Ժամանակ առ ժամանակ տարբեր մարդիկ հանկարծ դառնում են կինոքննադատներ եւ իմ իմ հիմնական գործը՝ Հայաստանի Եվրաինտեգրումը շրջանցելով, սկսում են ֆիլմերս քննարկել։ Հատկապես դրանով աբքի էին ընկնում նախկին ոստիկանապետները՝ ինձ ձերբակալելուց միշտ գոռում էին, որ ես «չկայացած ռեժիսոր եմ»։ Հիմա արժանացա Արզաքանցյանի ոչ միայն
գեղագիտական, այլ նաեւ քաղաքական գնահատականի։ Շնորհակալ եմ նման պատվի համար՝ չէ՞ որ մտքի այս տիտանը կյանքի լուրջ դպրոց է անցել ընկեր Ռոթենբերգի եւ նրանց ընդհանուր շեֆ Պուծինի մոտ։ Հիշեցի, որ Պանիկովսկին էլ էր խորհուրդ տալիս Շուրա Բալագանովին գնալ Կիեւ ու հարցնել, թե ով էր նա հեղափոխությունից առաջ: Պանիկովսկին այն ժամանակ կույր էր, իսկ հովանավոդում էր նրան մի ոստիկան, Նեբաբա ազգանունով, ով հետո դարձավ երաժշտական քննադատ։ Կարդացեք դասականների՛ն, ընկեր Արզականցյան։ Մըայն մի բան բհասկացա՝ դու «անե՞ր» ես, թե՞ «աներես»։