աճուրդը և գույքը վերադարձնել համայնքին։
Դատախազությունը սեպտեմբերի 22-ին հայց է ներկայացրել ընդդեմ Դիլիջան համայնքի, «Արսօյլ» ՀՁ ՓԲԸ-ի և Գուրգեն Արսենյանի՝ պահանջելով անվավեր ճանաչել Դիլիջան քաղաքի Գայի 37 հասցեում գտնվող նախկին թիվ 9 մանկապարտեզի մասնաշենքի աճուրդը, կիրառել դրա անվավերության հետևանքները, և գույքը հետ պահանջել ուրիշի ապօրինի տիրապետումից։

📌 Դատախազությունից «Հետքին» հայտնում են, որ հայցը ներկայացվել է պետական և համայնքային շահերի պաշտպանության շրջանակում իրականացված ուսումնասիրության արդյունքում։


MapFact. որքա՞ն տարածք է օկուպացրել Ադրբեջանը Կապան-Մեղրի հատվածում 2020 թ.-ից

44-օրյա պատերազմից հետո՝ 2021-2023 թթ., Ադրբեջանը մի քանի հարձակումներով 47 քկմ է օկուպացրել Սյունիքի մարզի հյուսիսում՝ Վայոց Ձորի հետ սահմանից մինչեւ Տեղ գյուղ: 
Սակայն հակառակորդը կարեւոր տարածքներ ու բարձունքներ է զավթել նաեւ Կապան-Մեղրի ուղղությամբ:

Կապանի հատվածում ադրբեջանցիները Հայաստանի սուվերեն տարածք են մտել 2021-ի մայիսյան լայնածավալ ագրեսիայից ավելի շուտ:


Արթուր Դանիելյանը 2 ամսով կալանավորվել է «ֆեյսբուքյան» գրառումների համար

«Ադեկվատ» կուսակցության հիմնադիր Արթուր Դանիելյանը կալանավորվել է երկու ամսով։ Նրա նկատմամբ կիրառվել են տեսակցությունների և այլ սահմանափակումներ։ Այս մասին հայտնել է նրա փաստաբան Տիգրան Աթանեսյանը։

Դանիելյանը երեկ՝ 2026թ. հոկտեմբերի 7-ին, «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել էր, որ իրեն կանչել են Քննչական կոմիտե և հայտնել, որ իր դեմ քրեական վարույթ է նախաձեռնվել, իսկ իրեն մեղադրանք է առաջադրվելու։

«Ինձ էսօր առավոտյան կանչել են քննչական։ Գործ են հարուցել։ Մեղադրանք են առաջադրելու։ Չգիտեմ՝ ինչի մասին ա, էական էլ չի»,– գրել էր Դանիելյանը։

📌 Նա նաև պնդել էր, որ իր դեմ հարուցված գործը կապված է Ադրբեջանից իր հասցեին հնչող քննադատությունների և սպառնալիքների հետ։ Դանիելյանը նշել էր, որ վերջին երեք օրերին ադրբեջանական կողմը տարածել է իր նախկին ելույթները, իսկ դրանց մեկնաբանություններում և անձնական նամակներով իրեն սպառնացել են։


Ես որ ջնջեցի տեսանյութերը, այնտեղ մեկը չէր. ինքը ուրիշ մարդու էլ է նկարել ինձնից առաջ

Հոկտեմբերի 4-ին Կարինան ընկերոջ հետ այցելել է «Գուստավ» ռեստորան։ Զույգին մուտքի մոտ դիմավորել է ռեստորանի մենեջեր Ք.Վ.-ն։ Նա բարեհամբույր ուղեկցել է զույգին սեղանի մոտ։ Որոշ ժամանակ անց՝ ռեստորանի սանհանգույցում, Կարինան նկատել է, որ այն գաղտնի նկարահանվում է։ Լվացարանի դարակում թաքնված է եղել տեսագրող հեռախոս։ Զույգը պարզել է, որ հեռախոսը ռեստորանի մենեջեր Ք.Վ.-ինն է։ «Հետքի» տաղավարում Կարինան պատմել է մանրամասները։


❗️Քննչական կոմիտեից հաղորդում են, որ 2026 թվականի հոկտեմբերի 6-ին ստացված առերևույթ հանցանքի վերաբերյալ հաղորդման համաձայն՝ սեպտեմբերի 30-ին Վարդաձորի միջնակարգ դպրոցի ուսուցչուհին դասի ժամանակ խոսելու համար ցուցափայտով հարվածել է աշակերտուհուն, որից հետո, երբ երեխան փախել է միջանցք, ուսուցչուհին դուրս է եկել և ձեռքով հարվածելով անչափահասին՝ քաշելով տարել է դասասենյակ։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ անչափահասի նկատմամբ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու հոդվածի հատկանիշներով։

Նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ քննիչի կողմից ուսուցչուհու նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել հսկող դատախազին, որը բավարարվել է:

🔻Նրա նկատմամբ կայացվել է ձերբակալման որոշում:

Նախաքննությունը շարունակվում է։


🇦🇲🇷🇺 Տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին հաղորդում են Կառավարությունից։

Հայաստանի վարչապետը Ռուսաստանի նախագահին շնորհավորել է ծննդյան օրվա առիթով և բարեմաղթանքներ փոխանցել։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների օրակարգային հարցերի շուրջ:


Արաքսի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջերը դարձել են ՔՊ-ի քարոզչական հարթակ

Արմավիրի մարզի Արաքս համայնքի ղեկավար Ղազար Ղազարյանը 2026թ. հոկտեմբերի 25-ի ավագանու ընտրություններում գլխավորում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը։ Ընտրապայքարի մեջ է նաև «Արդարություն» կուսակցությունների դաշինքը, որը կազմված է «Համերաշխություն» և «Առաջ» աջակենտրոն կուսակցություններից: Համայնքի բնակավայրերի սոցիալական ցանցերի էջերը հայտնվել են նախընտրական գործընթացում՝ հօգուտ իշխանական թեկնածուի։

📌 Ընտրությունների ժամանակ գործող իշխանության կամ պաշտոնյայի համար առավելություն կարող է ստեղծվել ոչ միայն ընտրողներին ուղղակիորեն քարոզելու, այլև հանրային ռեսուրսը քարոզչական նպատակով օգտագործելու միջոցով։ 📍Հենց այս իրավիճակն է Արաքս համայնքում, որտեղ համայնքի բնակավայրերի սոցիալական ցանցերի էջերը վերջին օրերին ակտիվորեն օգտագործվում են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը գլխավորող Ղազար Ղազարյանի քարոզչական նյութերը տարածելու համար։

🔗Ավելին՝ ԱՅՍՏԵՂ


ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորն արդեն որերորդ անգամ խաթարում է նիստի բնականոն ընթացքը, և եթե այդպես շարունակվի, նրան դահլիճից դուրս է հանելու։

«Ես իրեն դուրս եմ հանելու 1 օրով, հետո՝ 7 օրով, հետո կարող ա դուրս հանելու տեղը դուրս շպրտեմ, հետո կարողա շպրտենք, հետո կարողա խմբակային մի հատ բոլորին ցույց տանք՝ որը որից հետո ա։

Տիրություն արեք ձեր սուբյեկտին։ Որևէ մեկը ձեր մեջ չկա, որ գա, մեզ ասի՝ թալանչի, թալանչին ձեր քաղաքական կուսակցությունն է»

,- հայտնել է Ռուբինյանը։


🔻 ԱԺ հերթական նիստին «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանն իր ելույթում հայտարարեց, որ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը կատարել է պետական միջոցների վատնում և կոչ արեց պատգամավորներին պարգևավճար ստացած 250 հազար դրամները չծախսել։

Ղազարյանի ելույթից հետո իրավիճակն ԱԺ-ում լարվեց, ՔՊ-ականների և ընդդիմադիրների միջև քաշքշուկ սկսվեց։

Պատգամավորները շարունակել են վիճել նաև նիստերի դահլիճից դուրս։


Ռուսաստանցի միլիարդատերեր Ուսմանովն ու Ֆրիդմանը նորից չեն ներառվի ԵՄ պատժամիջոցներում

Մոտ ապագայում ռուսաստանցի միլիարդատերեր Ուսմանովն ու Ֆրիդմանը չեն վերընդգրկվի ԵՄ պատժամիջոցների ցանկում։

Այս մասին այսօր հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը ԵՄ-Մոլդովա ասոցացման հանդիպումից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ։

«Երկրներն ազատ են առաջարկելու այն անձանց անունները, որոնք պետք է ներառվեն պատժամիջոցների ցուցակում, սակայն վերջնական որոշումը կայացնում են անդամ պետությունները, և ես չեմ կարծում, թե մոտ ապագայում այդ երկու անձի դեպքում նման բան տեղի կունենա»

,- ասել է Կալասը։

📌 Հոկտեմբերի 1-ին Ուկրաինայի արտգործնախարար Անդրիյ Սիբիհան հայտարարել էր, որ Ուկրաինան պատրաստում է մի նախաձեռնություն, որի նպատակն է թիրախավորել Ռուսաստանի հետ կապ ունեցող շուրջ 20 գործարարի և վերընդգրկել Ուսմանովին ու Ֆրիդմանին ԵՄ պատժամիջոցների ցուցակում։

«Մեր պատասխանը կլինի ասիմետրիկ։ Դուք հեռացրել եք երկու օլիգարխի, իսկ մենք կավելացնենք ևս քսանին»

,- ասել էր Սիբիհան։


Սողանքներից ու երաշտից մինչև անտառների վերականգնում․ Հայաստանի կլիմայական ռիսկերը և COP17-ի թիրախները

Կենտրոնական բանկը մշակել է Հայաստանի կլիմայական վտանգների քարտեզները։ Դրանք ներկայացնում են հանրապետության տարբեր տարածքներին բնորոշ կլիմայական ռիսկերը՝ բնակավայրերի մակարդակով։ Քարտեզները ներառում են երաշտի, շոգի, ջրհեղեղների, սելավների, սողանքների, կարկուտի, ցրտահարության և ջրի հասանելիության վերաբերյալ շերտերը։ Դրանք հնարավորություն են տալիս վտանգներն առանձին դիտարկել, համեմատել բնակավայրերը և առանձնացնել առավել մանրամասն ուսումնասիրության կարիք ունեցող տարածքները։

Քարտեզներն առանձնացված են ֆիզիկական և օդերևութաբանական վտանգների և ջրի հասանելիության ինդեքսի բաժինների։

📌 Կենտրոնական բանկի փոխանցմամբ՝ քարտեզները նախատեսված են առաջին հերթին ֆինանսական կազմակերպությունների համար՝ վարկավորման, գրավի գնահատման, ապահովագրության և պորտֆելի կառավարման գործընթացներում կլիմայական ֆիզիկական ռիսկերը հաշվի առնելու նպատակով։ Միաժամանակ քարտեզները կարող են օգտագործվել տարածքային և ենթակառուցվածքային պլանավորման, գյուղատնտեսության, ջրային ռեսուրսների կառավարման և հետազոտությունների համար։

🔗Մանրամասները՝ ԱՅՍՏԵՂ


🐻 Արջերին դեմքով ճանաչողը

Նարինե Փիլոյանն աշխատում է Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) Վայրի կենդանիների փրկարար կենտրոնում (WRC) որպես արջերի փրկության ծրագրի համակարգող: Անազատության ու գերության մեջ պահված գորշ արջերին վանդակներից ազատելուց հետո բերում են այստեղ՝ Ուրցաձորի վերականգնողական կենտրոն: Տեւական ժամանակ նեղ տարածքում փակի տակ պահված կենդանիներն ունենում են թե՛ ֆիզիկական, թե՛ հոգեբանական խնդիրներ: Այս կենտրոնն արջերի վերջին հանգրվանն է: Նրանք չեն կարող վերադառնալ վայրի բնություն: Բարեբախտաբար, քոթոթների դեպքում փորձն այլ է:


«Արմեդը» չի ճանաչում բուժառուին, իսկ հիվանդությունը չի սպասում

Արմինեի (անունը փոխված է) մոտ 2026թ.-ի սկզբին քաղցկեղ է ախտորոշվել։ Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգով նա պետք է հնարավորություն ունենար բժշկական ծառայությունների մի մասը ստանալ անվճար։ Սակայն, մարտից նրա տվյալներն այլևս չեն երևացել «Արմեդ» էլեկտրոնային առողջապահության համակարգում, և նա չի կարողացել լիարժեք օգտվել իրեն հասանելիք բուժօգնությունից։

Տեխնիկական խնդիրը կարող էր լուծվել պետական համակարգերի ներսում, սակայն դրա փոխարեն Արմինեն ամիսներ շարունակ ստիպված տարբեր դռներ է թակել։

Արմինեն և նրա հարազատները սկզբում դիմել են Միասնական սոցիալական ծառայություն։ Նրանց հայտնել են, որ կնոջ հաշմանդամության վերաբերյալ տվյալները մուտքագրվել են հաշմանդամություն ունեցող անձանց հաշվառման «Փյունիկ» համակարգ։ Ըստ այդ պարզաբանման՝ տվյալները պետք է ինքնաշխատ կերպով փոխանցվեին «Արմեդ» և այնտեղ արտացոլվեին։ Բայց դրանք չեն արտացոլվել․․․

▫️Միայն առողջապահության նախարարին անձամբ դիմելուց հետո նրա տվյալները վերականգնվել են «Արմեդ» համակարգում։

🔗Մանրամասները՝ ԱՅՍՏԵՂ


🔷 Գիշերային ցրտահարության վտանգ 4 մարզերում․ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից» հաղորդում են, որ հոկտեմբերի 3-ի լույս 4-ի գիշերը Շիրակում, Լոռիում, Արագածոտնի և Կոտայքի լեռնային գոտիներում, Գեղարքունիքում առանձին հատվածներում օդի ջերմաստիճանը կնվազի մինչև 0…−2°C, իսկ հողի մակերևույթին՝ −3…−4°C։

🚜 Կենտրոնը հորդորում է իրականացնել բերքահավաք։

Показано 20 последних публикаций.